Iravunk.com | «Մեր մշակութային միջավայրում պակասում է ռուսական բաղադրիչը. փորձում ենք լրացնել այդ բացը»
Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասին Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն Սաֆարյան Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան Միշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ) Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին... Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ «Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)

«Մեր մշակութային միջավայրում պակասում է ռուսական բաղադրիչը. փորձում ենք լրացնել այդ բացը»

Մշակութային

Հայաստանում էր Միջազգային մանկական կոնգրեսի նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի դասախոս, Եվրոպայում եւ Ռուսաստանում հայտնի L’ENFANT ROYAL ապրանքանիշի սեփականատեր, աշխարհահռչակ դիզայներ Վլադիմիր Վիկյուն: Նրան հյուրընկալել էր «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան: Հայտնի դիզայների այցը ոչ միայն ճանաչողական էր, այլ նա Երեւանում անցկացրեց նաեւ վարպետության դաս, իսկ այցն ամփոփվեց փոխգործակցության հուշագրի ստորագրումով՝ «Թոփ մոդել Հայաստան»-ի հետ:

«ԱՅՍ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»

«Իրավունքի» հետ զրույցում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆՆ ասաց, որ Վլադիմիր Վիկյուի հետ շատ մանրակրկիտ եւ հետաքրքիր քննարկումներ են ունեցել, գտել են համագործակցության եզրեր:

Կբացե՞ք փակագծերը, թե ինչ է ենթադրում իրենից ստորագրված փոխգործակցության հուշագիրը:

— Այսօր մշակութային միջավայրում պակասում է ռուսական բաղադրիչը: Նախատեսում ենք փոխայցեր ունենալ, հետաքրքիր ձեւաչափերով հանդիպումներ, քննարկումներ,  ցուցահանդեսներ, մրցույթներ, նորաձեւության ցուցադրություններ: Այսինքն՝ արվեստի ոլորտում համագործակցության մի ամբողջ փաթեթ է նախատեսվում: Նշեմ, որ հենց այնպես, մեկ օրում չէ որոշվել ստորագրել այս հուշագիրը, իրենք են ուղարկել փաստաթղթի նախնական տարբերակը, մենք ենք մեր առաջարկներն ուղարկել նրանց, վերանայել ենք կետերը միասին եւ արդյունքում այսօր ունենք համաձայնեցված եւ կնքված հուշագիր, որն արդեն իրագործման փուլում է: Սա մեծ ձեռքբերում էր՝ հաշվի առնելով ոլորտում Վլադիմիր Վիկյուի հեղինակությունը: Նա ապրել եւ ստեղծագործել է եվրոպական մի շարք երկրներում, Փարիզում տարիներ շարունակ ցուցադրություններ է ունեցել, բայց նրան հետաքրքրեց մեզ հետ համագործակցությունը:

Ինչպե՞ս կգնահատեք ռուսական պոտենցիալն այսօր՝ դիզայնի, նորաձեւության, մոդելինգի ասպարեզում:

— Չեմ ուզում վերամբարձ եւ մեծ կարծիքներ ասել, որովհետեւ դրա մասնագետը չեմ, բայց ակնհայտ է, որ նրանք մատուցման տեխնոլոգիաներով առաջ են մեզնից: Մենք մի տեսակ հետ ենք մնացել այդ ամենից եւ ընկել ենք ավելի շատ բրենդների հետեւից: Իրենք վաղուց անցել են այդ փուլը: Ամեն դեպքում, այս ասպարեզում ռուսներից սովորելու բան ունենք: Դրա համար աշխատում ենք Հայաստան բերել մեծ ճանաչում ունեցող հայտնի դիզայներների, որոնք մթնոլորտ եւ ճաշակ կփոխեն, հատկապես երեխաների մոտ: Օրինակ, Վլադիմիր Վիկյուի անցկացրած վարպետության դասը ցույց տվեց, որ հնարավոր է անցկացնել մեծ ձեւաչափերով հանդիպումներ, դասախոսություններ, որոնց կմասնակցեն երեխաները: Վերջին տարիներին մոդելինգը Հայաստանում զարգանում է, բայց որոշակի առումով մնում ենք կաղապարված: Սա, իհարկե, նաեւ ազգային մենթալիտետից է գալիս, որ չենք ուզում առաջ նայել, իսկ Ռուսաստանում պրոգրեսիան ակնհայտ է:

«ՄԱՆԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ»

Անդրադառնանք նաեւ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի առաջիկա ծրագրերին: Ի՞նչ նորություններ ունեք:

— Ասոցիացիան բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր ունի: Պատրաստվում ենք մեկնել Դուբայ՝ մասնակցելու «LITTLE MISS & MISTER UNITED WORLD 2023» 21-րդ միջազգային հեղինակավոր մրցույթին: Ունենք հրավերներ եվրոպական խոշոր նորաձեւության ցուցադրություններից, հաջորդ տարվա փետրվարին նախատեսում ենք մեկնել Հարավային Աֆրիկա՝ շատ հետաքրքիր մրցույթի: Այս տարի մասնակցել ենք մի քանի միջազգային նախագծերի. Վրաստանում «WORLD RISING STARS 2023» միջազգային նորաձեւության օրերին, Բուլղարիայում՝ «LITTLE MISS GALAXY 2023» միջազգային մրցույթին: Վերջին մրցույթում նվաճել ենք գլխավոր` Grand Prix մրցանակը: Հրավերները, առաջարկները, նախագծերը շատ են, պարզապես հաճախ չենք բարձրաձայնում, որովհետեւ ոչ բոլոր հրավերներն ու նախագծերին մասնակցելու առաջարկներն ենք ընդունում:

«ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ, ԻՆՉՊԵՍ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ»

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ եւս վստահեցրեց, որ Վլադիմիր Վիկյուի հետ համագործակցությունը լինելու է արդյունավետ: «Իրավունքի» հետ զրույցում նա կարեւորեց հատկապես Ռուսաստանի հետ ստեղծվող մշակութային կապերը:

Նորաձեւության, մոդելինգի, դիզայնի ոլորտում ի՞նչ կարող է Ռուսաստանը տալ Հայաստանին:

— Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ ես տեսնում եմ պոտենցիալ մշակութային բոլոր ասպարեզներում էլ ավելի սերտ համագործակցության: Շատ տարբեր երկրներում ենք եղել, բայց լինելով Խորհրդային միությունում կրթություն ստացած մարդ՝ այդպիսի մշակութային առաձգականություն չեմ զգացել, ինչպես` Մոսկվայում, որտեղ մասնակցել ենք նորաձեւության շաբաթվա միջոցառումների, ցուցադրությունների եւ վերադարձել տպավորված: Ի դեպ, այնպես ստացվեց, որ դեռ առանց ճանաչելու Վլադիմիր Վիկյուին՝ իր հավաքածուն հենց մեր երեխաները ցուցադրեցին: Դրանից հետո հրավիրվեցինք մասնակցելու Միջազգային մանկական կոնգրեսին: Այստեղ ամեն ինչ անում են, որ լավագույն երեխաները, ովքեր  ունեն պոտենցիալ, կարողանան դրսեւորվել՝ լինի երաժշտության, նկարչության, նորաձեւության, թե պարի ոլորտում: Այս ամենն այնքան հարազատ էր ինձ: Դրա համար էլ համաձայնեցինք համագործակցել: Իրականում կարծում եմ, անկախ այսօր ստեղծված իրավիճակից, պետք է պահպանել հայ-ռուսական մշակութային հարաբերությունները:

Փաստորեն, «Թոփ մոդել Հայաստան»-ը հայ-ռուսական հարաբերությունները դարձնում է նորաձեւ կամ, այսպես ասած, թրենդայի՞ն

— Ինչու ոչ, բայց այդ հարաբերությունները միշտ է եղել թրենդային: Հայերս ռուսների հետ տարբեր նախագծերում տարիներ շարունակ համագործակցել ենք: Հիմա մի փոքր քչացել են նախագծերը, բայց հուրախություն մեզ՝ Հայաստանում Մոսկվայի օրերին տեսանք շատ ակտիվ եւ լավ միջոցառումներ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում՝ Սյունիքից մինչեւ Արմավիր: Այնպես որ, ակտիվություն կա, պարզապես, գուցե լավ չի լուսաբանվում այդ ամենը: Համենայնդեպս, ինձ հարազատ է ռուսական մշակույթը:

«ԻՄ ՁԳՏՈՒՄՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՅՍ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ ՍԱՀՄԱՆԵՆՔ»

Որքանո՞վ է հայաստանյան մոդելինգը զիջում կամ հավասար ռուսաստանյան մոդելինգին:

— Իմ ձգտումն այն է, որ այս ասպարեզում ավելի բարձր նշաձող սահմանենք, ինչպես ռուսների մոտ է: Ես տեսնում եմ թե՛ մեծ, թե՛ փոքր ռուս մոդելներ, որոնք  անտարբերությամբ, զուտ, կոպիտ ասած՝ հագուստի կախիչների պես  քայլում են պոդիումի վրա եւ իրենց ցույց չեն տալիս, այլ ցուցադրում են հագուստ: Մինչդեռ մեր երեխաները, ինչքան էլ աշխատում ես, իրենց միջից դուրս չի գալիս իրենց ցուցադրելը: Ցուցադրության վերջում մեկ էլ կարող է տեսնես, սրտիկ է անում կամ աչքով է անում, ինչը շատ տգեղ է: Խնդիրն այն է, որ մենք եթե շաբաթական երկու օր ենք նրանց հետ աշխատում, ապա ծնողների գործոնը կա միշտ: Նրանք են հաճախ դրդում երեխաներին, թե՝ այսպես կանես, քեզ այնպես կշարժվես. սա իսկական գլխացավանք է, հատկապես` մրցույթների ժամանակ: Բազմաթիվ մրցույթների ժամանակ ինքս եմ ականատես եղել, թե ինչերի են դրդում մեր մայրիկներն իրենց երեխաներին, որն ընդունելի չէ: 15 տարի է` աշխատում ենք այս ոլորտում եւ քայլ առ քայլ փորձում ենք ինչքան հնարավոր է, գոնե մեզ մոտ այցելող երեխաների մեջ ձեւավորել իրենց թե՛ պոդիումում, թե՛ ամեն տեղ ճիշտ պահելու մշակույթը:

Իսկ Վլադիմիր Վիկյուից բացի, կլինե՞ն էլի հայտնի դեմքեր, որոնց կհրավիրեք Հայաստան, որոնք կանցկացնեն այստեղ վարպետության դասեր:

— Բնականաբար, փորձելու ենք Հայաստան բերել ոլորտի ճանաչված մասնագետների: Ավելին՝ նպատակ ունենք, որ Միջազգային մանկական կոնգրեսը եթե հաջորդ տարի նախատեսված է անցկացնել Մոսկվայում, հաջորդիվ Չինաստանում, հետո, ինչու ոչ, նախատեսենք Հայաստանում անցկացնել: Ինչ վերաբերում է Վլադիմիր Վիկյուին, արդեն հինգ տարի է ճանաչում ենք նրան, բայց ավելի մոտիկից շփվեցինք Միջազգային մանկական կոնգրեսի ժամանակ:  Այս կոնգրեսին մասնակցում էին բազմաթիվ երկրներից պատվիրակություններ, եւ շատ լուրջ աշխատանք էր կատարված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода