Փոխարժեք: $ , ,
Արցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդին Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում Արցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից Գյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ Պողոսյան Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվեն Կոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ում Հիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. Փաշինյան Չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան «Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր» Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. Մանրամասներ

Այս անգամ պետք է խաչել Բարաբբային. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 6-րդ). քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից

Հրապարակախոսություն

Որպեսզի իր Հայրենիքում ազգի կողմից ստեղծվող Պետությունը ծառայի իր նպատակին, այն, նախևառաջ, պետք է անվախ լինի: Տարբեր ազգերի տոնական օրացույցում Անկախության հռչակման օրը կարևորագույն տոն է, իսկ Անկախության հռչակագիրը՝ անկյունաքարային փաստաթուղթ:

Նման փաստաթղթերը, բնական է, որ իրենց վրա կրում են տվյալ պատմական ժամանակահատվածի դրոշմը, ոճային առանձնահատկությունները, սակայն նման ստիլիստիկ կամ ընթացիկ «բիժուտերիան» չի կարող շեղել այն փաստից, որ Անկախության հռչակագրերը բովանդակային կերպով պարունակում են երկու, յուրաքանչյուր ազգի համար էքզիստենցիալ հարցերի պատասխաններ` «ով ենք մենք» (անցյալի, արժեհամակարգի և ինքնության ամփոփագիր) և «ինչ ենք ուզում» (ապագայի տեսլական, իղձեր, շահեր):

Այդպիսին է նաև Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որը կանխատեսելիորեն դարձավ հայ ժողովրդի ինքնության ապամոնտաժման օպերացիայի հերթական թիրախը: Գործի դրվեց ողջ զինանոցը` Նուրբ սոփեստությունից մինչև փնթի ու խառը հարվածներ: Իսկ որոշ գնահատականներ պարզապես զավեշտալի են:

Օրինակ, Հռչակագրի տեքստում տեսնել «ԽՍՀ ուրվական»:

Պատկերացնո՞ւմ եք, որ ԱՄՆ նախագահ Բայդենը, որքան էլ վերջերս հաճախ հայտնվում է կոմիկական իրավիճակներում, հանկարծ հայտարարի, որ ԱՄՆ Անկախության հռչակագրում տեսնում է Բրիտանական կայսրության ուրվականը: Կամ Իսրայելի վարչապետը հրապարակավ հարցականի տակ դնի Իսրայել պետության հիմքում ընկած «Աստված Աբրահամին խոստացավ այս երկիրը» նարատիվը:

Պակաս վտանգավոր չէ դիտարկել Անկախության հռչակագրի տեքստը՝ կախված ժողովրդի և Հայրենիքի հաշվին իրականացված անձնական արկածախնդրությունից: Անշուշտ, անձնական սխալները, ձախողումները, դիտավորությունները, որոնք բերել են 2020 թվականի պարտությանը, ազգի և պետության վրա բարդելը նոր հնարք չէ. իշխող ոհմակը հաճախ է հենց այս կերպ մեկնաբանում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան: Սակայն ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, անուն կպցնել, օրինակ, Կամասուտրային` անհաջող անձնական փորձարկումներից հետո (ներեցեք նման օրինակի համար):

Թե՞ վատ վարչապետին Անկախության հռչակագիրն է խանգարում:

Մեկ այլ կեղտոտ և քայքայիչ թեզ, որով կրկին խարխլում են մեր ազգային ինքնության ֆունդամենտը, անկախության և խաղաղության մեկտեղումն է՝ «եթե չլինի խաղաղություն, ուրեմն չի լինի անկախություն» բանաձևի մեջ: Այս 7 բառանոց կույտի մեջ կանխամտածված ստի հիմքում մարտնչող տգիտության overdose է:

Նախ, առհասարակ, անկախություն ձեռք բերելը, պահպանելը, ամրապնդելը պայքարի արդյունք է, տարբեր ազգերի մոտ երբեմն հարյուրամյակների ջանքերի, ընդվզումների, բողոքների և զինված բախումների հետևանք: Անգամ կայսրությունների փլուզման հետևանքով առաջացող պետությունները ոչ թե խաղաղ գործընթացի, այլ նախորդած բուռն զարգացումների ծնունդ են:

Նույն Հնդկաստանի անկախության համար Մահաթմա Գանդիի կողմից առաջարկված խաղաղ միջոցների ծրագիրը լի էր արյամբ և զոհերով:

Իհարկե, կան մեխանիզմներ, երբ անկախության աստիճանի գիտակցված նվազեցումը փոխարինվում է պաշտպանվածության աստիճանի բարձրացմամբ: Այսպես է միջազգային ռազմաքաղաքական դաշինքներին անդամագրվելու դեպքում: Սակայն այս մեխանիզմն էլ կիրառելի չէ Հայաստանի դեպքում, քանզի մենք արդեն նմանատիպ մի դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ էինք, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ հեռանկար և հնարավորություն չունենք: Ուստի ակնհայտ է, որ գործող վարչախումբը, հերթական անգամ միացնելով քարոզչական բլենդերը հայ ժողովրդի ուղեղը խփելու և շիլա սարքելու համար, Հայաստանի անկախության բովանդակությունից հրաժարվելու գործընթաց է իրականացնում՝ Թուրքիային փաստացի «անդամակցելու» համար:

Նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդն ուղղաձիգ, երկոտանի դիրքից հայտնվեց չորքոտանի վիճակում՝ միջազգային քաղաքականության հատակին ընկած: Վերջին 3 տարիների ընթացքում ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու փոխարեն՝ մեզ համոզում են, որ այդ ընկած, չորեքթաթ, տիղմի մեջ թաթախված վիճակը նորմալ է, որ չի կարելի ոտքի կանգնել, գլուխը բարձրացնել, թե չէ՝ «կկրակեն»:

Եթե մենք համակերպվենք գեոպոլիտիկ այս թշվառության, այս համաշխարհային մուրացկանության, այս բոսյակության հետ, մեզ խոստանում են մեկ-մեկ ծեծել, բայց չսպանել, ըստ հավեսի բռնաբարել, բայց կերակրել:

Փաշինյանի կողմից գրեթե բաց կերպով հայ ժողովրդի գլուխը փորձում են մտցնել այն թեզը, որ՝ «եկեք ընկած մնանք, որովհետև ընկածին չեն խփում»:

Այսօր էլ Հայաստանի կողքին երկրագնդի վրա առկա են բազմաթիվ պետություններ, որոնք իրենց պատկերացրած անկախության համար մղում են հետևողական պայքար՝ համառ, նպատակային, երբեմն՝ արյունալի: Իսրայել, Իրան, Ուկրաինա, վերջին օրինակներից` Մալի, Նիգեր, իրենց պաշտպանունակությունը, և ոչ թե խաղաղասիրությունն ամրապնդող Լեհաստան, Բալթյան երկրներ, Ճապոնիա, Անկախության ամրապնդման համար չեզոք կարգավիճակից հրաժարված Ֆինլանդիա, ՆԱՏՕ-ի դուռը թակող Շվեդիա:

Չեմ էլ քննարկում՝ որքանով է մեզնից յուրաքանչյուրը պատրաստ ապրել և երեխա մեծացնել այդ բոմժ կարգավիճակում: Պարզապես արձանագրենք, որ «խաղաղության» անվան տակ մեզ մատուցվող այդ անպատվությունը չի երաշխավորելու անգամ կենսաբանական գոյություն: Քանզի արտաքին աշխարհում ընկածին ոչ միայն խփում են, այլև ուզածիդ պես տշում են, խոշտանգում, վերացնում և անցնում առաջ:

33 տարի առաջ, միլիոնավոր հայեր, թեկուզ մոլիբդենով, տուֆով և ջերմուկով երկիրը պահելու միամիտ պատկերացումներով, ուզում էին անկախ Հայաստան և Արցախյան պայքարի արգանդից ընդունեցին Հայաստանի Հանրապետության ծնունդը: Չար խորհրդավորություն կա այն փաստի մեջ, որ հենց 33 տարի անց այդ նույն ժողովրդին համոզում են խաչել իր զավակին և փրկել վարչապետի աթոռին լղոզված ավազակ Բարաբբային:

Իսկ ժողովուրդը, ով իբր երբեք չի սխալվում, այս անգամ սխալվելու իրավունք պարզապես չունի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ,

27.08.2023թ.


Արցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդինՎաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցումԱրցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել ՍտեփանակերտիցԳյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ ՊողոսյանԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվենԿոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ումՀիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. ՓաշինյանՉեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. ՄանրամասներԲաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունըԱրտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԵրևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ «ում ավելի պոչն է երկար ու հաստ»․shamshyan.comՄոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարիՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ, մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետԿառավարության հերթական նիստը՝ ուղիղԱդրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում. ՆԳՆ փրկարար ծառայությունՄարզպետ է այսօր պաշտոնանկ արվելուԿլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների հետ. դեկտեմբերի 7-ի աստղագուշակՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանն այսօրԲլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'ԲրայեԱլիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններումԿինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիսՍեքս-սկանդալ. Մայրը որդուն բռնացրել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս«ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՆՈԿԱՈՒՏՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 7Զելենսկին պատրաստվում է հեռանալ. Ուկրաինական աղբյուր«Փաստ». Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել«Հրապարակ». Ալավերդուց անցան ԳյումրունՓաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ճնշում է բոլոր կողմերից. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բաԲայդենի ելույթը չօգնեց. ԱՄՆ Սենատն արգելափակեց Կիևին օգնելու օրինագծի քվեարկության բերելը«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջին1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց«Փաստ». Ով այնպիսի սուտ ասի, որ...Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»Ինքնաթիռը սկսել է այրվել Ուլան-Ուդեից թռչելու պես (Տեսանյութ)Ամերիկացի քաղաքական գործիչները հրաժարվում են աջակցել Ուկրաինային. The American ConservativeԲԱՄԲԱՍԱՆՔՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔՔՊ-ականներ, լսում ե՞ք ինչ է ասում, ձեզ է ասում. Արտակ Զաքարյան15 տարեկան էջմիածնեցի աշակերտին հուղարկավորեցինԻնչպես դիմավորեցին Պուտինին Էմիրաթներում (Տեսանյութ)ՌԴ-ում ձերբակալվել են հատուկ նշանակության ուժերի բարձրաստիճան անդամներից կազմված բանդայի պարագլուխներ (Տեսանյութ)Ուկրաինայի թեման փակվում է, զուտ ժամանակի խնդիր է. ՆահապետյանԵրբ կամերաներն անջատում են, այդ սկզբունքայնությունը ոչնչանում է. Վիլեն ԳաբրիելյանՍպիտակ տուն. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ուկրաինայի պարտության ռիսկը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода