Iravunk.com | Ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում, հատկապես մեզ շատ սեր է պետք. մյուզիքլ՝ Պարոնյանի բեմում
Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ) Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք) «Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է Սա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ) Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան

Ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում, հատկապես մեզ շատ սեր է պետք. մյուզիքլ՝ Պարոնյանի բեմում

Տեսանյութեր

Շեքսպիրյան Ռոմեոն եւ Ջուլիետը մեր օրերում դարձել են Մարիա ու Թոմ եւ վատ շրջապատ ընկել: Դեպքերը զարգանում են Միացյալ Նահանգներում. հերոսները ամերիկացիներ ու պորտուգալացիներ են: Բայց ներկայացման կոնտեքստը նույնքան արդիական է բոլոր ազգերի, այդ թվում՝ մեր իրականության համար: Կիրք ու խելահեղ պարեր, սեր ու սպանություն, հումոր ու ողբերգություն… Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդիսատեսին ներկայացավ երկար սպասված մյուզիքլով (մեկ գործողությամբ)՝ «Սիրո պատմություն Նյու Յորքում»:

«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՄԱՆ ՄԵԾ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Ներկայացման մտահղացումը եւ բեմադրությունը ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆՆ է: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ «Սիրո պատմություն Նյու Յորքում»-ը աշխարհահռչակ «Ռոմեո եւ Ջուլիետից» ոգեշնչված ներկայացում է տարբեր աշխարհներից երկու երիտասարդ հոգիների մասին, որոնք սիրահարվում են միմյանց՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց շուրջ պատերազմող ավազակախմբեր են, եւ չկա փոխըմբռնում: Ներկայացման մեջ ներգրավված են ավելի քան 85 հոգի՝ դերասանների, նվագախմբի հետ մեկտեղ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, երաժշտության գործիքավորումը՝ Վահագն Վարդանյանի, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան, երգերի տեքստերը՝ Գեւորգ Դավթյանի, նկարչական ձեւավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա):

«Սա Պարոնյան թատրոնում բեմադրած իմ երկրորդ մյուզիքլն է: «Կոշկավոր կատվից» հետո՝ որոշեցինք մեծերի համար էլ մյուզիքլ բեմադրել եւ ընտրեցինք այնպիսի գործ, որը հանրությանը հայտնի է. հիմքում «Ռոմեո եւ Ջուլետ» պատմությունն է: Հատկապես կարեւորում եմ այն, որ մյուզիքլում բոլոր երգերը հայերեն են հնչում:  Ճիշտ էր այդպես, որովհետեւ աշխարհի ցանկացած երկում, երբ արվում է մյուզիքլ, այն հնչում է հենց այդ երկրի լեզվով, հետեւաբար` ինչո՞ւ չլիներ մեր մյուզիքլը հայերեն, ինչը շատ լավ հնչում է եւ սիրուն է», - նշեց բեմադրիչը:

«Սիրո պատմություն Նյու Յորքում» ներկայացման գլխավոր հերոսուհի Մարիա՞ն էր ավելի դժբախտ կամ բախտավոր, թե՞ Շեքսպիրի Ջուլիետը, որն իր սիրեցյալի հետ լքեց աշխարհը, այս հարցին Սամսոն Մովսեսյանը բազմաբովանդակ պատասխան տվեց՝ պահելով մյուզիքլի կուլմինացիայի ինտրիգը հանդիսատեսի համար եւ թողնելով, որ յուրաքանչյուրն ինքնուրույն այդ համեմատությունն անի:

«Չեմ կարող ասել: Ի տարբերություն Ջուլիետի՝ Մարիան ուղղակի այսօր է ապրում, ոչ թե Շեքսպիրի ժամանակներում: Ներկայացման թեման, իրադարձություններն էլ, ինչ կատարվում են այս գործում, մեծ կապ ունեն այսօրվա մեր իրականության հետ, որում ապրում ենք: Ներկայացման ասելիքն այն է, որ ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում, միայն սերը կարող է փրկել աշխարհը, որը հատկապես մեզ շատ է պետք», - շեշտեց Ս. Մովսեսյանը:

«ԿԱՐԾՐԱՏԻՊ ԿԱ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԴՐՍԻՑ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵՆ»

Մյուզիքլը համեմված է թեժ պարերով՝ բեմադրող պարուսույց ԱՐՏՅՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ շնորհիվ: Նա թերեւս կոտրեց այն կարծրատիպը, թե որակյալ մյուզիքլ ստանալու համար՝ դրսից պետք է հրավիրվեն խորեոգրաֆներ:

«Իսկապես, այդ կարծրատիպը կա, որ պետք է անպայման դրսից մասնագետներ հրավիրվեն: Բայց կարծում եմ՝ Երեւանում բավականին տաղանդավոր բեմադրող պարուսույցներ կան: Ուղղակի, պետք է ստեղծել այդ հնարավորությունները, հարթակ տրամադրել, որտեղ կկարողանան աշխատել, եւ վստահ եմ, որ կստանանք էլ ավելի լավ ներկայացումներ», - նշեց Ա. Գեւորգյանը եւ պատմեց այն բարդ աշխատանքի մասին, որտեղ ոչ միայն պարողներն են ներգրավված, այլեւ` նվագախումբը, երգչախումբը, դերասանները:

«Բավականին մեծ մասշտաբ էր: Պետք էր գտնել այն ոսկե միջին աշխատելու ձեւը, որպեսզի կարողանայինք բոլորին միաձուլել մեկ գաղափարի շուրջ ու ստանալ որակյալ արդյունք», - անկեղծացավ բեմադրող պարուսույցը եւ ասաց, որ ինքն անձամբ այսպիսի մեծ մասշտաբային մյուզիքլում դեռ չէր աշխատել:

«Մանկական «Կոշկավոր կատուն» մյուզիքլում եւս աշխատել եմ Սամսոն Մովսեսյանի հետ, բայց այս քանակի ժողովրդի հետ մեկ բեմում աշխատելն ինձ համար առաջին անգամ էր: Գուցե հավաքական ուժերով նման մասշտաբի մյուզիքլներ եղել են, բայց ամբողջովին մեր ներուժով իրականություն դարձնելը, կարծում եմ՝ առաջին անգամ էր: Հույս ունեմ, որ շարունակական կլինի՝ ոչ միայն մեր թատրոնում, այլ նաեւ մնացած բոլոր թատրոններում», - նշեց մեր զրուցակիցը:

«ՄԱՐԻԱՆ ԽԱՌՆՎԱԾՔՈՎ ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՈՒՀԻ Է՝ ԷՄՈՑԻՈՆԱԼ, ԿՐՔՈՏ, ԲԱՅՑԵՎ ՋՈՒԼԻԵՏ Է»

Ինչո՞ւ Ջուլիետն ինքնասպան եղավ Ռոմեոյի կողքին, նույնկերպ չվարվեց «Սիրո պատմություն Նյու Յորքում» մյուզիքլի գլխավոր հերոսուհին՝ Մարիան, սպանված Թոմի դիակի առաջ կանգնած, հետաքրքրվեցինք դերակատար օպերային երգչուհի ՆՈՒՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

«Պարզապես, հանդիսատեսը չգիտի, թե վերջում ինչ է լինում իր հետ: Այո՛, Թոմին մահացավ, իսկ Մարիան ասում է, որ սիրելու է իրեն միշտ: Արդյոք հետո նա ինքնասպան չի լինում, չգիտենք…»,- ընդգծեց Մարիայի դերակատարը:

Հարցին, թե՝ փաստորեն, սիրո բոլոր պատմությունները նույն ավա՞րտն են ունենում, Ն. Գրիգորյանը հույս հայտնեց, որ՝ ոչ:

«Հուսով եմ՝ սիրո բոլոր պատմությունները լավ ավարտ են ունենում, եւ սա ընդամենը «Ռոմեո եւ Ջուլիետ» պատմությունն է, որը ներկայացնում ենք Մարիայի եւ Թոմի միջոցով», - ասաց գլխավոր հերոսուհին, միեւնույն ժամանակ շեշտելով, որ Մարիան, որքան էլ նման է Շեքսպիրի Ջուլիետին, բայց նաեւ իր մեջ ունի շատ ուրիշ բնավորության գծեր:

«Մարիան խառնվածքով լատինաամերիկուհի է՝ էմոցիոնալ, կրքոտ, բայցեւ Ջուլիետ է, որը սիրահարված է ու, ինչպես ասում են, գտնվում է 10-րդ երկնքում: Բավականին հետաքրքիր է մարմնավորել այս կերպարը, որովհետեւ բարդությունները հաղթահարելը շատ հաճելի է»,- մանրամասնեց նա:

Ի դեպ, Նունե Գրիգորյանը, լինելով օպերային երգչուհի, արդեն 9 տարի է աշխատում է նաեւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ մյուզիքլի ժանրում սա իր առաջին ելույթն է:

«Խաղացել եմ օպերետներում, բայց մյուզիքլում սա իմ առաջին դերն էր, որը բավականին բարդ էր: Օպերետներից շատ է տարբերվում մյուզիքլը, բայց շատ հաճելի է», - նշեց մեր զրուցակիցը եւ պատմեց, որ մյուզիքլի փորձերը շատ բուռն են ընթացել:

«Ունեինք ե՛ւ պարային հատվածներ, որոնք շատ հագեցած էին, ե՛ւ նվագախմբի հետ աշխատանք, որը շատ բարդ էր, որովհետեւ ստեղծագործությունն իրականում շատ մեծ կազմով նվագախմբի համար է գրված եւ իրականություն դարձնել այսքան փոքր կազմով, շատ բարդ էր: Փորձերն ընթանում էին առավոտյան, անգամ ամռան շոգին մենք աշխատում էինք, որպեսզի հասցնենք հանդիսատեսին մատուցել ճիշտ, գեղեցիկ, հիանալի մյուզիքլ: Փառք Աստծո, կարողացանք հաղթահարել»,- եզրափակելով խոսքը՝ գոհունակությամբ արձանագրեց Նունե Գրիգորյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода