Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու

Հայաստանը պետք է ընտրի, ում հետ է կառուցում անվտանգության համակարգ- Ալ. Կրիլով

Վերլուծություն

Ղարաբաղում տիրող իրավիճակի, հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանի զարգացումների  շուրջ զրուցել ենք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ.

- Պրն. Կրիլով, ինչպե՞ս կգնահատեք Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերջին սրացումից հետո։

- Կարճաժամկետ պատմական հեռանկարում տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կրկնում է Կիլիկյան Հայաստանի ճակատագիրը։ Ղարաբաղը որպես պետական ​​միավոր դադարում է գոյություն ունենալ, և արդեն բանակցություններ են տարվում թե՛ զինված ուժերի, թե՛ վարչական ապարատի ապամոնտաժման և տարբեր տնտեսվարող սուբյեկտների՝ Ադրբեջանի իշխանություններին հանձնելու շուրջ։

Ադրբեջանն արդեն ակտիվորեն յուրացնում է այս տարածքը և ինտեգրում իր պետական ​​համակարգին։ Մենք տեսնում ենք տեղի բնակչության զանգվածային արտագաղթը Ղարաբաղից դեպի Հայաստանի տարածք։ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրված խոստումները, նույնիսկ հումանիտար օգնության տրամադրման հիմքով, չեն համոզում տեղի բնակչությանը, որ նրանք կարող են ապրել ադրբեջանական պետության կազմում։ Շատ դժվար է պատկերացնել, որ այսքան տարվա հակամարտությունից ու թշնամությունից հետո հայերը կարող են խաղաղ ճանապարհով ինտեգրվել Ադրբեջանի կազմում։

- Վերջին շրջանում հայկական կողմը շատ կոշտ մեղադրանքներ է հնչեցնել Ռուսաստանի և ռուս խաղաղապահների հասցեին։ Բնակչությունը նույնպես ընդհանուր առմամբ ավելի վճռական գործողություններ էր ակնկալում Ռուսաստանից էսկալացիայի ժամանակ։ Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի դիրքորոշումը։

- Ռուսաստանի գործողությունները թելադրված են առաջին հերթին ռուսական պետական ​​շահերով և այն հնարավորություններով, որոնք այժմ ունի Ռուսաստանի ղեկավարությունը։ Բայց պատկերացնել, որ երկու հազար ռուս խաղաղապահները, որոնք զինված են թեթեւ հրետանային զենքերով, կհաղթեն վաթսուն հազարանոց ադրբեջանական բանակին, որը զինված է ծանր զինատեսակներով և լիովին հագեցած է, պարզ է, որ դա անհնար էր։

Խաղաղապահների խնդիրն է դիտարկել և տարանջատել կողմերին, բայց ոչ կռվել այդ կողմերի հետ: Ադրբեջանը նույնպես մեծ պահանջներ ուներ խաղաղապահների հանդեպ, որոնք  չապահովեցին Ղարաբաղի պաշտպանության բանակի զինաթափումը ։ Այս դեպքում խաղաղապահները նույնպես ոստիկանական գործառույթ չեն ունեցել, և դա նրանց մանդատի մեջ չի եղել։ Եվ, ի դեպ, այս մանդատը այդպես էլ չի հաստատվել։ Ուստի` ռուս խաղաղապահներն ունեին շատ սահմանափակ իրավունքներ, և ավելի շատ  հույս կար, որ հնարավոր կլինի փոխշահավետ փոխգործակցություն հաստատել հակամարտող կողմերի հետ։ Սա չստացվեց:

Այն, որ խաղաղապահներն այժմ ապահովում են խաղաղ բնակչության տարհանումը Ղարաբաղի ողջ տարածքից, նրանց մեծ արժանիքն է։ Հասկանալի է, որ Ռուսաստանը հնարավորություն չուներ միջամտելու և կռվելու Ադրբեջանի հետ՝ ունենալով ուկրաինական ճակատ, կռվելով փաստացիորեն ողջ ագրեսիվ Արևմուտքի դեմ։ Բայց Ռուսաստանը կորցրեց նաեւ ռազմական միջամտության պատրվակը, քանի որ հայտարարություններ հնչեցին, թե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, եւ Հայաստանը դրա հետ կապ չունի։

Ուզում եմ հիշեցնել հարյուր տարի առաջվա պատմությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության աղետը։ Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին իր հուշերում գրել է, որ Առաջին Հանրապետության անկման մեղավորը ո՛չ ռուսներն էին, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ֆրանսիացիները, այլ` առաջին հերթին հենց իրենք՝ հայերը։ Կարծում եմ, որ այս աշխատանքը պետք է ներառվի Հայաստանի կրթական հաստատությունների ուսումնական ծրագրում:

- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը էսկալացիայի օրերին։

- Նրանք խնդրից մեկուսացվեցին։ Ասացին, որ սա ռուսների գործն է։ Ռուսներն ամեն ինչ պետք է ապահովեն, իսկ իրենք այս ամենի հետ կապ չունեն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նախկին հայկական գաղափարախոսության ճգնաժամը, որը երեսուն տարիների ընթացքում եղել է պետական ​​քաղաքականության հիմքում։ Դա միասնական Հայաստանի գաղափարն է: Իզուր չէ, որ հայկական զինանշանի վրա պատկերված են հայկական չորս թագավորությունների խորհրդանիշները։ Դրանցից մեկը Ղարաբաղն է։ Իսկ հայկական քաղաքականությունը միշտ հիմնված է եղել եռամիասնության վրա՝ Սփյուռք, Ղարաբաղ և Հայաստանի Հանրապետություն։

Հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Ղարաբաղն իրեն չի վերաբերում, և որ դա ռուսների խնդիրն է, նշանակում է, որ նախկինում բոլոր գաղափարախոսությունները մի կողմ են նետված։ Եվ կարելի է ակնկալել, որ կլինի Սահմանադրության վերանայում, որտեղ ամրագրված է այդ սկզբունքը, կվերանայվեն նաև պետական ​​խորհրդանիշները, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը չի կարողանա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և խաղաղ պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

- Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները շատ են սրվել։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում իրավիճակի զարգացման համար։

- Մեր հարաբերությունները ծանր ճգնաժամ են ապրում։ Այժմ դրանք ​​գտնվում են իրենց գագաթնակետում. հարաբերությունները ճամփաբաժանի վրա են: Հայաստանը ընտրության առջեւ է: Ըստ ամենայնի` Հայաստան ժամանած ամերիկացի քաղաքական գործիչների խումբը երկրի ղեկավարության հետ խորհրդակցություններ է անց կացնում և որոշում Հայաստանի հետագա քաղաքականությունը։ Ճամփաբաժանն  այստեղ միանգամայն ակնհայտ է: Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը հայտարարի, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, ՀԱՊԿ-ն անվտանգության արդյունավետ կառույց չէ, նշանակում է, որ նա կփնտրի անվտանգության այլ համակարգ։ Ըստ ամենայնի` մեր ամերիկացի գործընկերները եկել են այլընտրանք առաջարկելու։

- Վերջերս Ալիեւը հանդիպել է Էրդողանի հետ, շուտով սպասվում է նաեւ Փաշինյանի հանդիպումը Ալիեւի հետ։ Ի՞նչ սպասել այդ հանդիպումներից:

-Կարելի է ակնկալել, որ Ադրբեջանը կշարունակի իր հարձակողական քաղաքականությունը։ Նրանք իրենց վերահսկողությունը կհաստատեն ողջ Ղարաբաղի վրա, որից հետո կհասնեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանը, որն այնտեղ, ըստ էության, Ադրբեջանի ճանաչված տարածքներում այլեւս անելիք չի ունենա։ Եվ հետո կշարունակվի Հայաստանի վրա հարձակողական քաղաքականությունը։ Առաջին նպատակը` Զանգեզուրի միջանցքն է։ Սա ընդհանուր նպատակ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, իսկ հետո արդեն կգործեն ըստ իրավիճակի։ Այն, որ անընդհատ հնչում է Արեւմտյան Ադրբեջանի եւ փախստականների թեմաները, որոնք վտարվել են Հայաստանում իրենց բնակության վայրերից եւ պետք է վերադառնան, այս ամենն առկա է։

- Հայաստանի սահմաններին զորքերի կուտակում կա: Առաջիկայում ռազմական ներխուժման վտանգ կա՞։

- Մոտ ապագայում դա քիչ հավանական է։ Նրանք պետք է մարսեն Ղարաբաղի ողջ տարածքը, իսկ հետո հասնեն ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Եվ հետո նոր անցնեն հետագա գործողություններին: Դժվար է պատկերացնել, որ նրանք հիմա հարձակում կսկսեն Սյունիքի վրա։ Բայց ոչ այդքան հեռավոր հեռանկարում շատ հավանական է, հատկապես, եթե Ռուսաստանի հետ ռազմական կապերը խզվեն, և Հայաստանը պահանջի դուրս բերել ռուսական ռազմաբազան: Թե ինչ երաշխիքներ կստանան նոր ռազմական դաշնակիցներից և որքանով դրանք արդյունավետ կլինեն, կորոշի հայոց պետականության հետագա ճակատագիրը։

- Ղարաբաղի շուրջ իրավիճակը Հայաստանի ներսում անհնազանդությունների ու ցույցերի ալիք է բարձրացրել։  Ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Որքանո՞վ է սա իրատեսական, և արդյո՞ք  կարող է իրավիճակ փոխվել, եթե գա նոր իշխանություն։

-Ընդդիմությունը շարունակում է մասնատված մնալ։ Կա վարկած, որ ընդդիմությունը չի ձգտում իշխանության, քանի որ Փաշինյանին փոխարինողները ստիպված են լինելու կատարել խաղաղության պայմանագրերի պայմանները և պատասխանատվություն ստանձնել Ղարաբաղի հանձնման համար։ Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանի հետ կրկին պատերազմելն անհնար է։ Ուստի` Փաշինյանն այստեղ ունի իր իշխանությունը պահպանելու բոլոր հնարավորությունները։

 

Զրուցեց Զարուհի Բաբուխանյանը



Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода