Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել

Երկիրը նոր պատերազմի հասցնողները շարունակում են սեւ գործը

Վերլուծություն

Այս օ­րե­րին հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված ա­մե­նագլ­խա­վոր հարցն է դար­ձել՝ կլի­նի՞ նոր պա­տե­րազմ, թե՝ ոչ: Միայն այն, որ ու­նենք նման հար­ցադ­րում եւ այս կար­գի սրութ­յամբ, ար­դեն իսկ ա­վե­լորդ ան­գամ փաս­տում է, որ այն քա­ղա­քա­կան կուրս աս­վա­ծը, ո­րը 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից սկսած ա­ռաջ են տա­նում ՀՀ գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը, մեղմ կլի­ներ խայ­տա­ռակ տեր­մի­նով բնու­թագ­րե­լը, ան­կախ այն բա­նից՝ սխա՞լ քա­ղա­քա­կա­նութ­յուն է պետք դա ո­րա­կել, թե՝ դա­վա­ճա­նա­կան: Բայց մինչ ՀՀ վայ-իշ­խա­նութ­յուն­նե­րին եւ կլի­նի՞ նոր պա­տե­րազմ, թե՝ ոչ հար­ցին հաս­նե­լը, նախ անդ­րա­դառ­նանք այն ի­րո­ղութ­յուն­նե­րին, ո­րոնք այս փու­լի հիմք դար­ձան:

ԻՆՉ ԱՍԱՑԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այն, որ Ադր­բե­ջանն ար­ցախ­յան վեր­ջին ի­րա­դար­ձութ­յու­նեն­րի ֆո­նին սկսեց զոր­քեր կու­տա­կել Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի սահ­ման­նե­րին, հու­շում է, որ այդ եր­կու գոր­ծըն­թաց­նե­րը ի­րար հետ սերտ կա­պի մեջ են: Ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խում. Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նը, ով ու­ներ նի­կոլ­յան կա­մա­կա­տա­րի հա­մա­րում, տե­ւա­կան ժա­մա­նակ Ար­ցա­խի ա­ռանց­քա­յին պաշ­տոն­նե­րին նշա­նա­կում էր ար­ցախ­յան բա­ցա­հայտ եւ թաքն­ված հու­դա­նե­րին: Իսկ սրանք վեր­ջին շրջա­նում բա­ցա­հայ­տո­րեն ա­ռաջ էին տա­նում Ար­ցա­խի բնակ­չութ­յան տար­հան­ման գոր­ծըն­թաց՝ դա կա­պե­լով հու­մա­նի­տար ի­րա­վի­ճա­կի հետ, բայց նաեւ հրա­ժար­վե­լով ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի վե­րահս­կո­ղութ­յամբ զու­գա­հե­ռա­բար Լա­չի­նի եւ Աղ­դա­մի ճա­նա­պարհ­նե­րը բա­ցե­լու Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կից: Ընդ ո­րում, Ադր­բե­ջա­նը ցույց էր տա­լիս, որ այդ ա­ռա­ջար­կի կողմ­նա­կիցն է, թեեւ դրա տակ պարզ տե­սա­նե­լի էր, որ Բաք­վի հա­մար, բնա­կա­նա­բար, այս ա­մե­նը Նի­կո­լի մանկ­լա­վիկ­նե­րի ձեռ­քով Ար­ցա­խը դա­տար­կե­լու, բայց միա­ժա­մա­նակ Մոսկ­վա­յի հետ սուր հա­կա­սութ­յան չգնա­լու ռազ­մա­վա­րութ­յուն էր:

Եվ ա­հա, Ա­րա­յի­կի «կա­մա­վոր–­պար­տա­դիր» հրա­ժա­րա­կա­նից եւ ան­մի­ջա­պես էլ՝ ար­ցախ­յան նոր իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից հու­դա­նե­րին պաշ­տոն­նե­րից ա­զա­տե­լուց հե­տո նշված խա­ղը սկսեց ձա­խող­վել: Ա­ռա­վել եւս, որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ, դեռ ան­գամ մինչ Ար­ցա­խի նա­խա­գա­հի պաշ­տո­նում Սամ­վել Շահ­րա­ման­յա­նի ընտր­վե­լը, Ստե­փա­նա­կեր­տից պարզ մե­սիջ հնչեց, թե` ինչ կա, պատ­րաստ ենք բո­լոր ճա­նա­պարհ­ներն էլ բա­ցել խա­ղա­ղա­պահ­նե­րի ե­րաշ­խա­վոր­մամբ: Ընդ ո­րում, Շա­հրաման­յա­նի ա­ռա­ջին իսկ պաշ­տո­նա­կան ե­լույ­թում եւս նույն ազ­դակ­նե­րը նկատ­վում էին: Նախ, նա միան­գա­մայն տե­ղին ֆիք­սեց, որ ներ­կա սրա­ցում­նե­րի հիմ­քե­րում պետք է տես­նել նաեւ՝ «ՌԴ-­հա­վա­քա­կան Արեւ­մուտք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­կա­մար­տութ­յունն ու ՌԴ Ուկ­րաի­նա պա­տե­րազ­մը»: Այ­սինքն, որ Ար­ցա­խը եւս ՌԴ-ԱՄՆ հա­կա­մար­տութ­յան օբ­յեկ­տի է վե­րած­վել: Ա­պա նաեւ Ա­րեւ­մուտք կոչ­վա­ծը, չնա­յած իր բա­զում գե­ղե­ցիկ հայ­տա­րա­րութ­յու­նեն­րին եւ կո­չե­րին, ի­րենց վե­րահս­կած մի­ջազ­գա­յին եւ մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րան­նե­րի ո­րո­շում­նե­րին, չեն գնա­լու Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ ազ­դե­ցութ­յան կոշտ մի­ջոց­նե­րի, այ­սինքն՝ խա­ղում են Բաք­վի օգ­տին: Իսկ դա պարզ հու­շում է այն մտքի օգ­տին, որ միակ ռեալ ու­ժը, ո­րից կա­րող են պաշտ­պա­նութ­յուն ակն­կա­լել, դա խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լութ­յունն է:

Ս­րա­նով հան­դերձ, Շահ­րա­ման­յա­նը ռեալ հա­մա­րեց, որ կա նման հար­ցե­րի շուրջ ար­տա­քին կոն­ցեն­սուս, այ­սինքն՝ այդ ուղ­ղութ­յամբ Ստե­փա­նա­կեր­տը կա­րող է գոր­ծել.

«1) Ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յու­նը կար­գա­վոր­ված չէ, ինչ­պես պնդում է Ադր­բե­ջա­նը, հե­տե­ւա­բար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հան­դի­սա­նում է վի­ճե­լի տա­րածք, ո­րը պետք է ստա­նա ո­րո­շա­կի կար­գա­վի­ճակ,

2) Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը պետք է ու­նե­նան ու­ղիղ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն՝ Լա­չի­նի մի­ջանցք։ Վեր­ջինս, հա­կա­ռակ Բաք­վի պնդում­նե­րի, ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է փակ է եւ պետք է բաց­վի։ Պետք է գոր­ծարկ­վեն նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին այլ ճա­նա­պարհ­ներ եւս, սա­կան դրանք չեն կա­րող փո­խա­րի­նել Լա­չի­նի մի­ջանց­քին կամ դիտ­վել դրան այ­լընտ­րանք,

3) Ստե­փա­նա­կեր­տը պետք է բա­նակ­ցի Բաք­վի հետ: Ընդ ո­րում, այս հար­ցում, թե ՌԴ-ն եւ թե հա­վա­քա­կան ա­րեւ­մուտ­քը պատ­րաստ են տրա­մադ­րել հար­թակ եւ հան­դես գալ միջ­նոր­դի դե­րում, ին­չին կտրա­կա­նա­պես դեմ է Ադր­բե­ջա­նը:

­Միակ պար­տա­դիր պայ­մա­նը պետք է լի­նի բա­նակ­ցութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը եր­րորդ երկ­րի կող­մից՝ ձեռք բեր­վե­լիք պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի կա­տար­մա­նը նրա տրա­մադ­րած ե­րաշ­խա­վո­րութ­յամբ»:

Այն, որ որ­պես «եր­րորդ եր­կիր» կա­րող է հան­դես գալ միայն Ռու­սաս­տա­նը, դժվար չէ հաս­կա­նալ ե­լույ­թի ողջ են­թա­տեքս­տից: Ըստ այդմ, ըստ էութ­յան, դա մո­տա­վո­րա­պես նման ազ­դակ է հղում: Ար­ցա­խը պատ­րաստ է գնալ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի միա­ժա­մա­նակ գոր­ծարկ­ման հետ կապ­ված մոս­կով­յան սխե­մա­յով, ո­րին, կրկնենք, հա­վա­նութ­յուն է տվել նաեւ Բա­քուն: Նաեւ, Ար­ցա­խը պատ­րաստ է ՌԴ­-ի միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցել Ադր­բե­ջա­նի հետ:

ԻՆՉՈՒ ԿԱՏԱՂԵՑ ԱԼԻԵՎԸ

Այ­սինքն, պա­տա­հա­կան չէ, որ ար­ցախ­յան այս ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին տա­րած­վեց այն գա­ղա­փա­րը, թե հենց Մոսկ­վան է կանգ­նած այդ բո­լոր զար­գա­ցում­նե­րի հիմ­քում, եւ հի­մա Ար­ցա­խը կսկսի գոր­ծել ռուս­ների եւ ոչ թե Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջադ­րած մո­դե­լով: Իսկ դա, կրկնենք, լուրջ հար­ված էր Ար­ցա­խը ներ­սից հա­յա­թա­փե­լու սխե­մա­յին: Ա­վե­լին, միա­ժա­մա­նակ բարդ վի­ճա­կում է դնում Բաք­վին: Կրկ­նենք` Ար­ցա­խը երբ հա­մա­ձայ­նութ­յուն է տա­լիս միա­ժա­մա­նակ ճա­նա­պարհ­նե­րը գոր­ծար­կե­լու մոս­կով­յան ա­ռա­ջար­կին, ո­րի օգ­տին հան­դես էր ե­կել Բա­քուն, այս դեպ­քում հենց Ադր­բե­ջանն է հայտն­վում իր փո­րած փո­սում: Այ­սինքն, ի­րա­կա­նում էլ հա­մա­ձայն­ե­լով այդ մե­խա­նիզ­մի հետ, Բա­քուն պար­զա­պես կորց­նում է ար­ցա­խա­հա­յութ­յա­նը սո­վի մատ­նե­լու մի­ջո­ցով հե­ռաց­նե­լու ա­միս­նե­րով ա­ռաջ տա­նող գոր­ծի­քը, ո­րի դեպ­քում կա­րող էր նաեւ ար­դա­րա­նալ՝ ես ի՞նչ ա­նեմ, ար­ցախ­ցի­նե­րը հրա­ժար­վե­ցին օգ­նութ­յու­նից: Ճիշտ է, այս պա­հին ո­րոշ նե­րար­ցախ­յան հու­դա­յիկ­ներ դեռ փոր­ձում են փակ պա­հել ճա­նա­պար­հը, թե՝ լավ է սո­վից մեռ­նենք, քան Ադր­բե­ջա­նից, հի­մա նաեւ՝ Ռու­սաս­տա­նից ե­կած բեռ վերց­նենք, սա­կայն դա հեշտ լու­ծե­լի խնդիր է:

­Բաք­վում էլ դա, ինչ խոսք, հաս­կա­նում են, եւ այն, որ ե­թե մինչ այդ «կա­նաչ լույս» էին վա­ռել ՌԴ­-ից ե­կող բեռ­նե­րի ա­ռաջ, իսկ հե­տո այն ա­րա­գո­րեն փո­խե­ցին «կար­մի­րով», գա­լիս է հու­շե­լու, որ Ադր­բե­ջա­նը փոր­ձում է կողմ­նո­րոշ­վել՝ պե՞տք է հրա­ժար­վեն ճա­նա­պարհ­նե­րը բա­ցե­լուց եւ բա­ցա­հայտ դեմ գնան Մոսկ­վա­յին: Ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե դեմ գնան, դա պետք է ա­նեն ոչ միայն Ար­ցա­խի, այլ նաեւ Զան­գե­զու­րի ուղ­ղութ­յամբ:

ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ

­Գանք հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րին: Այն, որ Նի­կոլն Ա­րա­յի­կին կորց­նե­լուն պես ան­մի­ջա­պես սկսեց բո­լոր հնա­րա­վոր մե­խա­նիզմ­նե­րով հա­կա­ռու­սա­կա­նութ­յուն դրսե­ւո­րել (սե­փա­կան ու Ա­լե­նի հայ­տա­րա­րութ­յու­նեն­րով, կնո­ջը Կիեւ ու­ղար­կե­լով, ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ զո­րա­վար­ժանք­ներ կազ­մա­կեր­պե­լով եւ այլն), ա­վե­լի շատ նման է այն հա­կա­ռու­սա­կան կուր­սին, ո­րը նա որ­դեգ­րել էր նաեւ 44-օր­յա պա­տե­րազ­մի շե­մին: Ա­մեն դեպ­քում, նրա ներ­կա գոր­ծո­ղութ­յուն­նե­րը` ա­մեն կերպ ցույց տալ, թե ՌԴ­-ին եւ ՀԱՊԿ­-ին վա­նում է Հա­յաս­տա­նից, ա­վե­լի շատ նման է թշնա­մուն ուղղ­ված հրա­վե­րին: Թե` ռուս­նե­րը բան չեն ա­նի, գոր­ծի ան­ցեք, քա­նի դեռ ժա­մա­նակ կա: Հա­կա­ռակ դեպ­քում աբ­սուրդ կլի­ներ, երբ մի պե­տութ­յան ղե­կա­վա­րը, իր իսկ խոս­տո­վան­մամբ՝ կանգ­նած լի­նե­լով պա­տե­րազմ սկսվել-չսկս­վե­լու գերխնդ­րի ա­ռաջ, ա­մեն բան ա­նում է, որ միակ պաշ­տո­նա­կան դաշ­նա­կի­ցը թքի եւ մա­տը մա­տին չտա: Կամ կա­րո՞ղ է մե­կը բա­ցատ­րել, թե այդ ինչ­պես է ստաց­վում, որ կնոջն ու­ղար­կում է Կիեւ, երբ նույն ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը հե­րիք չէ՝ 44-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ֆոս­ֆոր էին ու­ղար­կում ա­զե­րի­նե­րին՝ հայ զին­վոր­նե­րի գլխին թա­փե­լու հա­մար, ու հենց այս պա­հին էլ, բո­լո­րից ա­ռաջ ըն­կած, ցու­ցադ­րա­բար սի­րա­խա­ղե­րի մեջ են մտնում Ադր­բե­ջա­նի հետ: Կա­րո՞ղ է մե­կը բա­ցատ­րել, թե այդ ինչ­պես է ստաց­վում, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը գրե­թե ան­թա­քույց խո­սում են, թե հնա­րա­վոր պա­տե­րազ­մին ռուս­նե­րի մի­ջամ­տութ­յան դեպ­քում կօգ­նեն Ադր­բե­ջա­նին, իսկ Նի­կո­լը նրանց հետ զո­րա­վար­ժանք­ներ է սկսել, չնա­յե­լով ան­գամ ՌԴ­-ից եւ Ի­րա­նից ե­կած նա­խազ­գու­շա­ցում­նե­րին՝ դրա­նով ա­ռաջ տա­նե­լով Հա­յաս­տա­նին նոր պա­տե­րազ­մի հասց­նե­լու սեւ գոր­ծը: Չ­նա­յած, միայն այն, որ, ըստ տա­րած­ված լու­րե­րի, Նի­կո­լը սար­սա­փի է մատն­վել՝ մտա­ծե­լով, թե «Վագ­նե­րը» գա­լիս է իր հե­տե­ւից, ար­դեն իսկ պարզ խո­սում է, որ նա հստակ գի­տակ­ցում է՝ ա­րել է այն­պի­սի քայ­լեր, որ «Վագ­նե­րը» կա­րող է հան­կարծ գալ նրա հե­տե­ւից: Իսկ դրան զու­գա­հեռ տա­րած­ված լու­րը, թե ար­դեն հասց­րել է ըն­տա­նի­քը դուրս բե­րել, կամ, որ Թուր­քիա­յից են նրան հու­շել, թե՝ «Վագ­նե­րից» զգու­շա­նալ է պետք, ար­դեն ի­րա­վի­ճա­կի մա­սին ծայ­րա­հե­ղո­րեն պարզ է ակ­նար­կում: Ու պատ­կե­րը շատ ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան տեսք կստա­նա, ե­թե այս ա­մե­նին գու­մա­րում ենք այդ ոչ դի­վա­նա­գի­տո­րեն հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը, ո­րոնք նա­խօ­րեին ա­րեց Լավ­րո­վը, էլ չենք խո­սում ռու­սա­կան պաշ­տո­նա­կան եւ ոչ պաշ­տո­նա­կան բա­զում այլ աղբ­յուր­նե­րի մա­սին:

­Սա­կայն ամ­բողջ խնդիրն այն է, որ այս պա­հին կլի­նի՞ նոր պա­տե­րազմ, թե՝ ոչ հար­ցի հետ կապ­ված ա­ռաջ­նա­յինն այն չէ, թե ինչ է ա­նում եւ ա­սում Նի­կոլն ու նրա կող­քին կանգ­նած­նե­րը: Շատ ա­վե­լի էա­կան է, թե ինչ են ա­նում Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը, եւ այդ քայ­լերն ինչ­պե՞ս են ըն­կա­լում Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը, բնա­կա­նա­բար, ըն­դու­նե­լով նաեւ ԱՄՆ­–ից եւ Իս­րա­յե­լից ե­կած հոր­դոր­նե­րը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 



Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода