Բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 168-ի
ՔրեականԵրևանում իրականացվող ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ժամը 12,00-ի դրությամբ Երևանում ոստիկանություն է բերվել ակցիայի 168 մասնակից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանում անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացվում։ Քաղաքացիները պահանջում են իշխանությունների հրաժարականը, քայլեր ձեռնարկել կանխելու արցախցիների ցեղասպանությունը։