Սանդրա Բալոքը կարող է զրկվել Օսկարից
Շոու բիզնես2010 թվականին Սանդրա Բալոքը «Օսկար» ստացավ «The Blind Side» կենսագրական ֆիլմում լավագույն դերասանուհի անվանակարգում։ Եվ հիմա, 13 տարի անց, նրանից կարող են խլել իր արժանի մրցանակը։
Showbiz-ի փոխանցմամբ՝ TMZ-ը հայտնում է, որ ամերիկացի ֆուտբոլիստ Մայքլ Օհերը, ում մասին նկարահանվել է ֆիլմը, հայտարարել է, որ ֆիլմում որոշ իրադարձություններ ընդհանրապես չեն համընկնում իրականության հետ։ Օրինակ, Թուոհիի ընտանիքը փաստացի չի որդեգրել նրան, ինչպես ցույց է տրված ֆիլմում, փոխարենը նրան հանձնել են խնամակալության կենտրոնի: Մայքլը պնդում է, որ ընտանիքը բավականաչափ գումար է վաստակել նախագծից, մինչդեռ ինքը ոչինչ չի ստացել:
Twitter-ի օգտատերերն անմիջապես հարձակվել են Սանդրա Բալոքի վրա՝ պնդելով, որ այս սկանդալի պատճառով նա արժանի չէ մրցանակի։ Ճիշտ է, մենք չհասկացանք, թե ինչ կապ ունի դերասանուհին ֆիլմի սյուժեի ստեղծման հետ…
https://news.5tv.am/news/hayrs-ev-ouolt-disneyy-dagaghi-mej-shour-kgayin-spitakadzyouniki-steghcoghi-ordin-qnnadatel-e-nor-rimeyqy?fbclid=IwAR0OI9fO7PgoJgBSWn9emN7nbCOtFJpKb-4RIx5WWo0tJxmSV8fZzqX-ohk_aem_AUETKIL5eVc-7vOJ6Vcxy6TfBQ9QBV9T9zrSF1J4fZNIGsPTJ3qtN6Q2dC3Q1692K1c&mibextid=Zxz2cZ