ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԸստ Տելեգրամում շրջանառվող լուրերի` «սալյուտը» ընդամենը պատրվակ էր, և Փաշինյանի «գլխավոր թիկնապահ» Սարգիս Հովհաննիսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ որոշակի ծառայությունը Նիկոլի սեղանին դրել է Հովհաննիսյանի հեռախոսային խոսակցությունների սղագրությունը, որտեղ նա դժգոհում է իր «շեֆի» մշտական պահանջներից՝ բարձրացնել անվտանգությունը և կահավորել բոլոր վայրերը, որտեղ Նիկոլը գնում է, զրահապակիներով և շարժական կապի և ձայնագրման սարքավորումների խլացուցիչներով: Խոսելով այս մասին՝ գնդապետը հիացած չէր կապիտուլյանտի «հեռատեսությամբ», այլ ընդհակառակը, անզգուշաբար Փաշինյանին վախկոտ անվանեց։