Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան «Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքը Ռուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)

Քննարկման փուլում է հայկական ապրանքներն Իրանի տարածքով արաբական երկրներ ու Հնդկաստան արտահանելու տարբերակը

Տնտեսություն

Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։

Վերջերս Հայաստան էր ժամանել Իրանի նախագահի խորհրդական, ԻՀՀ ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Երևանում բացված ցուցահանդեսի շրջանակում Իրանի յոթ ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ երեք օր շարունակ ներկայացրին արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքները՝ հիմք ստեղծելով ավելի արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կոստանյանը տեղեկացրեց, որ Իրանում նախատեսվում է կառուցել ևս ութ ազատ տնտեսական գոտի, որոնց ընդհանուր քանակը հասցվելու է 15-ի։

«Աբդոլմալեքիի այցի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսվարողներին Իրանի տնտեսական գոտիների հնարավորությունների և դրանցում գրանցված ընկերությունների հետ ծանոթացնելն էր։ Քանի որ Իրանը լավ փորձ ունի ազատ տնտեսական գոտիների կառավարման գործում, հետևաբար փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող է այդ փորձը օգտակար լինել մեր երկրի համար։ Պատահական չէ, որ իրանական կողմի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր»,- ասաց Իրանում ՀՀ-ի առևտրային կցորդը։

Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկային՝ Կոստանյանը նշեց, որ անցյալ տարի ծավալը հասցվել էր 714 միլիոն դոլարի։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ գրանցվել է շուրջ 13 տոկոսի աճ, ինչը վկայում է այն մասին, որ դինամիկայի դրական տեմպը պահպանվում է։ Երկուստեք հանդիպումները շատ կարևոր են այն առումով, որ շահագրգիռ կողմերը փնտրում են նոր հնարավորություններ՝ առևտրաշրջանառությունն ավելի մեծ ծավալներով զարգացնելու համար, և, որպես առաջին քայլ, ծրագրված է այն հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ հետագայում՝ երեք միլիարդ դոլարի։

«Հիմա մենք ուսումնասիրում ենք, թե որքան չօգտագործված ներուժ և հնարավորություններ կան, որպեսզի դրանք նույնպես ի նպաստ բերենք երկկողմ համագործակցությանը։ Մյուս կողմից մեր հարևան երկիրը տակավին պատժամիջոցների տակ է, ուստի, տնտեսական քաղաքականություն իրականացնելիս, անպայման հաշվի ենք առնում նաև այդ հանգամանքը։ Իրանը պետականորեն աջակցում և պաշտպանում է իր տնտեսության մեջ ներդրում կատարող ընկերություններին, թեև հայ գործընկերների համար մի փոքր բարդություններ են առաջանում իրանական շուկա մուտք գործելու առումով։ Դրա համար շատ կարևոր են գործարար շրջանակների անմիջական հանդիպումները, որոնց ընթացքում փորձում են հնարավորինս արագ լուծել տեխնիկական և ընթացակարգային հարցերը, պարզել այն ուղղությունները, որտեղ մեր արտադրողները կարող են իրացնել իրենց տեսականին։ Իրանական կողմը շատ լավ գիտակցում է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, ինչն էլ համատեղ լայն ծրագրեր իրականացնելու և արտադրություններ հիմնելու հնարավորություն է ընձեռում»,- ասաց մեր զրուցակիցը։

Կոստանյանի փոխանցմամբ՝ իրանցի գործարարները նույնպես շահագրգռված են Հայաստանում ներդրումներ կատարել։ Որոշ ծրագրեր իրականացվել են, որոշներն էլ ընթացքի մեջ են։ Հայաստանում այս պահին կան իրանական կապիտալով տարբեր ոլորտներում գործող բազմաթիվ ընկերություններ։

Հայաստանն ու Իրանը մեծապես կարևորում են Պարսից ծոց-Սև ծով լոգիստիկ ճանապարհով փոխադրումներ իրականացնելու հեռանկարը և հայկական կողմն առավելագույն չափով ձգտում է աջակցել այդ մեգածրագրի իրականացմանը՝ մեծ նշանակություն տալով սեփական տարածքի օգտագործման հանգամանքին։ Քննարկման փուլում է նաև հայկական ապրանքներն Իրանի տարածքով արաբական երկրներ ու Հնդկաստան արտահանելու տարբերակը, և այդ համատեքստում կողմերը որոշել են լուծումներ գտնել համատեղ ուժերով՝ այդ ճանապարհին դյուրացնելով երկուստեք կիրառվող ընթացակարգերը։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի իրանական կարող ընկերություններն անպայման ընդգրկվեն Հայաստանում ենթակառուցվածքների շինարարության ոլորտում։ Միջազգային բոլոր մրցույթների ժամանակ, որոնց արդյունքում հնարավորություն կա մասնակցելու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, դրանց վերաբերյալ անհրաժեշտ ու համապարփակ տեղեկատվություն ենք փոխանցում իրանցի գործընկերներին, կազմակերպում անմիջական հանդիպումներ։ Լավ օրինակ է հատկապես Մեղրիի անցակետի արդիականացումը, որին մասնակցում է նաև իրանական կողմը։ Անչափ կարևորում ենք վերջերս Հայաստանում ստորագրված «գազ՝ էլեկտրաէներգիայի» դիմաց պայմանագրի ժամկետի երկարաձգումը, որը նույնպես նպաստում է տնտեսական փոխգործակցության ծավալների աճին»,- նշեց ԻՀՀ-ում Հայաստանի առևտրային կցորդը։

Անդրադառնալով համատեղ տնտեսական ցուցահանդեսներին՝ էքսպոներին, Կոստանյանը հավելեց, որ դրանք նախևառաջ լրացնում են բիզնես շրջանակներին վերաբերող տեղեկատվական բացը և առանձնակի աշխուժություն են հաղորդում երկուստեք շփումներին։ Հայ գործարարները մասնակցում են նաև Իրանում կազմակերպվող ցուցահանդեսներին, որոնց ընթացքում կարողանում են հեշտությամբ նոր գործընկերներ գտնել։

 



Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода