Հայաստանում երկար չենք մնա. ինչ է պատմում Գանձասարի հայտնի Գրիշան
Ներքաղաքական«Հայաստանում երկար չենք մնա: Հայաստանը թուրքի երկիր եք դարձրել, գնալու ենք ուրիշ երկիր: Ռուսական կողմը երաշխավորել է հայ տղամարդկանց տարհանումը դեպի Հայաստան», - ասում է ԳՐԻՇԱՆ: Իսկ թե ով է նա, մանրամասնում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
«Սա շատերիս հայտնի Գանձասար վանքի սիմվոլի դարձած Գրիշան է, որ իր սպիտակ նժույգով, երգով նկարվում էինք հետը։ Հացի հերթում են, կնոջ հետ։ Ասաց վաղը կգանք, բայց չենք մնա Հայաստանում։ Հայաստանը թուրքի երկիր է։ Մենք խուժանի հետ չենք ապրի: Արցախցիներից շատերը այլեւս Հայաստանը միայն տարանցիկ երկիր են համարում։ Չեն ներում, որ կործանեցինք իրանց», - ցավով արձանագրում է Ն. Կիրակոսյանը: