Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել

Նիկոլը նախ պետք է արտաքին կուրս ունենա, որ խոսենք դրա փոխել-չփոխելուց

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նի հա­մար, ինչ խոսք, չա­փա­զանց կա­րե­ւոր մե­սիջ էր Ի­րա­նի պաշտ­պա­նութ­յան եւ ԶՈւ ա­ջակց­ման նա­խա­րար, բրի­գա­դի գե­նե­րալ Մո­հա­մադ-­Ռե­զա Աշ­թիա­նիի նա­խօ­րեին ար­ված հայ­տա­րա­րութ­յու­նը` տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազմ չի լի­նի: Սա հե­տե­ւեց ավե­լի վաղ Ի­րա­նի ԱԳՆ­–ից ար­ված հայ­տա­րա­րութ­յա­նը, թե` Ադր­բե­ջա­նը վստա­հեց­րել է, որ ներ­կա ռազ­մա­կան տե­ղա­շար­ժերն ա­մե­նե­ւին էլ նոր պա­տե­րազ­մի նպա­տա­կով չեն:

ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇԵԼԻՔԸ ՉԷ

Ա­սվա­ծով հան­դերձ, Ի­րա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը նաեւ ֆիք­սեց, որ այդ կա­յու­նաց­մա­նը հաս­նե­լու հա­մար Ի­րանն իր «կար­միր գծե­րից» հետ չի քաշ­վել: Ն­րա խոս­քով, Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան դիր­քո­րո­շումն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րի վե­րա­բեր­յալ հստակ է, եւ. «Մենք ոչ մի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն չենք ըն­դու­նի տա­րա­ծաշր­ջա­նում, եւ դա բո­լո­րին հայտ­նի է… Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ներ­կա ըն­թաց­քը ցույց է տա­լիս, որ ա­ռանձ­նա­կի ո­չինչ տե­ղի չի ու­նե­նա»։

­Հաս­կա­նա­լի է, որ նման միան­շա­նակ հայ­տա­րա­րութ­յու­նը, այն էլ` այն­պի­սի լուրջ երկ­րից, ինչ­պի­սին Ի­րանն է, հենց այն­պես, օ­դից չէր կա­րող ընկ­նել: Հաս­կա­նա­լի է նաեւ, որ այս վեր­ջին սրա­ցում­նե­րին զու­գա­հեռ ըն­թա­ցել են շատ սուր քն­նար­կում­ներ, այդ թվում` Ի­րան–Ադր­բե­ջան եւ Ի­րան–­Թուր­քիա ուղ­ղութ­յուն­նե­րով: Վեր­ջա­պես, կա­րե­լի է հաս­կա­նալ նաեւ, որ այդ քննար­կում­նե­րում Ի­րա­նը մին­չեւ վերջ եւ ա­մե­նայն կոշ­տութ­յամբ կանգ­նել է իր «կար­միր գծին», այն է` Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յու­նը ո­րե­ւէ փո­փո­խութ­յան են­թա­կա չլի­նե­լու տես­լա­կա­նին, դա ըն­կա­լե­լով՝ որ­պես հենց Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան հա­մար մա­հա­ցու սպառ­նա­լիք: Ու թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մը ո­րո­շել է հետ քաշ­վել նման սրա­ցում­նե­րից:

Այս ֆո­նին, թեեւ Ռու­սաս­տա­նը հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յու­ննե­րով, այս­պես ա­սենք, շատ աչ­քի չըն­կավ, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը հենց  ի­րենց գոր­ծե­լա­ո­ճով դա կան­խե­ցին, սա­կայն դա դեռ չի նշա­նա­կում, որ ստվե­րա­յին դի­վա­նա­գի­տութ­յուն չկար: Այն, որ Մոսկ­վա­յի հիմ­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներն այս փու­լում Ար­ցա­խի ուղ­ղութ­յամբ էին, դա ար­դեն հնա­րա­վոր չէր չնկա­տել: Գու­մա­րած, դեռ սրա­ցում­նե­րի ա­ռա­ջին պա­հից ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը սկսե­ցին խո­սել Հա­յաս­տան եւ Ար­ցախ ռու­սա­կան նոր ու­ժե­րի տե­ղա­կայ­ման մա­սին, այդ թվում` «Վագ­նե­րի», ո­րին Նի­կո­լը նա­խօ­րեին ԱԺ­–ում էր փոր­ձում ո­րո­նել: Ի­րա­կա­նում «Վագ­նե­րի» 10–12 հա­զա­րա­նոց խմբա­վո­րում է ե­կել Հա­յաս­տան, այլ աղբ­յուր­նե­րով` Ար­ցախ, թե` ոչ, դա դեռ հար­ցի մի կողմն է: Սա­կայն այդ խո­սակ­ցութ­յուն­ներն ա­ռա­ջին հեր­թին մե­սիջ էին ոչ միայն Նի­կո­լի, այլ` Ա­լիե­ւի հա­մար. ե­թե ան­գամ «Վագ­ներն» այս պա­հին այս­տեղ չէ, ա­պա դա չի նշա­նա­կում, որ կրի­տի­կա­կան պա­հին չի:

­Լավ, են­թադ­րենք, որ այս ան­գամ էլ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի բաց եւ ստվե­րա­յին ազ­դե­ցութ­յամբ հա­ջող­վեց պա­տե­րազ­մը կան­խել, հե­տո՞: Այ­սինքն, ի՞նչ հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի պետք է սպա­սել, հաշ­վի առ­նե­լով, ի­հար­կե, նաեւ այն մթնո­լոր­տը, որ այս պա­հին կա Հա­յաս­տան–­Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ինչ­պես նաեւ Ար­ցա­խում ստեղծ­ված ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը:

ՀԵՐԹԱԿԱՆ «ԿՐՈՒՏԻՏՆԵՐԸ»

­Թե ուր են գնում հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, կա­րե­լի է ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում­ներ կազ­մել նաեւ Նի­կո­լի վեր­ջին ե­լույթ­նե­րից: Այս տե­սանկ­յու­նից բա­վա­կա­նին հե­տաքր­քիր էր ԱԺ­–ում աչքալուսանքի տեսքով հնչեց­րած այն միտ­քը, թե. «Ես ու­շա­դիր հետ­եւում եմ ՌԴ նա­խա­գա­հի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, ով ա­սաց, որ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում եւ ինձ հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում խնդիր­ներ չկան»: Կարող էր ավելացնել` «Վագները» վկա:

Միայն թե նա այս հար­ցում մեկ «բաց­թո­ղում» ու­նե­ցավ. Պու­տի­նը միայն այդ մա­սին չէ, որ նա­խօ­րեին խո­սեց: Շատ ա­վե­լի էա­կան էին ՌԴ նա­խա­գա­հի այն «ապտակը», որ Հա­յաս­տա­նը կո­պիտ կամ դի­տա­վոր­յալ սխալ­ներ է թույլ տվել, ո­րի արդ­յուն­քում էլ ու­նենք ներ­կա ող­բեր­գա­կան վի­ճա­կը: Հաս­կա­նա­լի է, Նի­կոլն այդ ա­մե­նը լիո­վին շրջան­ցել չէր կա­րող եւ սկսեց հեր­թա­կան ան­գամ խո­սել՝ «ար­ցախ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը նախ­կին­նե­րը ջեբս գցե­ցին» թե­մա­յով, ու ինչ­պես միշտ` թույլ տա­լով նույն կոպ­տա­գույն սխալ­նե­րը: Այդ թվում, որ 3 սկզբունք­նե­րից եւ 6 տար­րե­րից բաղ­կա­ցած «5+2» սցե­նա­րով կար­գա­վոր­ման մե­խա­նիզ­մը 2019թ.­–ին հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րը հենց իր սե­ղա­նին էին դրել: Հենց Նի­կոլն էր, որ այն մերժեց, ու թեեւ ակն­հայտ էր, որ դրա այ­լընտ­րան­քը պա­տե­րազմն է: Ու այդպես էլ դեռ չի ասել, թե այդ ձա­խող­ման վրա ի՞նչ ազ­դե­ցութ­յուն թո­ղեց Բոլ­թո­նի հա­յաս­տան­յան այ­ցը, եւ, թե դրա­նից հե­տո Մոսկ­վան քա­նի՞ ան­գամ նրան դե­տա­լա­յին կեր­պով ներ­կա­յաց­րել` որն է իր այդ մերժ­ման հե­տե­ւանք­նե­րը:

­Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յան մյուս բլոկն էլ վե­րա­բե­րում է Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը հիմք դարձ­նե­լուն, եւ այս դեպ­քում էլ Նի­կո­լը հա­մա­ռո­րեն փոր­ձեց մե­ղադ­րանք­ներն ու­ղղել ար­դեն «ա­մե­նա­նախ­կին­նե­րին»` ԼՏՊ­–ին` «կնքահոր» Լյովիկի կողմից «դտախոս» որակումը ստանալով: Բացի այդ «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Ար­թուր Խա­չատր­յա­նը մատ­նան­շեց, որ Հա­յաս­տա­նը չի վա­վե­րաց­րել Ալ­մա–Ա­թա­յի հռչա­կա­գի­րը, ա­վե­լին՝ ո­րե­ւէ եր­կիր չի վա­վե­րաց­րել այն՝ ա­վե­լացնելով. «Հե­տե­ւա­բար, այն չի հա­մար­վում ՀՀ օ­րենսդ­րութ­յան ան­բա­ժա­նե­լի մաս... »: Նի­կոլն ըն­դա­մե­նը ար­ձա­գան­քեց. «Գու­ցե դե յու­րե ձե­ւա­կեր­պում­նե­րի տա­ռի ի­մաս­տով այն­քան էլ ճշգրիտ չեմ ե­ղել, բայց բա­ռի բուն եւ ո­գու ի­մաս­տով ճշգրիտ եմ ե­ղել…»: Ի՞նչ «բայց բա­ռի ո­գի», երբ վար­չա­պե­տի ա­թո­ռին նստած ան­ձը պար­տա­վոր է ա­ռաջ­նորդ­վել բա­ցա­ռա­պես իր երկ­րի օ­րենսդ­րութ­յամբ: Իսկ այդ երկ­րի ստեղծ­ման հիմք դար­ձած Ան­կա­խութ­յան հռչա­կա­գիրը եւ դրա վկա­յա­կոչ­մամբ Սահ­մա­նադ­րութ­յու­նը Ար­ցա­խի մա­սով միան­գա­մայն այլ բան է սահ­մա­նում:

­Վե­րա­դառ­նանք Պու­տի­նի խոս­քին: Այ­սինքն, նա, ըստ էութ­յան, այն թեզն ա­ռաջ տա­րավ, որ Նի­կո­լը ինչ­–որ ան­լուրջ փաս­տաթղ­թի հի­ման վրա Ար­ցա­խը ճա­նա­չել է Ադր­բե­ջա­նի մաս եւ դրա­նով նաեւ նվա­զեց­րել Ռու­սաս­տա­նի մա­նեւ­րա­կա­նութ­յու­նը: Ըստ ՌԴ նա­խա­գա­հի. «Սա տե­ղի է ու­նե­ցել, եւ դա մեր ո­րո­շու­մը չէր։ Սա Հա­յաս­տա­նի այ­սօր­վա ղե­կա­վա­րութ­յան ո­րո­շումն է… Իսկ ի՞նչ ա­սենք, այս­տեղ ա­սե­լիք չկա, ե­թե Հա­յաս­տանն ին­քը ճա­նա­չել է Ղա­րա­բա­ղը որ­պես Ադր­բե­ջա­նի մաս… Հի­մա նա­խա­գահ Ա­լիեւն ինձ ա­սում է՝ դուք գի­տեք, որ Հա­յաս­տա­նը ճա­նա­չել է Ղա­րա­բա­ղը մե­րը, որ Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հարցն այ­լեւս չկա, այն լուծ­ված է»:

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

­Նի­կո­լը, մի­գու­ցե ռու­սա­կան այս բո­լոր հար­ված­նե­րից հե­տո, ինչ­պես Գե­ղամ Մա­նուկ­յանն ար­տա­հայտ­վեց՝ «Ե­րե­ւի հաս­կա­ցան, որ կրա­կի հետ շատ են խա­ղում», մի­գու­ցե՝ չհաս­կա­ցան, սա­կայն դա, ինչ­պես նաեւ «Ար­ցախն Ադր­բե­ջան է, եւ՝ վերջ» տես­լա­կա­նը ԼՏՊ­–ի «ջե­բը գցե­լու» փոր­ձերն ար­դեն ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կի վրա չեն ազ­դում: Կա Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լու մա­սին հայ­տա­րա­րութ­յուն՝ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի ա­թո­ռին նստած ան­ձի կող­մից, դա քա­նիցս վե­րա­հաս­տատ­վել է, նրա թի­մը եւս քա­նիցս դա հաս­տա­տել է, աշ­խար­հը, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի դաշ­նա­կից­ներն այս ա­մե­նը հա­մա­րել են պե­տութ­յան պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում, ի­րենց մո­տե­ցում­նե­րը վե­րա­կա­ռու­ցել են դրան հա­մա­պա­տաս­խան: Այ­սինքն, ե­թե հան­կարծ Նի­կո­լը հետ նա­հան­ջի, կամ լի­նի իշ­խա­նա­փո­խութ­յուն, Նի­կո­լին այս ա­մե­նի հա­մար բանտ նստեց­նեն, մեկ է՝ ար­դեն «գնաց­քը մեկ­նել է», եւ Հա­յաս­տա­նը Պ­րա­հա­յի հայ­տա­րա­րութ­յա­նը նա­խոր­դած ի­րա­վի­ճա­կին վե­րա­դառ­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն գործ­նա­կա­նում չու­նի:

­Սա­կայն, նաեւ Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յու­նից կա­րե­լի է հա­մոզ­վել, այս նոր ի­րա­վի­ճա­կը դեռ չի նշա­նա­կում, որ խաղն ա­վարտ­ված է: ՌԴ նա­խա­գա­հը մատ­նան­շեց, որ, ինչ­պես դեռ 2020թ. նո­յեմ­բե­րին էինք են­թադ­րութ­յուն հայտ­նել, նման ի­րա­վի­ճա­կում կա Մոսկ­վա­յի «Բ» պլա­նը. «Ի­հար­կե, այս­տեղ այլ հար­ցեր են ա­ռա­ջա­նում՝ հու­մա­նի­տար բա­ղադ­րի­չի եւ մեր խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի հետ կապ­ված հար­ցեր, դա այդ­պես է: Ման­դա­տը դեռ ու­ժի մեջ է, եւ մար­դա­սի­րա­կան բնույ­թի, էթ­նիկ զտում­նե­րի կան­խար­գել­ման հար­ցե­րը, ի­հար­կե, չեն վե­րա­ցել, ես լիո­վին հա­մա­ձայն եմ սրա հետ: Հու­սով եմ, որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը, ինչ­պես մեզ միշտ ա­սել է եւ ա­սում է, շա­հագրգռ­ված չէ ո­րե­ւէ տե­սա­կի էթ­նիկ զտում­նե­րով, ա­վե­լին, նրանք շա­հագրգռ­ված են, որ գոր­ծըն­թա­ցը մեղմ ըն­թա­նա»:

Այ­սինքն, կան «էթ­նիկ զտում­նե­րի կան­խար­գել­ման հար­ցեր», եւ դրանց լուծ­ման միակ բա­ղադ­րի­չը ե­ղել եւ մնում է ռու­սա­կան զոր­քե­րի ներ­կա­յութ­յունն Ար­ցա­խում: Ընդ ո­րում, ինչ­քան էլ որ Նի­կո­լը խո­սում է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված Ռու­սաս­տա­նի թու­լա­ցած լի­նե­լու մա­սին, սա­կայն, ե­րե­ւի բա­ցի նրա­նից, բո­լորն են հաս­կա­նում, որ դա այդ­պես չէ: Ու ա­ռա­ջին հեր­թին՝ Ա­լիեւն ու Էր­դո­ղա­նը, այ­լա­պես նրանք այս ա­ռի­թը բաց չէին թող­նի՝ Ար­ցախն ու Ս­յու­նիքն ի­րեն­ցով ա­նե­լու հա­մար:

Այ­սինքն, ի վեր­ջո, նաեւ Նի­կո­լը կգի­տակ­ցի՞, որ ա­մե­նա­մեծ հարցն այն չէ՝ «Վագ­նե­րը» մտե՞լ է Հա­յաս­տան կամ Ար­ցախ, թե՝ ոչ, այլ այն, որ տաս հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող պե­տութ­յու­նը չի կա­րող այն­քան թու­լա­նալ, որ հան­կարծ ծնկի իջ­նի Ա­լիե­ւի կան Էր­դո­ղա­նի ա­ռաջ: Այն էլ այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում, երբ նույն Ա­րեւ­մուտքն է գնա­լով բա­ցա­հայտ խո­սում Ուկ­րաի­նա­յում իր ձա­խող­ման մա­սին: Ա՛յ, հենց այդ գի­տակ­ցու­մից կախ­ված էլ կըն­թա­նան հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ինչ­քան էլ որ ա­մե­րիկ­յան մի քա­նի տասն­յակ զին­վո­րա­կա­նի հետ Հա­յաս­տա­նում զո­րա­վար­ժանք­ներ խա­ղան:

­Կարճ ա­սած, Նի­կո­լը նախ պետք է ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն ու­նե­նա, որ կա­րո­ղա­նանք խո­սել այն փո­խել–չ­փո­խե­լու տար­բե­րակ­նե­րից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 



Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода