Iravunk.com | Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը
Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է Սա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ) Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Հորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում է Կիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունը Աստղագուշակ` մայիսի 2-ի համար

Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը

Հրապարակախոսություն

PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 9-րդ)

Արցախի Հանրապետության ներկայիս փլուզումը և դրան հետևած հայրենազրկումն առաջացրեց մի իրավիճակ, երբ 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից՝ ենթարկվելով էթնիկ զտման:

Արցախահայության ներկայիս հիմնախնդիրը, սակայն, չի չեզոքացնում նրանց՝ քաղաքական գործոն և ներուժ ունեցող հանրույթ լինելու հանգամանքը: Սուր կենցաղային, սոցիալական, աշխատանքային, հոգեբանական խնդիրները, որոնց լուծմանն ուղղված իշխանական ջանքերը նվազ արդյունավետ են և հաճախ՝ ձևական, իսկ համահայկական մոբիլիզացիան՝ ոչ ամբողջական և հատվածական, չպիտի մոռացության մատնեն հանապազօրյա հարցերից անդին գտնվող հարցադրումները:

Հայկական Արցախի էջը շրջված համարելն անթույլատրելի է, ուստի հույժ կարևոր է դառնում այդ էջի առաջնային տերերի՝ արցախահայության պահպանումը՝ որպես հավաքական, կազմակերպված, պահանջատեր, ամբողջ հայության աջակցությունը վայելող գործոն, որը պետք է պահել, պահպանել, կազմակերպել, խնամել և ներառել հայկական հարցի հետագա առաջխաղացման գործում:

Մինչև Արցախի հայաթափումը ենթադրվում էր, որ Ադրբեջանը կուզենար ձևի համար մի քանի հազար հայ պահել Արցախում՝ աշխարհին «տոլերանտ» և «մուլտիէթնիկ» Ադրբեջանի միֆը վաճառելու համար: Սակայն ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրության անատամ, իմպոտենտ, ցինիկ արձագանքն օրակարգից հանում է այս ալիևյան շոուի անհրաժեշտությունը (ՄԱԿ-ի տխրահռչակ առաքելությունը վկա):

Ենթադրվում էր նաև, որ Արցախում արցախահայերի կարիքն ունի նաև Ռուսաստանը՝ ռեգիոնում սեփական ռազմական ներկայությունը հիմնավորելու համար: Սակայն Հայաստանի իշխանությունների հակառուսական ռազմավարությունը և Ադրբեջանի՝ անպատիժ մնացած սեպտեմբերյան ագրեսիան ստեղծեցին նոր իրավիճակ, որում Հարավային Կովկասում սեփական դիրքերը չկորցնելու համար Ռուսաստանը կարող է դիմել այլ, ոչ ստանդարտ լուծումների, որոնց իմ նախորդ հոդվածներում անդրադարձել եմ:

Ուստի ներկայումս Հայաստանում գտնվող արցախահայերի ապագան պետք է կազմակերպել ոչ միայն այս պահին առաջնային սոցիալ-կենցաղային, այլև հեռահար քաղաքական դիտանկյունից:

Ընդհանուր առմամբ հնարավոր է 3 սցենար.

1. Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ տարրալուծվելով և զրկվելով ինքնուրույն քաղաքական դիրքավորումից:

2. Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց տարրալուծման, և պահպանելով սեփական քաղաքական հայտն Արցախի նկատմամբ:

3. Հայաստանը՝ որպես միջանկյալ օղակ.արցախահայության մի մասը շունչ քաշելուց հետո կարող է վերաարտագաղթել այլ երկրներ:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար նախընտրել են 1-ին և 3-րդ սցենարները: Իրենք սպանել են Արցախի Հանրապետությունը և վստահաբար շահագրգիռ են սպանել նաև արցախահայության քաղաքական կերպարը՝ թե՛ սեփական ներքաղաքական, թե՛ ռեգիոնալ շահերից ելնելով: Որքան քիչ մնան Հայաստանում Փաշինյանի կողմից Արցախի սպանության կենդանի վկաները, այնքան հանգիստ կլինի նա, այնքան քիչ սոցիալական, քաղաքական, հոգեբանական խնդիրներ կառաջանան նրա կառավարության համար:

Ռուսական և արևմտյան մեդիաներում արդեն շրջանառվում են արցախահայությանն այդ երկրներում հյուրընկալելու գաղափարներ:

Իրենց շահերը պարզ են. բացի քաղաքականից, կան նաև դեմոգրաֆիական շարժառիթներ: Որքան էլ ցինիկ հնչի, բայց արցախահայերի պես բնակչություն ունենալու տարբերակն իրենց ձեռնտու է՝ աշխատասեր, գործունյա, սպիտակամաշկ, քրիստոնյա…

Հայկական շահերի տեսակետից սա անընդունելի է. մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բոլոր հիմնական սոցիալական խնդիրները լուծվեն հենց Հայաստանում և առաջնային կարգով: Հակառակ դեպքում մենք կզրկվենք նրանցից, իսկ Արցախը՝ կրկին հայկական դառնալու որևէ հեռանկարից:

Պետք է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի մեր քույրերն ու եղբայրները չկրկնեն Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների ճակատագիրը, չդառնան այլ երկրների ներուժը:

Եվս մեկ հանգամանք. խոսելով արցախահայերի մասին՝ պետք է օգտագործել ոչ թե 100 000 թիվը, այլ 150 000-ը, այսինքն՝ մարդկանց այն քանակը, որը հանդիսանում էր Արցախի Հանրապետության քաղաքացի մինչև 44-օրյա պատերազմը:

Արցախի, արցախահայության, ողջ հայության համար, իմ կարծիքով, լավագույն սցենարը թվարկածներիցս երկրորդն է: Սակայն ոչ թե «վտարանդի կառավարության» կամ «բռնագաղթած ժողովրդի», այլ «տեղահանված պետության» կոնցեպտով:

Թե ինչպես եմ պատկերացնում «տեղահանված պետության» սցենարի իրագործումը, կանդրադառնամ գալիք հոդվածում: Իսկ պատասխանելով այս հոդվածի վերնագրի հարցին՝ փաստենք՝արցախահայերը պետք են մեզ, Արցախին և իրենք իրենց:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
10.10.2023թ.



Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ Գալստյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода