Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ» Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի Խարկով Ուկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. Reuters Բլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ է Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը» Բամբասանք Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ Սրբազան

Մի՛ թողեք պակիստանցին ձեր փոխարեն քաղաքապետ ընտրի. Սերոբ Գասպարյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Սև հովազ» ջոկատի հրամանատար ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ` Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբոր հետ:

«ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ, ՈՒՄԻ՞Ց ԷԻՐ ԶԶՎՈՒՄ, ՀԱՅԻ՞Ց…»

— Ինչպե՞ս եք վերաբերվում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ ստեղծված աժիոտաժին և առաջադրված քաղաքապետի թեկնածուների բազմազանությանը:

— Հայաստանի Հանրապետության համար 30 տարի կյանք ենք տվել` սկսած 1988 թվականից, ղարաբաղյան շարժումից եղել ենք պայքարի ակունքներում` լուսահոգի եղբայրս, ես, մնացած մեր բոլոր տղաները, ովքեր թե՛ 90–ական թվականներին զոհվեցին, թե՛ քառօրյային, թե՛ 44-օրյային: Երևանը նաև իմ սիրտն է, իմ մայրաքաղաքն է, և ես չեմ կարող այս ընտրություններից հեռու մնալ: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ օտարերկրացին իրավունք չունի իր փոխարեն քաղաքապետ ընտրի: 7 տարի է ունեմ Գերմանիայում ապրելու իրավունք, գրանցված կացության քարտ, բայց ես իրավունք չունեմ այնտեղ որևէ մի ընտրության մասնակցելու: Մինչդեռ ոչ ՀՀ քաղաքացիները, ովքեր մեկ տարվա կեցության իրավունք ունեն, կարող են ՏԻՄ ընտրություններին մասնակցել: Հետևապես, կոչ եմ անում հայերին` մի՛ թողեք, որ պակիստանցին ձեր փոխարեն քաղաքապետ ընտրի: Դրա համար ակտիվ մասնակցություն է պետք: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ցավոք, 90 տոկոսը Նիկոլի քաղաքական թիմից են:

— Ըստ Փաշինյանի հարցազրույցում հնչեցրած թիրախային հայտարարությունների` իրենց իշխանությանն ամենաընդդիմադիրը Հայկ Մարությանն է…

— Հայկ Մարությանն այն անձնավորությունն էր, որ հայ ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների: Եթե կհիշեք, նա հրապարակում բարձրախոսով ասում էր՝ «ոնց եմ ես ձեզանից զզվում…»: Ումի՞ց էր զզվում, այսինքն` եթե, այսպես ասած, նախկին ես եղել, բայց հայ ես, քեզնից զզվում էր: Սևեր–սպիտակներ թշնամությունը նա է դրել մեր ժողովրդի մեջ: Միշտ էլ իշխանությունը, երբ մեկին որոշել է ընդդիմություն սարքել, մի տարի առաջ ազատել է աշխատանքից, որպեսզի նրան պատրաստի` իբրև ընդդիմություն: Այս առումով ոչինչ չի փոխվել: Հայկ Մարությա՛ն, երբ քեզ ազատում էին քաղաքապետի պաշտոնից, ու դու այդքան ընդդիմություն էիր, պայքարեի՛ր, եթե այդ քաղաքական թիմի հետ համաձայն չէիր, բարձրաձայնեի՛ր, թե ինչ դավաճանություններ, թշնամություն արեցին սրանք: Բայց չէ որ դու նույն քաղաքական թիմի մեջ էիր և գաղափարները կիսելով ես ճանապարհ անցել նրանց հետ: Նույնը կարող եմ ասել Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի մասին, ոչ մի տարբերություն:

«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ԵԹԵ ՍԿԶԲՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ, ՔԵԶ ՎՍՏԱՀԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

— Բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուներից շատերը քիչ էր մնում երդում ուտեին, որ ընտրվելու դեպքում չեն համագործակցի ՔՊ–ի հետ:

— Ո՛չ մի երդման մի հավատացեք: Բոլորը եկան, երդում տվեցին և ոչինչ չարեցին: Կարո՞ղ եք մի քաղաքական թիմ ասել, որ ինչ քարոզարշավի ժամանակ խոստացել է, իրականություն է դարձրել: Իհարկե` ոչ: Քարոզարշավի ժամանակ ծիծաղում են քո դեմքին, գրկախառնվում, գալիս են քո դուռը, թեկուզ իրեն անպատվես, ժպտում են: Իսկ հենց ընտրությունը վերջացավ, դու իր համար մարդ չես: Այսպես է եղել միշտ: Այս քարոզարշավը «կլոունադա» էր, չգիտես` ծիծաղես, թե լաս: Նույն քաղաքական թիմը բաժանվել է մի քանի մասի, որպեսզի մոլորեցնի ժողովրդին: Սա շատ ուժեղ մեխանիզմ է: Ես հարգում եմ Լարիսա Ալավերդյանին (ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան), բայց տեսեք` երբ Հայկ Մարությանը քաղաքապետ էր, նա ուներ ընդդիմադիր կեցվածք, իսկ այսօր երբ նրան պատրաստեցին` որպես ընդդիմություն, Լ. Ալավերդյանի աղջիկը գնաց Հայկոյի թիմ: Բայց չէ՞ որ դու նրան ընդդիմություն էիր, էս ինչպե՞ս պատահեց: Կամ Զարուհի Փոստանջյանը. Նախկինների դեմ կռիվ էր տալիս, բայց այսօր մտել է նախկինների ցուցակ:

— Զարուհի Փոստանջյանը նախկինում ասում էր, որ մեր երկրի թիվ մեկ հանցագործը Ռոբերտ Քոչարյանն է: Հիմա Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցություն ունեցող «Մայր Հայաստանի» ընտրացուցակի 2–րդ համարն է: Ի վերջո, այն ժամանա՞կ էր խաբում հանրությանը, թե՞ հիմա:

— Ես չեմ ուզում վիրավորական խոսքեր ասել, բայց խաղացողներ են, Աստվածաշունչն ասում է` մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել: Եթե դու սկզբունք չունես և սկսում ես մի քանի տերերի ծառայել, քեզ վստահել չի կարելի: Այս ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ ինձ համար Նիկոլ և Նիկոլի արբանյակներ են, կարող եմ մեկ–մեկ այդ մարդկանց մասին խոսել, բայց ժամանակը չի հերիքի: Մեջները մի ուժ կա, որ չի անցել Նիկոլի սրտի տակ, այդ ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է: Նրանք, ովքեր չեն ուզում ձայն տան որևէ մեկին, միևնույնն է, հորդորում եմ, որ գնան ընտրության, անվավեր սարքեն իրենց քվեաթերթիկը, բայց մասնակցեն, որպեսզի իշխող քաղաքական ուժը, որը մորթեց մեր երեխաներին ու պետությունը, մեր տարածքները հանձնեց թուրքերին, չվերարտադրվի: Ձեր մասնակցելով` ընտրողների թիվը կբարձրանա, ՔՊ–ի տոկոսներն էլ կիջնի: Իսկ եթե ընտրություններին մասնակցությունը քիչ լինի, ՔՊ–ի թեկնածու Տիգրան Ավինյանը բարձր տոկոսներ կհավաքի:

«ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ, ԽԻ՞ ԶԵՆՔ ՉՎԵՐՑՐԻՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿՌՎԵԻՐ ԹՈՒՐՔԻ ԴԵՄ»

— Համենայնդեպս, քարոզարշավի ընթացքում Տիգրան Ավինյանի ձեռքերը համբուրող, գրկախառնվող ու նրան ձոնող երևանցիներ էլ կային…

— Դա քաղաքական մանիպուլիացիա է: Այս մարդիկ ասում են` իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց բոլոր դպրոցների, մանկապարտեզների, պետական համակարգերի աշխատողներին ստիպողաբար բերում են իրենց հավաքներին, ընդ որում` ցուցակագրելով: Այսքանից հետո` մի՞թե իշխանությունը ժողովրդինն է: Սահմանադրական կեղծիք է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որովհետև երբ ժողովուրդն ընտրում է քեզ, գալիս ես իշխանության ու նրանց ստիպում, որ անեն քո ասածները: Հաճախ եմ տեսել, թե Եվրոպայում ինչպիսի ընտրություններ են ընթանում` ազատ, անկախ, ոչ մեկը ոչ մեկին չի ստիպում: Իսկ այստեղ մարդիկ պատրաստ են վաճառել իրենց երեխայի ճակատագիրը: Այլասերություն, թմրամոլություն, խաղամոլություն… Ինչ պիղծ երևույթներ կան աշխարհում, այսօր Հայաստանում կա:

— Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բոլոր մեղքերը բարդել Ռուսաստանի վրա և անվրդով Հանրայինի եթերում իրականացնում է քարոզչություն` Ավինյանի օգտին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Ի՞նչ եք կարծում` կա՞ մի դրվագ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասի, թե ինքն այդ հարցում մեղավոր է: Ռուսաստանը մեղավոր է, Թուրքիան մեղավոր է, Ադրբեջանը, Իրանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, բոլորը մեղավոր են` բացի մեզնից: Միայն Նիկոլ Փաշինյանը չէ այդպես, բոլորն են այդպիսին: Երբ օձը մոտեցավ Եվային, և նա ու Ադամը պտուղը կերան, Աստված հարցրեց Ադամին` ի՞նչ ես արել: Նա էլ, թե` էն կնոջը տվեցիր ինձ, նա ինձ խաբեց, այսինքն` մեղավորը Դու ես, ինչի՞ այս կնոջը տվեցիր ինձ: Կին էլ ասաց, թե օձն ինձ խաբեց, ինչո՞ւ ես օձին դրել այստեղ: Այսինքն` ստացվեց, որ երկուսն էլ մեղքը գցեցին Աստծո վրա: Հիմա մենք ենք` մեղքը գցում ենք բոլորի վրա, բայց չենք տեսնում, որ, օրինակ, Լևոն Շիրինյան կոչվածն ասում է` ավելի լավ է թուրքի շունը լինեմ, օրերս էլ հայտարարել է, թե երբ ռուս–թուրքական պատերազմ լինի, զենքը կվերցնեմ, թուրքի կողմից կկռվեմ Ռուսաստանի դեմ: Ա՛յ տգետ, ողորմելի, 44-օրյա պատերազմին խի՞ զենք չվերցրիր հայի կողմից կռվեիր թուրքի դեմ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են անում Նիկոլի քաղաքական սազանդարները` Լևոն Շիրինյան, Արամ Սարգսյան, մի քանիսն էլ կան այդպես տգետ, որ իրենց դրել են քաղաքական լուրջ վերլուծաբանների տեղ: Պատերազմը, որ սկսվի, էլի մենք ենք գնալու, դրանց նմանները փախնելու են, բայց հիմա թշնամություն են ստեղծում Ռուսաստանի, Իրանի դեմ: Վաղը երբ այդ պետությունները սկսեն պատժել մեզ, իրենք փախնելու են` Նիկոլից սկսած: Մնալու ենք մենք՝ հայրենասերներս, մնալո՛ւ ենք ու պայքարենք, թեպետ մի քանի հոգի է մնացել պայքարող, նրանք էլ կզոհվեն կվերջանա, իրենց խանգարող չկա էլ:

«ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ, ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ԱՍՏԾՈՒՆՆ Է, ԵՎ ԱՍՏՎԱԾ ԻՐ ԽՈՍՔՆ ԱՍԵԼՈՒ Է»

— Հուսանք` այդ օրվան չենք հասնի…

— Չենք հասնի, կարծում եմ՝ եկել է ժամանակը: Վերջին խոսքը Աստծունն է, և Աստված իր խոսքն ասելու է: Հիշո՞ւմ եք Սահակաշվիլիին, հիմա ո՞ւր է, հոգեկան հիվանդանոցում տանջանքների մեջ: Արևմուտքը ինչո՞ւ տեր չկանգնեց, նույնը լինելու է այստեղ, չկասկածե՛ք: Լուսահոգի եղբայրս` Ռուստամ Գասպարյանն ասում էր` սա Աստծո տունն է, Աստված չի թողնի սատանիստներն իր տունն ավիրեն: Աստծո բարկությունը շուտով կգա աղանդավորների, սատանիստների վրա, և դրանց վերջը գալու է: Մենք չենք մաքրելու, իրենց տերերն են իրենց մաքրելու այստեղից:

— Ձեր եղբայրը զոհվելուց շաբաթներ առաջ իր տված վերջին հարցազրույցում ասում էր, որ ականատես ենք Լևոն Տեր–Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին… Փաստորեն, մարգարեությո՞ւն էր:

— Լևոն Տեր–Պետրոսյանը 2015 թվականին Ազատության հրապարակում խոսեց մի կոդի մասին, որ Դավալուից ցախավելը հեծած կգա քաղաքացիական պայմանագիրը, որոնք Բաբելոնի աշտարակի շինարարներն են: Ըստ Աստվածաշնչի` բաբելոնական երկիրը պոռնկության երկիրն է, իսկ բաբելոնյան աշտարակի շինարարության ժամանակ Աստված խառնեց մարդկանց լեզուները: Հիմա տեսեք` բոլորս խոսում ենք հայերեն, ապրում ենք նույն երկրում, բայց իրար չենք հասկանում: Ցանկացած մեկի կանչեք հարցազրույցի, կասի` ես հայրենիք եմ ուզում փրկել: Նույնը ասում եմ ես, բայց մենք իրար չենք հասկանում ու չենք միավորվում: Ինչո՞ւ, որովհետև սա բաբելոնյան աշտարակի շինարարների ձեռքի գործն է: Այո՛, եղբայրս բացահայտեց Տեր-Պետրոսյանի այդ կոդը: Ուշադրություն դարձրեք, որ Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ ՔՊ–ն դեռ չկար, դրանից հետո ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և բերեցին Նիկոլին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումըՄեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ինչպես են բերետավորները բերման ենթարկում քաղաքացուն Կառավարության շենքի առջևից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода