Երևանի Գաջեգործների փողոցի շենքերից մեկում թալանել են 83-ամյա Հակոբ Մ.–ի բնակարանը՝ տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan. com-ը։
«Տեղում Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ՌԴ ռուբլի և 17300 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը:
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: