Iravunk.com | Իշխանությունը 18-ամյա արցախցու մորն է պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն. Արսեն Բաբայան
Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը

Իշխանությունը 18-ամյա արցախցու մորն է պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն. Արսեն Բաբայան

Հանդիպում

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթեւիկ Վիրաբյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տաթեւը կշարունակի մնալ բանտարկված: Իսկ 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանի կալանքի գործով Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց գրավոր ընթացակարգը վերափոխել բանավորի: Դատական նիստը նշանակվեց երկուշաբթի օրը` ժամը 14:00-ին: Փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` ժողովրդավարության սկզբունքները, որոնց մասին այդքան խոսում են բարձր ամբիոններից, ոչնչացվել են: Ըստ նրա` այս իշխանության կողմից ժողովրդավարական բոլոր հնարավոր կառուցակարգերը ոչնչացված են, դրանք մնացել են միայն գեղեցիկ ելույթների համար, իսկ դրա հիմքում աշխատանքը , որ իրականացնում են, ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության բոլոր հայտնի ու անհայտ կանոններին:

— Նման կերպ հնարավո՞ր է լռեցնել այն քաղաքացիներին, ակտիվիստներին, ովքեր իրոք մտահոգ են այն ամենից, ինչ կատարվում է երկրում: Արդյո՞ք սրանով էլ ավելի չեն գրգռի նրանց:

— Գիտեք, իրենք փորձում են զսպել դժգոհության այդ ալիքը, ես օբյեկտիվորեն չեմ բացառում, որ որոշ դեպքերում դա կստացվի իրենց մոտ, մասնավորապես անչափահաս կամ նոր 18 տարեկանը լրացած տղաների ընտանիքներում, որոնք ուղղակի կուզենան գլուխներն ազատել այս տեսակ դժվարություններից, հնարավոր է` որոշ դեպքերում սա ազդի այդ մարդկանց վրա: Բայց ակնհայտ է, եւ մենք տեսնում ենք, որ հիմնական դժգոհություն ունեցող հատվածի վրա այս կերպ հնարավոր չէ ազդեցություն ունենալ, մանավանդ Հայաստանում, կարծես թե, քիչ են մնացել մարդիկ, ովքեր բանտարկությունից կվախենան: Քրեական պատասխանատվությունը, որ պետք է  լուրջ զսպող միջոց լինի` անձի վատ վարքը կանխելու, տպավորություն է, որ դարձել է սովորական: Վստահ եմ, որ այս տեսակ միջոցները, որ իրականացվում են, բերելու է , այո՛, հասարակության էլ ավելի ընդվզման, ու հասարակությունը շատ ավելի ագրեսիվ գործողությունների կարող է դիմել: Բայց սրա մասին թող իրենք մտածեն, թող իրենց գործողություններին հաշիվ տան, որովհետեւ, ի վերջո, ապագայում իրենք էլ պատասխան են տալու այս ամեն ինչի համար:

— ՄԻՊ-ին դիմել էիք` կալանքի տակ գտնվող Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակի հետ կապված: Ի՞նչ արձագանք եք ստացել, առհասարակ ինչպիսի՞ն պետք է լիներ ՄԻՊ-ի գործողությունները` այս կալանավորումների հետ կապված:

— Բարեբախտաբար, ՄԻՊ-ի հետ աշխատանքը վերջին` սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններով, բարեհաջող ստացվում է, եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանք եմ ստանում: Արագ արձագանքման շրջանակներում, կարող եմ ասել, որ գոհացուցիչ աշխատանք է  իրականացվում: Կարծում եմ` անհրաժեշտ է  առնվազն այս կալանավորումներին արձագանքել: ՄԻՊ-ը պետք է արձագանքի` հաշվի առնելով, որ մենք բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ ունենք: Խափանման միջոց կալանավորումները կիրառվում են` առանց այլընտրանքային միջոցների հնարավորությունները հաշվի առնելու, եւ դրանք արձանագրված են դատական ակտերում: Այս պահին չունենք, բայց հույս ունեմ, որ ապագայում կունենանք ՄԻՊ համապատասխան զեկույցը կամ հորդորը, որ իսկապես կալանքը դարձել է մահակ, իսկապես կալանքը կիրառվում է որպես պատիժ, որովհետեւ այս բոլոր գործերում, երբ ուսումնասիրում ես նյութերը, տեսնում ես, որ կալանքը ոչ թե խափանման միջոց է կիրառվել, այլ` որպես պատժիչ գործողություն: Մենք դեպք ունենք նույնիսկ, որ 18 տարեկան արցախցու մորն են պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն: Ակնհայտ է, որ մայրը, ով 9 ամիս գտնվել էր շրջափակման մեջ, որեւէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ նախաքննության վրա, բայց չէ, հաշվի առնելով, թե ինչում է մեղադրվում եւ ինչ գործողություններում, եւ ո՞ւմ դեմ է դժգոհում 18-ամյա Մարատ Հակոբյանը, իշխանությունը պատժում է նաեւ նրա մորը` թույլ չտալով տեսակցել որդուն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода