Միջին ու մանր բիզնեսի միջեւ կռիվ է ընկել
ՀասարակությունԱռեւտրականները երեկ եկել էին կառավարության դիմաց ոչ թե երկրի անվտանգությամբ ու սպառնացող պատերազմով մտահոգ, այլ պահանջով` դադարեցնել «Վայլդբերիսի» գործունեությունը Հայաստանում: Նրանք վստահեցնում եմ, որ եթե մինչեւ ձմեռ շարունակի գործել ընկերությունը, ապա Հայաստանում որեւէ խանութ էլ չի գործելու:
«Լա՛վ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում հունվար կամ փետրվար ամսին արդեն մի հատ խանութ չի մնալու: Առաջարկվող ոչ մի տարբերակներ էլ մեզ չեն հետաքրքրում, մենք պահանջում ենք, որ դա ընդհանրապես փակեն: Դպրոցի համար նախատեսված ապրանքների 80 տոկոսը չի վաճառվել: Միջին ու մանր բիզնեսի միջեւ հստակ կռիվ է ընկել: Էն մարդիկ իրենց փողերն են ուզում, էս մարդիկ էլ ասում են` չեմ վաճառել ապրանքը, ո՞նց փող տամ»,- դժգոհեց ակցիայի մասնակիցներից մեկը: