Ֆեմիդան թերեւս երբեք այսքան կույր չի եղել․ Միքայել Շխիմյան
ԻրավականՌԴ-ում ծնված եւ մեծացած վստահորդս, ով օրեր առաջ էր ընդամենը վերադարձել ՌԴ-ից, ում ազգականները ներկայումս գտնվում են Արցախում, կալանավորվեց երկու ամիս ժամանակով։ Ինչպես եւ մյուս նույնանման գործերով, վերջինս կալանավորվեց ՄԵԿ ՈՍՏԻԿԱՆԻ ցուցմունքի հիման վրա։ Հատկանշականը այն է, որ սույն դեպքը հստակ արձանագրվել է տեսախցիկների կողմից եւ երկրորդ կարծիք առ այն, թե վստահորդս կարող էր առնչություն ունենալ վերագրվող արարքին՝ չի կարող լինել, մինչդեռ դատարանի կողմից գերադասվեց եւ կալանավորման հիմքում տեղ գտավ ոչ թե օբյեկտիվ իրականությունը արձանագրած տեսանյութը, այլ գործով շահագրգիռ անձ հանդիսացող ոստիկանի ցուցմունքը։ Վստահորդս վստահ եմ՝ չի ընկճվի, ավելի վատ բաներ էլ են, ըստ իրեն, պատահել իր կյանքում․․․ Իսկ դուք, ձեզանից յուրաքանչյուրը դեռեւս պետք է ապրեք ձեր իսկ կողմից կայացված որոշումների հետ․․․ Ֆեմիդան թերեւս երբեք այսքան կույր չի եղել․․․», - գրել է փաստաբան ՄԻՔԱՅԵԼ ՇԽԻՄՅԱՆԸ: