Iravunk.com | Իրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ
Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Կեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարության Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավար Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին MI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և Սլավյանսկը Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց

Իրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթիվաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻհետ:

Պարոն Սահակյանց, Արցախի հանդեպ ՀՀ իշխանության վերաբերմունքն ինչպե՞ս կմեկնաբանեք:

Այդ կարծիքը ձեւավորվել է դեռեւս 2008 թվականի մարտի 1ին, երբ ներկայիս ՀՀ իշխանության ղեկավարը գոռում էր՝ «Մենքմեր քաղաքը պետք է ազատագրենքղարաբաղցի տականքներից»: Դրանով ամեն ինչ ասված է: Նրանք այսօր ի կատար են ածում այն, ինչի մասին փաստացի ասվում էր:

Արցախն իր լինելության համար կռիվ է տալիս թուրքի հետ միայնակ, բայց այդ պայքարին ՀՀն մնաց ձեռնպահ: Սա Դուք ինչպե՞ս կանվանեք:

Դավաճանություն, ուրիշ բացատրություն չկա: Ցավոք սրտի, Արցախը դավաճանվել է բոլորի կողմից: Բոլոր այն ուժերը, որոնքունեին հնարավորություն փրկելու այն փոքրիկ հատվածը, ինչոր մնացել է, չարեցին: Ըստ երեւույթին, իրենց ձեռնտու էր այն, ինչոր կատարվում էր Արցախում: Մենք այսօր դավաճանված, լքված ենք ամբողջ աշխարհի կողմից: Եվ առաջին օգնություն ցուցաբերող ՀայաստանիՀանրապետությունն առաջինը դավաճանեց Արցախին:

Կան կարծիքներ, որ Հայաստանի վարած հակառուսական քաղաքականության հետեւանքն էր նաեւ այն, ինչ եղավ…

Ես այս հարցին երկու կողմից եմ նայում: Առաջին՝ հակառուսական քաղաքականությունը վարել է Ռուսաստանի ծախված էլիտան: Այսինքն՝ հակառուսականությունը, որն այսօր կա մեր երկրում, դա պատճառն է նաեւ Ռուսաստանի հակառուսական, հակապետական գործունեության: Եթե վաճառված են մերմոտի տարբեր ուժեր, քաղաքական գործիչներ, ապա նույն պատկերը տեսնում ենք Ռուսաստանում:

Ամեն դեպքում, այս իրավիճակումՓաշինյանի կինը գնաց Ռուսաստանի թշնամի պետության նախագահի հետ հանդիպման, սա ճի՞շտ քայլ էր:

Իհարկե, չի կարելի այդպես վարվել, եւ դա չի քննարկվում: Սա այն պահն է, երբ տեսնում են, որ դու անողնաշար ես: Եվ դա վերաբերում է բոլոր երկրներին: Երբ դու անողնաշար ես եւ քեզանից ոչինչ չես ներկայացնում, իրենք գնալու եւ պայմանավորվելու են քո թշնամիների հետ: Իսկ ներկայիս իշխանությունն ամբողջ հինգուկես տարվա ընթացքում գնացել է նրան, որ մաքսիմալ թուլացնի մեր բոլոր դիրքերը, իջեցնի մեր ստատուսը: Եվ որպես գործոն՝ հիմա վերացնելու պրոցեսն է կատարում: Դրա համար էլ բոլոր այն ուժերը, որոնք այսօր պայքարի մեջ են, նախընտրում են ուժեղի կողմը: Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվողցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է:

Արցախում բենզալցակայանի պայթյունը, ըստ Ձեզ, պատահականությո՞ւն էր: 

Որքանով տեղյակ եմ, այդ բենզատարը եկել էր Ադրբեջանից: Դա պատահականություն չէր, այլ հերթական ահաբեկչությունն էր: Դրանով Ադրբեջանը մուռ հանեց Արցախի հայությունից, եւ դա գենոցիդի դրսեւորումներից մեկն էր, ինչը շարունակվելու է:

Ամեն ինչ կորցրած արցախցին արդեն տեղափոխվում է ապրելու Հայաստանում, որտեղ արդեն հայաստանցիարցախցի ներքին տարաբաժանումը նոր թափ է առնում: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդ քաղաքական բախումների անոնսը տվել է Նիկոլ Փաշինյանը: Եվ ինքն է քարոզ տանում, որ ամեն ինչի պատճառը արցախցիներն են եւ Արցախն է … ՔանիՆիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է, այդ քարոզը տանելու է: Եվ եթե նույնիսկ նա հեռանա էլ, գտնվելու է ինչոր զանգված, որ ամեն ինչում մեղադրելու է Արցախին: Այն Արցախին, որին հենց ինքն էլ դավաճանել է:

Այսօր շատ է խոսվում, որ մենք թույլ ենք, չունենք զենք, Արցախը տանք, որ պատերազմ չլինի…Արդյո՞ք մեր նման հաղթանակած ազգին հարիր է նման կերպ ներկայացնելը:

Դա ծրագիր է: Եվ այն սարսափ վիճակը, որ հիմա կա, շարունակվելու է: Կա մեկ ծրագիր՝ Հայաստանի մասնատումը, որըՆիկոլը պետք է հասցնի իր ավարտին՝ թաքնվելով կեղծ ինքնիշխանության հետեւում:

Գոնե հիմա հանուն Արցախի եւ ապահով կյանքի ժողովուրդը կարթնանա՞:

Ժողովուրդն արդեն արթնացած է: Հերիք է ամեն ինչ ժողովրդի վրա գցեն: Այն քանակը, որ անհրաժեշտ է հարց լուծելու, արդեն գոյություն ունի Հայաստանում: Եվ բոլորը պատրաստ են գործողությունների: Մնում է միայն, որ ընդդիմության առաջնորդները ներկայացնեն իրենց ծրագրերը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода