Iravunk.com | Բոլորին հայտնի կիթառիստը կյանքի վերջին ակորդը նվագեց՝ աղերսելով օգնություն
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Ռուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ) «Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Արևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. Մեդվեդև Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով Ինչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»

Բոլորին հայտնի կիթառիստը կյանքի վերջին ակորդը նվագեց՝ աղերսելով օգնություն

Մշակութային

Երեւանյան եւս մի գույն պակասեց… Այլեւս կենտրոնական փողոցներում չենք լսի միայնակ կիթառիստի՝ ԳԵՎՈՐԳ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ կամ հայտնի ԳԵՎԻ նվագը, որը երբեմն գուցե նյարդայնացնում էր, բայց անհերքելի էր, որ որակյալ երաժշտություն էր սփռում իր շուրջ եւ «գժական» էներգիա հաղորդում մայրաքաղաքին:

Կոնսերվատորիայի այգու եւ Օպերայի հարակից տարածքի մոտ՝ ռոքային հագուստներով առանձնացող երաժշտի մշտական դարձած նստարանին երեկ շատ խոնարհված ծաղիկներ կային… Այնտեղ հավաքվել էին մարդիկ, ովքեր անկեղծ սիրել ու գնահատել են նրա արվեստը, հիշում էին, տխրում, ափսոսում: Այո՛, արտիստը միայն հետմահու արժանացավ ծաղիկների, մինչդեռ կենդանության օրոք շատերի համար շարքային մուրացիկ էր, ու քչերը գիտեին, թե ով էր իրականում: Իսկ իրականում նա նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ավետ Տերտերյանի սանն է եղել:

Հանրակրթական դպրոցում Գ. Աղաջանյանի երգ-երաժշտության ուսուցիչն է եղել մեծանուն կոմպոզիտորը: Սակայն, նա այդպես էլ մասնագիտական երաժշտական կրթություն չի ստացել. երկու անգամ ընդունվել, բայց այդպես էլ չի ավարտել Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջը: Այդուհանդերձ, 80-ականների վերջերին հանդես էր գալիս «Սինկոպա», ապա Artemida ռոք խմբերում, որտեղ համագործակցում էր երաժիշտներ Լեւոն Հախվերդյանի (հարվածային գործիքներ), Այծեմնիկ Ղեւոնդյանի (կիթառ) եւ շատ այլ հայտնի անունների հետ: Արդեն 90-ականների սկզբին նա մասնակցում էր բարեգործական համերգների Սյունիքում եւ Արցախում: Գեւորգ Աղաջանյանը նաեւ Մոսկվայում է ելույթներ ունեցել՝ հրավեր ստանալով այնպիսի երաժշտական խմբերի կողմից, ինչպիսիք են «Пантера»-ն, «Воздух»-ը:

2007-ին ջազ, բլյուզ, ռոք նվագող երաժիշտը վերադարձավ Երեւան՝ հույսով որեւէ ակումբում աշխատանք գտնել, մինչդեռ շուրջ մեկ տարի ոլորտում աշխատանք գտնելու ջանքերն անցան ապարդյուն: Նրան ընդունեց միայն փողոցը, եւ իր հանդիսատեսը դարձան երեւանյան անցորդները, որոնց ողորմությամբ էլ ապրում ու զբաղվում իր սիրած երաժշտությամբ: Բայց ճակատագիրն այսքանով չբավարարվեց ու ավելի անողոք գտնվեց: 55-ամյա երաժիշտը տառապում էր քաղցկեղով: Ինքը ծանր վիճակում, կորցրեց նաեւ մորը: Ընդամենը երեք օր առաջ էր սոցցանցում տեսանյութ հրապարակել, չարաբաստիկ քաղցկեղը նրան մաշել էր այնքան, որ խոսքն այլեւս դժվար էր հասկանալ, բայց նա օգնություն էր խնդրում:

«Խնդրում եմ՝ օգնեք, ես կամաց-կամաց մահանում եմ, հիշողության կորուստ է սկսվել ինձ մոտ», - սրանք էին նրա վերջին խոսքերը, որը, որպես տեսաուղերձ, հրապարակել էր իր սոցցանցային էջում: Իսկ ավելի վաղ հղել էր նաեւ իր վերջին մաղթանքը. «Բուժումս շատ ծանր եմ տանում, բայց ցանկանում եմ բոլորիդ՝ ուրախ ժամանց, լավ օր, լավ երեկո…»:

«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել եւ մանրամասներ պարզել տեղի ունեցածի մասին նաեւ հիվանդանոցում նրա վերջին այցելուից՝ ԷԼԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԻՑ:

«Գեւորգին մոտ 14 տարի գիտեմ, որպես դրսի երաժիշտ՝ միշտ ժպիտով ու որակյալ երաժշտությամբ: Ցավոք, իր մոտ քաղցկեղ էր, ու օրգանիզմը հյուծվեց: Ես իր վերջին այցելուն էիՄայրը, ով միշտ իր հետ էր, մահացավ, եւ այդ սթրեսից հետո նա սկսեց վատանալ: Շատ կապված էին Երեւանը կորցրեց գունապնակի եւս մի գույն»,– ասաց Է. Աղամալյանը:

Այցելության ժամանակ Էլեն Աղամալյանին երաժիշտն անգամ այդ ծանր վիճակում ասել է, որ ուզում է նվագել բոլորի համար, ստեղծագործել եւ բարեւներ է փոխանցել բոլորին:

«Շատ բան իրեն պետք չէր, զուտ ուշադրություն էր ուզում, դրանից թեւեր էր առնում: Կարծում եմ` տվեցի նրան այդ թեւերը: Ու նա առավոտյան ճախրեց, գնաց դեպի հավերժություն», պատմեց մեռնող երաժշտին մենակ չթողած անծանոթուհին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևՀնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода