Քննիչը պատրաստվում է միջնորդել, որպեսզի Տաթեւ Վիրաբյանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառվի. փաստաբան
Իրավական
44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւ Արցախին (Վիրաբյան), ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Այս մասին տեղեկացնում է Վիրաբյանի փաստաբանը՝ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
«Քննիչը պատրաստվում է միջնորդել դատարան, որպեսզի Տաթեւի նկատմամբ կալանք խափանման միջոցը կիրառվի», - տեղեկացնում է Ա. Բաբայանը: