Iravunk.com | Մադլենը ֆրանսիական բեմում իր երգը նվիրեց Հայաստանին
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին ՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահին Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան

Մադլենը ֆրանսիական բեմում իր երգը նվիրեց Հայաստանին

Մշակութային

Կոմպոզիտոր, երգահան Մարինե Գյուլումյանի դուստր Մադլենը ֆրանսիական «Ձայն» նախագծի բեմում փայլեց իր կատարումով եւ ի լուր աշխարհին հայտարարեց, որ իր երգը նվիրում է Հայաստանին, քանի որ հայերն ամբողջ աշխարհի օգնության կարիքն ունեն: Այս առիթով զրուցեցինք ՄԱԴԼԵՆԻ հետ:

Երգելու նկատմամբ հետաքրքրությունը ո՞ր տարիքում առաջացավ:

— Երգելու ցանկությունը եղել է այնքան վաղուց, որքան ինձ հիշում եմ. այսինքն՝ շատ փոքրուց... Բայց լուրջ երգով զբաղվելու ցանկությունը եկավ մի դեպքից հետո. 12 տարեկան էի, երբ երգի ուսուցիչս ինձ անակնկալ արեց եւ մեր դպրոցի զանգերը փոխեց իմ երգերով… Այդ դեպքից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքները ստիպեցին լիովին փոխել իմ ապագայի տեսլականը։

Քանի որ Ձեր ծնողները երաժիշտներ են, ավելի շատ մայրիկի՞ց, թե՞ հայրիկից ներշնչվեցիք, որ ընտրեցիք երգչուհու ուղին:

— Ես շատ բախտավոր եմ, քանի որ ծնվել ու մեծացել եմ ամբողջովին երաժշտական ​​մթնոլորտում, որն ինձ շատ հարստացրել է: Ճիշտ է, մայրիկիս ստեղծագործություններն ինձ միշտ ոգեշնչել են, բայց դա ինձ գուցե բավարար չլիներ, եթե հայրս չլիներ նույնքան օրինաչափ ու պահանջկոտ։ Բացի ծնողներիցս, նաեւ ինձ համար պակաս ոգեշնչման աղբյուր չէ փոքր քույրիկս իր ողջ տաղանդով։ Նրանք առանձին ամեն մեկը կարեւոր դեր են խաղում իմ ոգեշնչման մեջ:

Ճանաչված կոմպոզիտորերգահանի դուստր լինելով՝ միմյանց հետ աշխատանքային առումով շփումն ինչպիսի՞ն է: Կա՞ն տարաձայնություններ:

— Ես իսկապես հիանում եմ մայրիկիս աշխատանքով ու աշխատասիրությամբ։ Մեծ պատիվ է, որ նա իմ կողքին է, հատկապես երբ մենք երգեր ենք ձայնագրում մեր տան ստուդիայում: Շատ հաճախ է պատահում, որ մենք նույն կարծիքը չենք կիսում, քանի որ ես պերֆեկսիոնիստ եմ: Ծնողներս, ինչ խոսք, պրոֆեսիոնալ են, բայց դա երբեմն նույնիսկ ճնշող է ինձ համար, քանի որ գիտակցում եմ, որ իմ հնչեցրած յուրաքանչյուր նոտան պրոֆեսիոնալ ականջներով է անցնում։ Այսպիսով, երբ ես ֆլեյտա կամ դաշնամուր եմ նվագում, երբեմն սպասում եմ, մինչեւ տանը ոչ ոք չլինի, որ կարողանամ հանգիստ նվագել:

Ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան:

— Դպրոցում շատ ինտենսիվ հետեւում եմ դասերին, նույնը՝ երաժշտական դպրոցում, որտեղ ես անցկացնում եմ օրվա մեծ մասը: Ինձ համար երկուսն էլ կարեւոր են։ Բայց ես նախընտրում եմ տան միջավայրը, որտեղ մենք հանդիպում ենք ամեն երեկո, հատկապես ճաշի ժամանակ, երբ սկսում ենք բազմաձայն երգել։ Չորսով միասին համահունչ երգելն այնքան վարակիչ է, որ շատ հաճախ մոռանում ենք ուտել:

Պատմեք Ձեր նախասիրություններից

– Սիրում եմ լինել ընկերներիս հետ, նրանք միշտ աջակցել են ինձ նախագծերում։ Սիրում եմ դպրոցն ու երաժշտական դպրոցը: Սիրում եմ համերգներով հանդես գալ. երբ բեմում եմ, ինձ ազատ եմ զգում։ Հատկապես սիրում եմ շփվել հանրության հետ եւ ստանալ նրանց էներգիան։ Սրանք հեքիաթային պահեր են…

Ֆրանսիացի երիտասարդներն ինչո՞վ են տարբերվում հայ երիտասարդներից:

— Միշտ նկատել եմ, որ Հայաստանում երիտասարդները երջանիկ են՝ չնայած այս երկրի բոլոր դժվարություններին։ Ֆրանսիայի պես զարգացած երկրում երիտասարդները չեն էլ գիտակցում, թե ինչքան բախտավոր են, թեկուզ միայն այն բանի համար, որ ապրում են ապահով երկրում։ Հայաստան կատարած յուրաքանչյուր ուղեւորություն ինձ ստիպել է գիտակցել ու մտածել այս ամենի մասին: Ամեն անգամ Հայաստանից վերադառնալիս ինձ հետ բերում եմ ամենաթանկը՝ հայերի երջանկությունն ու ժպիտը:

Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը ֆրանսիական «Ձայն» նախագծում:

— Սովորաբար մասնակիցները համացանցում գրանցվում են նախագծին մասնակցելու համար։ Ինձ համար մի փոքր այլ էր. The Voice–ի պրոդյուսերներից մեկը գտել էր իմ յութուբյան էջը, եւ նրանք կապվեցին ինձ հետ Ինստագրամի միջոցով եւ առաջարկեցին մասնակցել քասթինգներին։ Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի բախտս փորձել եւ շատ ուրախ եմ, որ մասնակցեցի։

Ի՞նչ տպավորություններ ստացաք այդ նախագծից:

— Խոսքեր չկան նկարագրելու, թե ինչքան արկածային է The Voice նախագիծը: Այնքան արտասովոր է. չեմ էլ գիտակցել, որ այս ամենը մրցույթ է, եւ ողջ նախագծի ընթացքում կարծես իրականությունից դուրս սավառնեի երկնքում։ Հրաշալի հանդիպումներ եմ ունեցել, հատկապես մասնակից երեխաների հետ, ովքեր ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից: Կարծես թե մեկ ընտանիք լինեինք, ովքեր ապրում էին նույն հույզերն ու զգացմունքները: Եվ այս ամենը մեզ շատ մտերմացրեց, մինչեւ օրս սերտ կապի մեջ ենք։ Ինչ վերաբերում է ինձ, պետք է ասեմ, որ կարճ ժամանակում շատ բան սովորեցի ու ինքս ինձ բացահայտեցի։

Ժյուրիի կազմում է ազգությամբ հայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին: Կպատմե՞ք նրա մասին Ձեր տպավորություններից:

— Պատրիկ Ֆիորին հիանալի մարզիչ է. մենք շատ զվարճալի պահեր ենք ունեցել միասին։ Հպարտ էի, որ իր թիմում էի։

Դուք ֆրանսիական բեմում ի լուր աշխարհին հայտնեցիք, որ երգը նվիրում եք Հայաստանին, քանի որ այսօր Հայաստանն ամբողջ աշխարհի օգնության կարիքն ունի: Կմանրամասնե՞ք:

— Ամեն անգամ կյանքի անհավասարությունը տեսնելով՝ միշտ երազել եմ, որ ինչ-որ բանով կարողանամ օգնել։ Ի վերջո, հայ երեխաները մեղավոր չեն, որ ծնվել են մի երկրում, որտեղ իրենց մանկությունը անցնում է պատերազմի մթնոլորտում։

Ես գիտակցում էի, որ շատ փոքր եմ, որ նրանց ճակատագիրը փոխեմ ու որոշեցի երգել ու իմ երգով խաղաղություն փոխանցել։ Դրա համար, մայրիկիս հետ ընտրեցինք Ջոն Լենոնի «Imagine» երգը, եւ հենց մայրիկս էլ երգի խոսքերը գրեց հայերենով։ Հուսով եմ, կարողացա գոնե մի փոքր ջերմություն ու խաղաղություն փոխանցել իմ երգով։

Մեծ փառքի հասնելու դեպքում առաջին քայլը ո՞րը կլինի:

— Եթե ​​մի օր հայտնի դառնամ, կուզենամ իմ երգերի միջոցով աշխարհին օգնել։

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Դասերի ու երաժշտական դպրոցին զուգահեռ՝ կշարունակեմ գրել հեղինակային երգեր։ Արդեն ունեմ համերգներին մասնակցելու առաջարկներ։ Նախ ինձ համար մեծ պատիվ է, որ միակն եմ, ում կոնսերվատորիան ընտրել է որպես սոլիստ, ու ֆլեյտայով հանդես կգամ «Մասիի» օպերային թատրոնում սիմֆոնիկ պրոֆեսիոնալ նվագախմբի նվագակցությամբ։ Դա լուրջ աշխատանք է պահանջում։ Նաեւ մի քանի համերգի եմ հրավիրված Ազնավուրի հարյուրամյակի կապակցությամբ եւ կերգեմ երգեր իր երգացանկից։ Ի դեպ, ինձ առաջին հաջողություն բերած երգը դա «La Bohème»-ն է։ Կտեսնենք, թե ուրիշ ինչ անակնկալներ են ինձ սպասում 2024թ.-ին։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyanԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода