Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ` ՍՊԱՌՆԱԼԻՔ

Վերլուծություն

Կա­տար­վեց կա­պի­տուլ­յան­տի ե­րա­զան­քը: Գե­րա­գույն շե­ֆի` Էր­դո­ղա­նի հետ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ: Այս մա­սին ֆեյս­բուք­յան իր է­ջում գրել է Փա­շին­յա­նի մա­մու­լի քար­տու­ղար Նա­զե­լի Բաղ­դա­սար­յա­նը: Նա նշել է, որ զրու­ցա­կից­ներն անդ­րա­դա­ձել են Հա­յաս­տան-­Թուր­քիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րին եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րին:

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ

Ան­շուշտ, Նի­կո­լի ա­մեն զրույց Էր­դո­ղա­նի հետ բե­րում է նո­րա­նոր սպառ­նա­լիք­ներ և վերջ­նագ­րեր, զի­ջում­նե­րի նո­րա­նոր պար­տադ­րանք: Սա­կայն մամ­լո խոս­նա­կի գրա­ռումն ու­նի զրո ին­ֆոր­մա­տի­վութ­յուն. «Զ­րույ­ցի ըն­թաց­քում եր­կու երկր­նե­րի ղե­կա­վա­րներն ընդգ­ծել են, որ տա­րա­ծաշր­ջա­նում եր­կա­րա­տեւ խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան ձեռք­բե­րու­մը կնպաս­տի տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր երկր­նե­րի զար­գաց­մանն ու բար­գա­վաճ­մա­նը: Կող­մե­րը նշել են, որ շա­րու­նա­կե­լու են դի­վա­նա­գի­տա­կան ջան­քերն այս ուղ­ղութ­յամբ»:

Իսկ Ա­լի­ևի ա­խոր­ժա­կը զսպե­լու վե­րա­բեր­յալ սե­փա­կան ջան­քե­րի մա­սին տե­ղե­կաց­րել են պար­սիկ­նե­րը: Ի­րա­նի ԱԳՆ խոս­նակ Նա­սեր Քա­նա­նին ա­սել է, որ Թեհ­րա­նը զգա­յուն է հյու­սի­սա­յին հար­ևան­նե­րի հետ իր ընդ­հա­նուր սահ­ման­նե­րի անվ­տան­գութ­յան նկատ­մամբ։ Նա ընդգ­ծել է, որ Ի­րա­նի սահ­ման­ներն ա­պա­հով են, և­ եր­կի­րը շա­րու­նա­կում է ու­շա­դիր հետ­ևել Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րին․ «Մենք կա­պի մեջ ենք Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ: Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­ներն ի­րենց մտա­հո­գութ­յունն են հայտ­նել Ադր­բե­ջա­նի կող­մից նոր ռազ­մա­կան բախ­ման հնա­րա­վո­րութ­յան վե­րա­բեր­յալ: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Բաք­վի իշ­խա­նութ­յուն­նե­րը մեզ ու­ղերձ են հղել, ո­րի բո­վան­դա­կութ­յունն այն է, որ նրանք մտա­դիր չեն ռազ­մա­կան հար­ձա­կում ի­րա­կա­նաց­նել, զոր­քե­րի տե­ղա­շար­ժերն ա­վան­դա­կան զո­րա­շարժ է, որն ի­րա­կա­նաց­վում է ձմռան շե­մին, քա­նի որ լեռ­նա­յին շրջան­նե­րում տե­ղա­շար­ժը դառ­նում է դժվար և շ­փո­թեց­նող»:

­Սա­կայն խուն­տան ի­րա­գոր­ծեց նաև այն, ին­չը չի կա­րող չան­հանգս­տաց­նել Ի­րա­նին: Մի­ջազ­գա­յին խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լութ­յուն­նե­րում մաս­նակ­ցութ­յան նա­խա­պատ­րաստ­ման շրջա­նա­կում սեպ­տեմ­բե­րի 11-ին ՊՆ խա­ղա­ղա­պահ բրի­գա­դի «Զառ» ու­սում­նա­կան կենտ­րո­նում ազ­դա­րար­վեց «Ար­ծիվ գոր­ծըն­կեր–2023» հայ­-ա­մե­րիկ­յան զո­րա­վար­ժութ­յան մեկ­նար­կը։ Այն­պես չէ, որ «նախ­կին­նե­րի» օ­րոք ՆԱՏՕ­-ի հետ զո­րա­վար­ժութ­յուն­ներ չկա­յին, սա­կայն դրանք չէին անց­կաց­վում ՀՀ տա­րած­քում, որ­պես­զի ան­հանգս­տաց­նեն բա­րե­կամ Ի­րա­նին: Նաև ընտր­վում էին այն­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք սպառ­նա­լիք չդիտ­վեին դաշ­նա­կից ՌԴ­-ի կող­մից: Սա­կայն հի­մա դա ար­վում է` ա­ռանց հաշ­վի առ­նե­լու Ի­րա­նի և ՌԴ­–ի կեն­սա­կան շա­հե­րը, ա­վե­լին, ցու­ցադ­րա­բար փչաց­վում են հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ռուս­նե­րի հետ: Սա­կայն Նի­կո­լին և ՔՊ­-ին հե­տաքրք­րում է միայն մի հարց` սե­փա­կան իշ­խա­նութ­յան ինք­նան­պա­տակ պահ­պա­նու­մը: Դեռ 2020-ի վեր­ջին հան­գուց­յալ Եվ­գե­նի Պ­րի­գո­ժի­նի աչ­քից չէր վրի­պել. «Ղա­րա­բա­ղը նրա­նից գո­ղա­ցել են, իսկ նա իր օ­ծա­նե­լիքն է փնտրում»: Ո՛չ, նրա­նից չէին գո­ղա­ցել, նա ա­մեն ինչ ա­րել էր Ար­ցա­խը որ­պես ծանր բեռ մի կողմ նե­տե­լու հա­մար...

Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ կա­պի­տուլ­յան­տի ներ­կա­յիս վար­քա­գի­ծը հեր­ձել է քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նը. «Նա հրա­շա­լի է հաս­կա­նում, որ «իշ­խա­նութ­յուն՝ ա­ռանց փառ­քի» բա­նաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմ­ված քա­ղա­քա­կան կեր­պա­րը, և­ այս խնդրի լուծ­մանն է միտ­ված հան­րա­յին սի­րո բե­մադր­ված տե­սա­րան­նե­րով Փա­շին­յա­նի ի­մի­ջը պրո­թե­զա­վո­րե­լու օ­պե­րա­ցիան: Բայց որ­քան էլ նա և­ իր ոհ­մա­կը շա­րու­նա­կա­բար բե­մադ­րի «ցավդ տա­նեմ, մեռ­նեմ ջա­նիդ» ցած­րա­կարգ ներ­կա­յա­ցում­նե­րը, ինչ­պես ֆրան­սիա­ցի­ներն են ա­սում` «կա­րե­լի է գնել կնո­ջը, բայց ոչ իր սե­րը»:

Ան­դառ­նա­լի ան­փա­ռու­նա­կութ­յան տա­ռա­պանք­նե­րը չեն կա­րող քո­ղարկ­վել նաև «ան­նա­խա­դե­պութ­յան» նո­պա­նե­րով, երկ­րի «կա­դաստ­րի վկա­յա­կան վեր­ջա­պես ու­նե­նա­լու» զա­ռան­ցան­քը, «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նի» ցնոր­քը, «Հայ­կա­կան խաչ­մե­րու­կի» հե­քիա­թը, «30 տար­վա մեջ ա­մե­նա­բարձր, ա­մե­նակ­լոր, ա­մե­նա­հաստ, ա­մե­նա­թանկ, ա­մե­նա­յու­ղոտ» ո­ճի ա­նոնս­նե­րը:

­Փա­շին­յա­նա­կան ա­նա­պա­տա­ցած փառ­քի դաշ­տե­րը չեն ջրվում նաև մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յամբ, որ­տե­ղից ստաց­վում են միայն նրա պատ­ճա­ռով հայ ժո­ղովր­դին նսե­մաց­նող և ս­տո­րաց­նող հեր­թա­կան ազ­դակ­ներ: Հատ­կա­պես այ­սօր, երբ ար­տա­քին աշ­խար­հը վե­րած­վել է «մար­տեր ա­ռանց կա­նոն­նե­րի» ա­կում­բի, գեո­պո­լի­տիկ մա­չո­նե­րի ֆո­նին ժա­մա­նա­կին «կեր­ված ջու*ու­լով» և դր­սում «ան­ջու*ուլ» ներ­կա­յա­ցող ղե­կա­վա­րը հա­ջո­ղութ­յան ոչ մի շանս չու­նի (նե­րե­ցեք, որ հի­շեց­նում եմ երկ­րի ոչ հե­ռա­վոր անց­յա­լից այդ դրվա­գը)»:

«ԱՍԵՔ` ԿԱՆԵՆՔ». ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ԹՇՆԱՄԻՆ Է

Եվ ան­հա­ջո­ղութ­յու­նը «զռռում» է բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով` և՛ ռու­սա­կան, և՛ ի­րա­նա­կան, և՛ ա­մե­րիկ­յան, և՛ եվ­րո­պա­կան... Կարճ ա­սած, նա ոչ ո­քի պետք չէ, սա­կայն պատ­րաստ է հա­նուն իշ­խա­նութ­յան պահ­պան­ման Եր­ևանն էլ վե­րա­ծել փոր­ձա­դաշ­տի: Եվ վե­րա­ծում է Տիգ­րան Ա­վին­յա­նի օգ­նութ­յամբ:

Հ1-ի ե­թե­րում էլ կա­պի­տուլ­յան­տի բար­բա­ջան­քի դա­րա­կազ­միկ միտքն էլ սա էր. «Ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տան–Ադր­բե­ջան, ԼՂ–Ադր­բե­ջան սահ­մա­նին լար­ված է, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը զոր­քե­րի կու­տա­կում ու­նի»: Նույն հա­ջողութ­յամբ կա­րե­լի է ա­սել` մրսում եմ, ո­րով­հետև ձմեռ է... Եվ ընդ­հան­րա­պես բո­լորն են մե­ղա­վոր` «նախ­կին­նե­րը», գե­նե­րալ­նե­րը, ռուս­նե­րը, Ա­լի­ևի ձախ ոտ­քը, բայց Նի­կո­լը մե­ղա­վոր չէ... Սա­կայն մի բան շատ լավ զգաց­վում էր` կա­պի­տուլ­յան­տը ա­հա­վոր վա­խե­ցած է: Նույ­նիսկ` Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րից: Իսկ վախ­կոտ մարդն ա­մեն ինչ կորց­նե­լու շե­մին, հո­գե­վար­քի պա­հին ըն­դու­նակ է հրե­շա­վոր ա­վե­րում­նե­րի:

­Սա­կայն հա­մա­ռո­տա­կի անդ­րա­դառ­նանք ընտ­րութ­յուն­նե­րին: Տիգ­րան Ա­վին­յանն ա­մե­նու­րեք բախ­վում է թունդ հան­րա­յին ա­տե­լութ­յան: «Դա­վա­ճան­նե՛ր, ռադ ե­ղեք»` ա­հա եր­ևան­ցի­նե­րի ստան­դարտ ող­ջույ­նը: Ոչ մե­կին այդ­պես չեն ա­տում, որ­քան` Ա­վին­յա­նի թի­մին: Վեր­հի­շել են նաև, թե ինչ տե­ռոր էր մայ­րա­քա­ղա­քում, երբ Ա­վին­յա­նը «կո­րո­նա­վի­րու­սա­յին» պա­րետ էր, քա­նի–­քա­նի­սին տու­գա­նե­ցին ա­նի­մաստ և­ ոչն­չից չպաշտ­պա­նող դի­մակ­նե­րը չկրե­լու հա­մար, ա­նի­մաստ «աուս­վայս­նե­րով» շրջե­լը ու գլո­բա­լիս­տա­կան այլ «ВОЗ–իտ­ղութ­յուն­ներ»: Հան­րա­յին ա­տե­լութ­յանն էլ ՔՊ-ն պա­տաս­խա­նում է ա­զատ խոս­քի դեմ հար­ձա­կում­նե­րով` կրկին նի­կո­լա­կան լա­չա­ռու­հի­նե­րի կող­մից սպառ­նա­լիք­ներ այն լրագ­րո­ղու­հի­նե­րին, ով­քեր Նի­կո­լին խեղ­ճաց­րել էին ա­սու­լի­սի ժա­մա­նակ... Իսկ բլո­գեր Մի­կա Բա­դալ­յա­նին և «Ս­պուտ­նի­կի» լրագ­րող Ա­շոտ Գ­ևորգ­յա­նին ձեր­բա­կա­լե­ցին այն մե­թո­դով, ո­րն ան­կախ Հա­յաս­տա­նում մո­ռա­ցել էին` գրպան­նե­րը զենք և «պլան» գցե­լով, ու նրանք հի­մա բան­տում կլի­նեին, ե­թե չլի­ներ ռուս­նե­րի մի­ջամ­տութ­յու­նը:

Ընտ­րութ­յուն­նե­րի մյուս մաս­նա­կից ու­ժե­րի նկատ­մամբ այդ­պի­սի ա­տե­լութ­յուն չկա, սա­կայն նրանց մեջ էլ նի­կոլ­նե­րը քիչ չեն: Մա­նե Թան­դիլ­յան, Հայկ Մա­րութ­յան, Ա­րամ Զ. Սարգս­յա­նի թի­մը` շռայ­լե­լով կաս­կա­ծե­լի ծա­գում ու­նե­ցող փո­ղեր եր­ևան­ցի­նե­րի ու­ղեղ­նե­րը ա­նի­մաստ ին­ֆոաղ­բով լցնե­լու վրա: Ոչ ոք չէր կա­րող այդ­քան վնաս հասց­նել Ա­վին­յա­նին և նույն­քան օ­գուտ տար Հայ­կո­յին, որ­քան դա ա­րեց կա­պի­տուլ­յան­տը Հ1-ի ե­թե­րում: Հա­վա­նա­բար` ա­րեց մի­տում­նա­վոր, որ­պես­զի այդ եր­կու­սին չե­զո­քաց­րած պա­հի սեպ­տեմ­բե­րի 17-ից հե­տո:

Իսկ Նի­կո­լի վա­խերն ան­հիմն չեն: «Ա­սեք` կա­նենք» կար­գա­խո­սը վե­րա­բե­րում է նախ­ևա­ռաջ թուր­քե­րին, և ն­րա հե­ռա­խո­սա­զան­գե­րի շա­րա­նը պտտվում էր Պ­րա­հա­յի ար­ցա­խա­դավ դրույթ­նե­րին հա­վա­տա­րիմ մնա­լու շուրջ: Նաև Սամ­վել Շահ­րա­ման­յա­նին չշնոր­հա­վո­րե­լը ՔՊ­–ի թի­մի կող­մից լրիվ ձայ­նակ­ցում է Բաք­վին և վեր­ջի­նիս ա­ջա­կից­նե­րին: Դա, ի դեպ, ԱԺ­–ում ար­ձա­նագ­րեց պատ­գա­մա­վոր Գե­ղամ Մա­նուկ­յա­նը. «Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կութ­յու­նը, հայ ժո­ղո­վուր­դը շնոր­հա­վո­րել է Սամ­վել Շահ­րա­մա­յա­նին, ո­րոշ երկր­ներ՝ Ուկ­րաի­նա, Թուր­քիա, դա­տա­պար­տել են այս ընտ­րութ­յու­նը, որ­քան էլ զար­մա­նա­լի է՝ պաշ­տո­նա­կան Եր­ևա­նից մինչ օրս որ­ևէ շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ Ար­ցախի նո­րըն­տիր նա­խա­գահ Սամ­վել Շահ­րա­ման­յա­նին, չի հղվել»։ Նաև Նի­կո­լի թիկ­նա­զո­րի պետ Սար­գիս Հով­հան­նիս­յա­նի պաշ­տո­նան­կութ­յան շուրջ պա­տում­ներ են պտտվոմ` որ «Դ­վին» հյու­րա­նո­ցի հայտ­նի «սալ­յու­տի» պա­հին Նի­կո­լին թվա­ցել է, որ իր հետ­ևից ե­կել է ռու­սա­կան «Վագ­նե­րը», կամ մի­գու­ցե ա­մե­րիկ­յան «Բ­լե­քո­ւո­թե­րը»: Բայց «Վագ­նե­րի» մա­սին լու­րե­րի առ­կա­յութ­յու­նը, ինչ­պես նաև ռուս հան­րա­յին դեմ­քե­րի, այդ թվում ո­մանց աչ­քի լույս և­ ո­մանց աչ­քի գրող Մար­գա­րի­տա Սի­մոն­յա­նի` ուղ­ղա­կի կո­չը կա­պի­տուլ­յան­տին իշ­խա­նազր­կե­լու, ոչ մի լավ բան չեն խոս­տա­նում:

Իսկ շուռ տված A տա­ռի, այ­նու­հետ նաև Z–ի տար­բե­րան­շա­նով ադր­բե­ջա­նա­կան շա­րաս­յու­նե­րի ցու­ցադ­րու­մը հա­յե­րիս դեմ հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի կլա­սիկ դրսևո­րում է: Հի­մա ոչ միայն Նի­կոլն ու թուրքն են մեզ պա­տե­րազ­մով վա­խեց­նում, այլև` ամ­բողջ աշ­խար­հի լրատ­վա­կան դաշ­տը: Տար­բեր ամ­սաթ­վեր են ա­սում, բայց արևմտ­յան դես­պա­նատ­նե­րը չեն շտա­պում ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին տագ­նա­պի զգու­շա­ցում տալ: Տես­նես` ին­չո՞ւ...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода