Ի՞նչ են որոշել մինչեւ տարվա վերջ կիսել Ալիեւն ու Փաշինյանը. խաղաղության սահմանագիծը
Ներքաղաքական«Ալիեւն ու Փաշինյանը երկկողմանի համաձայնության հիման վրա պատրաստվում են միջազգային իրավունքից դուրս Ադրբեջան-Հայաստան պետական նոր սահմանի գծագրմանը։ Այդ ամենը իրականացվում է առանց որեւիցե արժեքավոր փաստաթղթի հիմնավորմամբ», - ասում է լրագրող, պատմաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ հավելելով, որ, եթե խոսվում է Հայաստանի սահմաններից, ապա պետք է հարց տրվի վարչապետին, թե ինչո՞ւ փակեց քարտեզագրության ինստիտուտը, ինչո՞ւ վերացրեց արխիվները եւ ինչո՞ւ է ուղղորդվում Ադրբեջանի կողմից թելադրված սահմանազատման առաջարկներով։
Բ․Մովսիսյանը, թերթելով պատմության էջերը առնվազն 2 դարի կտրվածքով, մանրամասն ներկայացնում եւ բացատրում է, Ալիեւ-Փաշինյանի հավանական սահմանագծման պայմանավորվածությունների մասին։