Փոխարժեք: $ , ,
Ինչո՞ւ է պետք տանձ ուտել. 5 պատճառ Ավդեևկայի ուղղություն. ռուսական հրետանու զանգվածային գրոհ (Տեսանյութ) Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել» ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբ Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը Նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար Ռուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացում Ես, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն Հովասափյան Իրանը զորավարժություններ է անցկացրել

Չդարձավ գեներալ, դարձավ «պոռնոզվեզդա». Սամվել Բաբայանն ավելի լավ է գետինը մտներ. Արիանա Հովսեփյան

Ներքաղաքական

Համացանցում շրջանառվում է սկանդալային 18+ հեռախոսաձայնագրություն` Արցախի պաշտպանության նախկին նախարար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ենթադրական մասնակցությամբ, որտեղ նա ինտիմ զրույց է վարում ինչ-որ մի աղջկա հետ: Վերոնշյալին իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալու համար` թիրախավորվել է Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Սամվել Բաբայանի թիմակիցներից մեկը սպառնում է նրան անձնական հաշվեհարդարով: Ինչ է իրականում տեղի ունեցել, «Իրավունքը» մանրամասներ պարզեց Ա. Հովսեփյանից:

Սոցցանցերում ակտիվ քննարկվում է հանրահայտ դարձած ձայնագրության բովանդակությունը: Ինչո՞վ է պայմանավորված, որ թիրախավորվեցիք հենց Դուք:

— Ամբողջ հանրապետությունում պտտվել է այդ ձայնագրությունը, ինձ էլ էին ուղարկել, սարսափելի էր… Ձայնագրության մեջ ինչ «բուլկի» ասես ուտում է Սամվել Բաբայանը: Բոլորն են լսել, ու եթե անկեղծ` ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչու հենց ես թիրախավորվեցի: Երեւի, այդ մասին իմ ֆեյսբուքյան գրառումները շատ ազդեցիկ էին եւ սուր, բացի այդ, իմ գրառումներն ունեն մեծ լսարան: Սկզբում կարծում էի, թե ինձ սպառնացող Դավիթ Բաբայան անձը Սամվել Բաբայանի եղբոր որդին է, բայց հետո պարզվեց, որ իր կուսակցության անդամներից է: Նա ինձ գրել էր, թե` «Բարիգուն, էս իմ հեռախոսի համարն ա, մի հատ թափով զանգի ինձ»: Պատասխանեցի` «Խի ունե՞մ զանգելու քեզ, դու ո՞վ ես»: Երբ սկսեց ինձ ամենավերջին հայհոյանքները գրել, զանգահարեցի, ու Արցախը հանձնած, թուրքի կողմից հարգված, իմ կողմից ատելի, դավաճան, Ադրբեջանի ստրուկ Սամվել Բաբայանի ձագուկն ասաց. «Ես հենց հիմա Կոմիտասում եմ, դավայ արա, արի ստեղ»: Ես էլ ասացի. «Թումանյանում եմ, դավայ արա, արի, եթե տղա ես»: Ինքն էլ, թե` «Արա, գլխիցդ ես քեզ կխփեմ, ով ես դու»: Ու ամենատարօրինակն ու հետաքրքիրն այն էր, ինչը ծիծաղ էր առաջացրել ինձ մոտ, որ բազմաթիվ հայհոյախառը հաղորդագրություններից հետո` ինձ ասում է` «Խի դու նո՞ր ես լսել էդ զապիսը»: Բանից պարզվում է` իր համակիրներն ու կուսակցության անդամներն այդ «զապիսը», ավելի ճիշտ` «պոռնոզապիսը» նոր չեն լսել:

Փաստորեն, չեն էլ հերքո՞ւմ, որ գուցե այդ ձայնագրությունը սարքած է

— Ինչ վերաբերում է նրան, որ ասում են` մոնտաժ է արված, սարքած է, բա թող Սամվել Բաբայանը հերքեր, չնայած` իրենցից հեռու չէ: Էլ ինչի՞ մասին է խոսքը, երբ ինձ սպառնացող Դավիթ Բաբայանն է հենց ասում, որ «խի դու նո՞ր ես լսում էդ զապիսը»: Ասացի` «Հա, նոր եմ լսում այդ զապիսի մասին ու գետինն եմ մտնում»: Հետո էլի վիրավորական խոսքեր ասաց իմ հասցեին, թե` «քո մասին շատ բան գիտենք, մի հատ գինդ կասե՞ս»: Ասացի` «Բաբայանը հոպարդ է, ինչդ է, ձրի ինչ պետք ա, ուտում ա, հարցրու իրեն, ինքն ուղղություն կտա, թե որտեղ գնային կռիվներ տաք»: Վերջում էլ հավելեցի, որ կդիմեմ ոստիկանություն, տեսնենք` «դուխդ կհերիքի՞ գաս ինձ գլխից խփես», էլ չպատասխանեց գրածներիս, երեւի արդեն սթափվել էր, հետո էլ, թե` «սպասում եմ»: Համենայնդեպս, թող սամվելբաբայանական ստրուկները, լնգուլավազ լակոտները չկարծեն, թե կարող են այս ու այն կողմ մարդկանց վախեցնել, ինչպես ժամանակին անում էին Արցախում, որն իրենց ձեռքերով հանձնեցին Ադրբեջանին: Ըստ շրջանառվող լուրերի, Սամվել Բաբայանը եւ իր շրջապատը ժամանակին Արցախում անմեղ աղջիկներ էին բռնաբարում, թալանում: Դուք էլ, երեւի, լսած կլինեք:  

Արդեն դիմե՞լ եք ոստիկանություն` Ձեզ ուղղված սպառնալիքների հետ կապված:

— Չեմ դիմել, բայց հրապարակային, իհարկե, մի քիչ հումորային, իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ այդ մասին: Ամեն դեպքում, ոստիկանությունը թող ընդունի այն` որպես հաղորդում հանցագործության մասին: Ի դեպ, երկու շաբաթ առաջ էլ մի մարմնավաճառ էր իմ դեմ արշավ սկսել, տեսանյութեր էր հրապարակում, որտեղ խաղում էր անվանս հետ, սուտ հերյուրանքներ էր տարածում: Ասեմ, որ արդեն բացահայտված է, թե ով էր կանգնած նրա հետեւում` ինձ մտերիմ մարդ: Շուտով կբացահայտվի նաեւ ուղղությունը, թե որտեղից է եղել հրահանգված, ինչ հանգամանքներում: Այն ժամանակ դիմել էի ոստիկանություն, եւ շատ օպերատիվ արձագանքել էր քննչականը: Մոտ ժամանակներս հուսամ` ձայնը կլսեք: Մեր հասարակությունից պետք է մեկուսացնել սամվելբաբայանանման լակոտիկներին եւ մարմնավաճառներին, ովքեր սոցցանցերում ազատ խաղում են մարդկանց անվան հետ: Ժամանակն է մաքրել այս հասարակությունը:

Իսկ երբեւէ առնչություն ունեցե՞լ եք Սամվել Բաբայանի հետ, ինչը կարող էր նաեւ պատճառ դառնալ հիմա իր թիմակիցների կողմից նման վարքագծի:

— Երկու տարի առաջ, երբ պատերազմը նոր էր ավարտվել, եւ Սամվել Բաբայանը կրկին գտնվում էր Երեւանում, տեսա, որ իմ մեքենայի առջեւից ընթանում է իր մեքենան: Տեսանյութ նկարեցի, որտեղ երեւում էր իր թանկարժեք 4-երով համարներով X7-ը, ու տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում` հարց բարձրացնելով, թե ինչպես է լինում, որ Սամվել Բաբայանը շատ արագ հարստանում է, նման թանկարժեք մեքենա է վարում: Դրանից հետո, նորից ինձ սպառնալիքներ էին հղում, անձամբ Սամվել Բաբայանն է ինձ զանգել, թե` «դու ինձ չես ճանաչում», իր այս նույն թիմակից Դավիթ Բաբայան կոչվածն էլ է այն ժամանակ զանգահարել: Պատկերացրեք, որ ստիպված եղա հենց Սամվել Բաբայանին ասել հետեւյալը. «Լսիր, բիձո՛ւկ, քո հետ հանդիպելու չունեմ, ձեզ խելոք պահեք»: Փաստորեն, նույնը կրկնվեց հիմա: Սամվելբաբայանական մարդուկները գլխից խփող են, թող թուրք խփեին, ոչ թե գան Երեւան ու ինձ սպառնան: Սամվել Բաբայանն ավելի լավ է գետինը մտներ, քան թե նման պոռնոգրաֆիկ ձայնագրությունը տարածվեր: Այստեղ են ասում` գեներալ են դառնում, որ անկողնում «պոռնոզվեզդա» դառնան` հաշվի չառնելով այն վտանգը, որն իրենց գլխին ամեն վայրկյան պտտվում է:


Ինչո՞ւ է պետք տանձ ուտել. 5 պատճառԱվդեևկայի ուղղություն. ռուսական հրետանու զանգվածային գրոհ (Տեսանյութ)Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններումՈւկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել»ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբԿիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքըՆրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համարՎարդան Մինասյանը` Օզբիլիսին. Գիտեմ քո մարդ տեսակն ու ծանոթ եմ քո ծրագրերինՌուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացումԵս, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն ՀովասափյանԻրանը զորավարժություններ է անցկացրելՕզբիլիսը` Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասինՉսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում. Էդուարդ ՇարմազանովԶինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստումՈրովային խոռոչում պուլսացիա, գերճնշում. Զարկերակային հիվանդությունների առաջին ահազանգըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինԱզգային ժողովում նախատոնական պարգևատրումներ ենՓաշինյանը ներկայացրել է Սյունիքի դիմակայունությունը բարձրացնելուն միտված աշխատանքներըՀայաստանը շատ բարդ իրավիճակում է. ԲորելԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրըՀայաստանում Լեռնային Ղարաբաղի ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ականԱլիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում«Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում. Տիգրան Աբրահամյան«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ 5։0 ՀԱՇՎՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆՊարտավոր ենք համահայկական միասնությամբ կանխել սրանց վերարտադրությունը. Գևորգ Գևորգյանը` նիկոլախունտայի մասինՎուչիչն Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամը», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթՅուրաքանչյուր տաքսու վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Բաբկեն ԹունյանՈղջունում ենք հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և աջակցում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինՀարվածներ էին հասցրել, ապա հափշտակել են Նարկոլոգիական կենտրոնից ստացած մեթադոնն ու դիմել փախուստիՊարոնա'յք գեներալներ, ձեր քայլերով ԶՈւ-ում պետք է օրինակ ծառայեք. Պապիկյանը հետևում է ատեստացիայինԲայրամովի Բրյուսել այցի ընթացքում նախատեսվում է ելույթ կայանալիք միջոցառմանը և երկկողմ հանդիպումներԱյսօր ավելի խոցելի կլինեք. դեկտեմբերի 11-ի աստղագուշակՏեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11ԱՄՆ բյուջեին մնացել է 1 մլրդ դոլար՝ սպառազինության պաշարները համալրելու համար. Սպիտակ տան ներկայացուցիչՌաիսի-Պուտին երեքժամյա հանդիպման մասին մանրամասներ են հայտնվելԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելՕրբանը վստահ է, որ Ուկրաինային օգնությունը չի անցնի ԱՄՆ Կոնգրեսով, եւ փորձում է արգելափակել ԵՄ-ի օգնությունը. The GuardianԱՄՆ-ում նախազգուշացրել են ՆԱՏՕ-ին սպասվող «մղձավանջի» մասինՄարինկա ամբողջությամբ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (Տեսանյութ)Եվրամիության ամենադժբախտ երկիրը. EurostatՈւկրաինացի զինվորականների կյանքի տեւողությունը ամենաթեժ հատվածներում ընդամենը չորս ժամ է. Military Watch MagazineՈւկրաինայում Ռուսաստանի ցայտուն հաղթանակը մոտենում է. The Telegraph-ըՓաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ ՇարմազանովՕքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառըԵթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ ԱյնթապլեանՆախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»Թալին-Երևան ճանապարհին «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода