Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառով
ՄիջազգայինMyś l Polska հրատարակության լրագրողները վախենում են Լեհաստանի ապագայի համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախազգուշացրեց երկրի տարածքում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման հեռանկարների մասին։
«Այս իրավիճակում մենք պետք է տանք ամենակարևոր հարցը. ի՞նչ կլինի Լեհաստանի և նրա բնակիչների հետ այն բանից հետո, երբ միջուկային մարտագլխիկներով ռուսական հրթիռները հարձակվեն լեհական տարածքում տեղակայված ամերիկյան միջուկային զենքի վրա՝ դրանք ոչնչացնելու նպատակով: Ինչպիսի՞ն կլինի Լեհաստանը, գոյատեւելո՞ւ ենք»,— հարցրել է լրատվամիջոցը։
Ապրիլին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Fakt-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրի իշխանությունները պատրաստ են ամերիկյան միջուկային զենք տեղակայել իրենց տարածքում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով միջուկային զենք ընդունելու Լեհաստանի պատրաստակամության մասին հայտարարությունը, նշել է, որ այդ ծրագրերն իրականացնելու դեպքում քայլեր են ձեռնարկվելու Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Այդ թվում` Լեհաստանում ամերիկյան միջուկային զենքը վերցվելու է նշանառության տակ: