Iravunk.com | Մարդկանց պետք է բացատրել, որ եթե Նիկոլը գնա, իրենց ոչ մեկը չի հոշոտելու, չի պատժելու. Չախալյան
«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». Սրբազան Փաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ) Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգը Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին Այսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները Մայիսի 7-ի աստղագուշակ

Մարդկանց պետք է բացատրել, որ եթե Նիկոլը գնա, իրենց ոչ մեկը չի հոշոտելու, չի պատժելու. Չախալյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:

— Կայացավ 2021 թ. հունվարի 28-ին տեղի ունեցած «Հայահավաքի» մասնակիցների գործով հերթական դատական նիստը: Արդեն երկու տարի է, որ նաեւ Ձեզ այս գործով մեղադրում են իշխանության յուրացման փորձի համար, ի՞նչ կասեք այս մասին:

— Դատական գործը, մեղադրանքը սկզբից մինչեւ վերջ քաղաքական է: Եթե հիշում եք, սկզբում մեզ ձերբակալել էին, մեկուսացրել, բայց չկարողացան բանտում պահել, որովհետեւ այս գործը լրիվ օդ է եւ ոչ մի աղերս չունի իրականության հետ: Այսօր մի քանի դատական գործ է հարուցված իմ դեմ, բայց ես չեմ դադարել պայքարել այս չարիքի իշխանության դեմ, մեր խնդիրն իրենք են եւ օր առաջ պետք է հեռացվեն: Ինչո՞ւ են այսքան ձգձգում, ըստ իս, որպեսզի կարողանան ցանկացած պահի, առանց ավելորդ դատավարության, դատախազի միջնորդությամբ, օրինակ` գիշերվա ժամը 12-ին փոխեն մեր խափանման միջոցը: Սա հավելյալ գործիքակազմ է իշխանության ձեռքում մեր դեմ: Վաղը, թեկուզ ընտրությունների մասնակցենք կամ որեւէ այլ գործընթաց սկսենք, իրենք կարող են անմիջապես մեր խափանման միջոցը փոխել: Այսինքն` նոր քրեական գործ թխելու կարիք չեն էլ ունենա: Ուշագրավ է այն, որ նույնիսկ այս գործով ուսումնասիրված կադրերում ես չկայի: Մեկ-մեկ կատակով ասում եմ` Սահակաշվիլիենք էլ էին գործ թխում, բայց գոնե հիմնավորում էին բերում: Կարծում եմ` քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, փորձելու է իրեն չենթարկված, իր քաղաքական համակարգի բաղադրիչ չդարձած ուժերին լռեցնել, մեկուսացնել, հալածել: Անկեղծ, արդեն չեմ էլ ասում իմ կողմնակիցներին` երբ է դատիս օրը, որովհետեւ ամոթալի է խոսել այդ մասին, երբ 120 հազար արցախահայ սովի է մատնված, տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունենք, գեներալներ են բանտարկված: Բայց այս անօրինությունները, որոնք մի ողջ ազգի դեմ են, հենց այնպես չեն անցնելու, եւ մի օր պատասխանատվություն են կրելու դրա համար:

— Ունենք քաղբանտարկյալներ, տեւական դատավորություններով էլ փորձում են լռեցնել Ձեզ եւ Ձեր պես անձանց: Այս պայմաններում` ո՞վ պետք է իրավիճակ փոխի, երբ վտանգի մեջ է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը:

— Ստեղծված իրավիճակի ելքն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչները պետք է սկսեն բաց խոսել ու շփվել ժողովրդի հետ: Այո՛, օրվա իշխանություններն ունեն իրենց կողմնակիցները, որը կազմում է 10-15 տոկոս, եւ մենք պարտավոր ենք նաեւ նրանց հետ խոսել, նրանց հետ շփվել, որը, ցավոք, չի արվում: Մեր թերություններից մեկը համարում եմ հենց սա, որ չենք բացատրում առկա խնդիրները բնակչությանը: Իշխանության հիմնական թեզերն են նախկինների ու արատների վերադարձը, եւ այս մասին մենք պետք է պարզ խոսենք բնակչության հետ: Պետք է ասենք, որ այն արատավոր երեւույթները, որոնք մինչեւ այժմ եղել են ՀՀ-ում, ոչ մեկի սրտով էլ չի եղել: Ավելին` ամեն ինչ արվելու է, որ չկրկնվի, այդ արատավոր երեւույթները չեն վերադառնալու: Ընդ որում` այն արատավոր երեւույթները, որոնք մատնանշում են, այսօր էլ կան: Ուղղակի, այս իշխանությունները տեխնոլոգիապես շատ գրագետ ձեւով այդ ամենը քողարկում են: Իրականում պետք է հիմա էլ պայքարենք նույն կաշառակերության դեմ, որն այսօր օրինականացրել են:

— Ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ «այսօր կաշառակերությունն օրինականացվել է»:

— Ասենք, կառուցապատողները եթե նախկինում մի քիչ վախվորած էին ասում, հիմա վախվորած չեն ասում եւ մի բան էլ թվերը մեծացրել են: Բայց այս մասին չի խոսվում, չի բարձրաձայնվում: Մարդիկ համոզված են, որ եթե Նիկոլը գնա, իրենց հոշոտելու են: Նմանատիպ խոսակցությունների հաճախ եմ հանդիպում, ու այդ մարդկանց չի ասվում, որ ոչ մեկը ձեզ չի հոշոտելու, չի պատժելու: Այո՛, Հայաստանի ու Արցախի կործանման համար պատժվողներ լինելու են, բայց այդ պատժվողը հասարակ քաղաքացին չի լինելու, ով կա՛մ խաբվել է այս իշխանությունների ստերով, կա՛մ ինչ- ինչ առիթներով գնացել է նրանց հետեւից: Դրա համար պետք է մեր քաղաքացիների հետ անկեղծ, պարզ զրույց ունենանք: Եվ այստեղ անելիք ունեն նաեւ ծնունդով արցախցի մեր բիզնեսմենները:

— Այս իրավիճակում ի՞նչ կարող են անել արցախցի բիզնեսմենները, որ, ըստ Ձեզ, չեն անում:

— Մենք այսօր խնդիր ունենք հասնելու X գյուղ եւ շփվելու մեր քաղաքացիների հետ: Իրենք այստեղ անելիք ունեն, որ ապահովեն այդ միջոցները, որ կարողանանք հասնենք Հայաստանի ամենահեռավոր գյուղ եւ խոսենք մեր գյուղացիների հետ: Ես փորձ արել եմ. հավատացեք, 15-20 րոպե իրենց հետ խոսելուց հետո իրենք հասկանում են, որ այն, ինչ որ իրենք Հ1-ով տեսնում են, թե իշխանափոխությունից հետո ինչ «սպառնալիք» է գալու, նման բան չկա: Այսօր իշխանությունը պահում են` մարդկանց ասելով, որ «մենք գնացինք, ձեզ հոշոտելու են, գալու են ձեր տները սամասուդ անեն»: Սա կեղծիք է, իշխանությունների կողմից հորինված միֆ է, եւ այդ միֆը ջարդել է պետք: Իսկ մենք կարող ենք դա անել, երբ մարդկանց հետ շփվենք: Մի օր 15-20 րոպե խոսեցի մի վարդենիսցու հետ, ասաց` թույլ կտա՞ս քեզ փաթաթվեմ: Հարցրի` ինչո՞ւ, նա էլ, թե` անկեղծ եմ ասում, ես գիտեի դու հրեշ ես: Այդ աստիճան մեզ հրեշացրել են, ու սա է իրենց զենքը: Եթե այս զենքը մենք վերցրինք այս իշխանությունների ձեռքից, իրենց իշխանությունը փուլ կգա:

— Բայց չէ՞ որ իրենք ունեն արտաքին աջակցություն եւ նաեւ դրանով են վստահ, որ իրենց իշխանությունը չի սասանվի:

— Այո՛, իրենք ունեն արտաքին աջակցություն, եւ վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի ոչ մի իշխանություն նման աջակցություն երբեւիցե չի ունեցել: Եվ դա էլ է հասկանալի, թե ինչու ունեն, որովհետեւ սպասարկում են հենց այդ ուժերի շահերը, ոչ մի տեղ չեն պաշտպանում ՀՀ շահերը: Ցանկացած իշխանություն` մեկը շատ, մեկը` քիչ, Հայաստանի շահերը պաշտպանել է: Ինչ վերաբերում է արատներին, հաճախ այն եղել է անգիտակցաբար կամ իրենց կողմից չի եղել: Շատ անգամ նույն արտաքին ուժերի կողմից են այդ արատները ներդրված  եղել, ովքեր այսօրվա իշխանությունների կատարած աշխատանքների ուղիղ շահառուն են: Ինձ մի օր մի ոստիկան ասաց, թե Եվրոպական միությունից եկել էին, որ իրենց սովորեցնեն, թե ինչպես կաշառք վերցնեն: Կոռուպցիայի դեմ պայքարի սեմինար են արել, բայց երբ մի քիչ խորացել են, հասկացել են, որ իրենց սովորեցնում են, թե ինչպես գրագետ կաշառք վերցնեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода