Փոխարժեք: $ , ,
Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում Բլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'Բրայեն Այ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավար Քոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. Պողոսյան Սնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարար Արցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդին Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում Արցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից Գյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ Պողոսյան Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվեն

Անջու*ուլ ղեկավարը` մաչոների ակումբում

Հրապարակախոսություն

Փաշինյանական անապատացած փառքի դաշտերը չեն ջրվում նաև միջազգային քաղաքական գործունեությամբ, որտեղից ստացվում են միայն նրա պատճառով հայ ժողովրդին նսեմացնող և ստորացնող հերթական ազդակներ: Հատկապես այսօր, երբ արտաքին աշխարհը վերածվել է «մարտեր առանց կանոնների» ակումբի, գեոպոլիտիկ մաչոների ֆոնին ժամանակին «կերված ջու*ուլով» և դրսում «անջու*ուլ» ներկայացող ղեկավարը հաջողության ոչ մի շանս չունի (ներեցեք, որ հիշեցնում եմ երկրի ոչ հեռավոր անցյալից այդ դրվագը):

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 7-րդ)

Որքան էլ թերահավատ լինեք, իրականում քաղաքականությունը հնարավոր չէ դիտարկել առանց բարոյականության: Բազմաթիվ են այն պատմական օրինակները, թե ինչպես են զոհաբերվում բարոյական նորմերը հանուն նեղ անձնական, քաղաքական շահերի: Սակայն քիչ չեն նաև այն դրվագները, թե ինչպես են բարոյական ուղենիշները պահում ոչ միայն առանձին գործիչներին, այլև ժողովուրդներին պատմության ճիշտ կողմում և համաշխարհային քաղաքականության երեսին:

Քաղաքականության և բարոյականության փոխհարաբերություններում տեսանելի է առնվազն երկու սկզբունքային դրսևորում.
1. Քաղաքական արդյունքներ են գրանցվում թե բարոյականության հաշվին, թե բարոյականության շնորհիվ:
2. Եթե բարոյականության վրայով անցնելն ավելի շատ առանձին անհատների ամբիցիաների և շահերի բավարարման մեթոդ է, ապա բարոյական նորմերի պահպանումը, արժեքներին հավատարիմ մնալն ավելի բնորոշ է հասարակություններին, որոնց շնորհիվ ժողովուրդները պահպանվում են՝ որպես քաղաքական սուբյեկտներ:

Ահա հենց այսպիսի բախում է այսօր Հայաստանում, որտեղ իշխանությունը պահելու համար փաշինյանական ոհմակը հետևողականորեն տրորում է և քանդում անգամ ամենատարրական բարոյական նորմերը, մյուս կողմից` հայ ժողովուրդն է, որի միակ փրկությունն այս իրավիճակում ազգի հավաքական բարոյականի վերաիմաստավորումն է և դրա շուրջ մոբիլիզացիան:

Թե ինչ տարրերից բաղկացած պետք է լինի 21-րդ դարում հայի բարոյականության փրկօղակը, կներկայացնեմ POSTNIKOL շարքի հաջորդ հոդվածում, իսկ հիմա ցանկանում եմ անդրադառնալ գործող ոհմակի ղեկավարի մի կարևոր հիվանդությանը, որը ճակատագրական ազդեցություն է թողնում մինչև այսօր Հայաստանի և Արցախի վրա:

Սովորաբար ցանկացած ղեկավար կառավարման Օլիմպոսին հասնելու և այն պահելու երկու հիմնական մոտիվացիա, շարժիչ ուժ է ունենում` անկախ պատմական ժամանակահատվածից և աշխարհագրությունից: Այդ երկու շարժիչ ուժերն են իշխանությունը և փառքը:

Պատահական չէ, որ մարդկության պատմական, հոգևոր, մշակութային ժառանգության մի զգալի մասն առաջացել և հասել է մեր օրեր հենց տարաբնույթ ղեկավարների փառքի ծարավին հագուրդ տալու համար. եգիպտական բուրգերից՝ մինչև Կոլիզեյ, Վերսալից՝ մինչև հռոմեական տաճարներ, և այլն:

2018-ի ապրիլ-մայիսից Փաշինյանը ստացավ այդ բաղձալի փաթեթը` անսահման իշխանություն և շլացուցիչ փառք, որը դրսևորվում էր ոչ միայն ներքնաշորերի վրա հայտնված հայտնի սիլուետով, այլև միջազգային մամուլի գլխագրերով և Հայաստանում ի հայտ եկած «հեղափոխական ուռոդիկի» նկատմամբ համաշխարհային հանդիսատեսի զարմանք-հրճվանքով:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը, կորցնելով իր փառքը, պիտի հրաժարվեր նաև իշխանությունից, քանզի անդառնալի կորսված էր այլևս իր հեղինակության քաղաքական ամբողջականությունը:

Սակայն չարաբաստիկ կապիտուլյացիայից առ այսօր նրա պայքարն իշխանությունը պահելու համար ստացավ ամենաայլանդակ դրսևորումները, որպես «փառքի ամպուտացիայից» հետո մի ոտքի վրա մնացած մարդու բարդույթ: Իսկ ամպուտացված փառքը ցավում է ֆանտոմային ցավերով, հեղափոխական «համաժողովրդավարական սիրո» սպեղանին կեղտոտվեց և պոկվեց` կրկին մերկացնելով մանկապատանեկան բարդույթները և սիրված լինելու չբավարարված պահանջարկը:

Փառքի վերացումը նա փորձում է կոմպենսացնել տարբեր ձևերով, նախևառաջ՝ մաքսիմալ մեծացնելով իր իշխանության «ոտքը», ինչը միայն խորացնում է ներքին տվայտանքները, քանզի որքան էլ երկարում է նրա իշխանությունը, այն չի բերում փառասիրության բավարարման: Սա է պատճառը, որ Փաշինյանի քաղաքական այլասերումը հանգում է Կալիգուլայի բանաձևին. «թող ատեն, միայն թե վախենան»:

Նա հրաշալի է հասկանում, որ «իշխանություն՝ առանց փառքի» բանաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմված քաղաքական կերպարը, և այս խնդրի լուծմանն է միտված հանրային սիրո բեմադրված տեսարաններով Փաշինյանի իմիջը պրոթեզավորելու օպերացիան: Բայց որքան էլ նա և իր ոհմակը շարունակաբար բեմադրի «ցավդ տանեմ, մեռնեմ ջանիդ» ցածրակարգ ներկայացումները, ինչպես ֆրանսիացիներն են ասում` «կարելի է գնել կնոջը, բայց ոչ իր սերը»:

Անդառնալի անփառունակության տառապանքները չեն կարող քողարկվել նաև «աննախադեպության» նոպաներով, երկրի «կադաստրի վկայական վերջապես ունենալու» զառանցանքը, «խաղաղության դարաշրջանի» ցնորքը, «Հայկական խաչմերուկի» հեքիաթը, «30 տարվա մեջ ամենաբարձր, ամենակլոր, ամենահաստ, ամենաթանկ, ամենայուղոտ» ոճի անոնսները:

Փաշինյանական անապատացած փառքի դաշտերը չեն ջրվում նաև միջազգային քաղաքական գործունեությամբ, որտեղից ստացվում են միայն նրա պատճառով հայ ժողովրդին նսեմացնող և ստորացնող հերթական ազդակներ: Հատկապես այսօր, երբ արտաքին աշխարհը վերածվել է «մարտեր առանց կանոնների» ակումբի, գեոպոլիտիկ մաչոների ֆոնին ժամանակին «կերված ջու*ուլով» և դրսում «անջու*ուլ» ներկայացող ղեկավարը հաջողության ոչ մի շանս չունի (ներեցեք, որ հիշեցնում եմ երկրի ոչ հեռավոր անցյալից այդ դրվագը):

Այդքանից հետո նրան մի բան է մնում. անել այն, ինչ անում էին իրենց հարգող, գոնե սեփական պատիվը մինչև վերջ գետնով չտված գործիչները. Հաննիբալ, Կլեոպատրա, Ներոն, և այլն (անշուշտ, 21-րդ դարում` քաղաքական իմաստով):

Կարելի է, օրինակ, խարակիրի անել Հակարիի կամրջին` համ էֆեկտիվ կլինի, համ` էֆեկտային:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.09.2023


Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցումԲլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավարՔոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. ՊողոսյանՍնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարարԱրցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդինՎաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցումԱրցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել ՍտեփանակերտիցԳյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ ՊողոսյանԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվենԿոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ումՀիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. ՓաշինյանՉեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. ՄանրամասներԲաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունըԱրտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԵրևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ «ում ավելի պոչն է երկար ու հաստ»․shamshyan.comՄոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարիՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ, մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետԿառավարության հերթական նիստը՝ ուղիղԱդրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում. ՆԳՆ փրկարար ծառայությունՄարզպետ է այսօր պաշտոնանկ արվելուԿլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների հետ. դեկտեմբերի 7-ի աստղագուշակՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանն այսօրԲլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'ԲրայեԱլիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններումԿինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիսՍեքս-սկանդալ. Մայրը որդուն բռնացրել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս«ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՆՈԿԱՈՒՏՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 7Զելենսկին պատրաստվում է հեռանալ. Ուկրաինական աղբյուր«Փաստ». Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել«Հրապարակ». Ալավերդուց անցան ԳյումրունՓաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ճնշում է բոլոր կողմերից. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բաԲայդենի ելույթը չօգնեց. ԱՄՆ Սենատն արգելափակեց Կիևին օգնելու օրինագծի քվեարկության բերելը«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջին1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց«Փաստ». Ով այնպիսի սուտ ասի, որ...Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»Ինքնաթիռը սկսել է այրվել Ուլան-Ուդեից թռչելու պես (Տեսանյութ)Ամերիկացի քաղաքական գործիչները հրաժարվում են աջակցել Ուկրաինային. The American ConservativeԲԱՄԲԱՍԱՆՔՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔՔՊ-ականներ, լսում ե՞ք ինչ է ասում, ձեզ է ասում. Արտակ Զաքարյան15 տարեկան էջմիածնեցի աշակերտին հուղարկավորեցին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода