Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին
ՏեսանյութերՄոսկվայում ընթանում է Յալթայի միջազգային ֆորումը, որին մասնակցում Է Հայաստանի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։
Համաժողովին ներկա են եվրոպական երկրներից մինչեւ աֆրիկական ու ասիական երկների բազմաթիվ հեղինակավոր քաղաքական գործիչներ, պետդումայի պատգամավորներ:
Մասնակիցների լայն արձագանքին ու բարձր գնահատականին արժանացավ Հայկ Բաբուխանյանի ելույթն, ով բարձրացրեց հատկապես արցախյան խնդիրը:
«Արեւմուտքին հաջողվեց Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ Ռուսաստանի հետ: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան միասին կազմեցին Միութենական պետություն: Փաստացի մեր տարածաշրջանում միայն Հայաստանն էր մնացել պրոռուսական, ինչն Արեւմուտքին ձեռնտու չէր: Եվ այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը` Արցախում տեղի ունեցած ամբողջ հետեւանքներով: Այսօր Հայաստանի փողոցներում Արցախից բռնագազթվածներ կան, 120 հազար արցախցի մնացել է անտուն, որոնց բոլորին ապահովել բնարականներով մեր երկիրն ի վիճակի չէ», - ընդգծեց Բաբուխանյանը:
Բանախոսը զուգահեռներ տանելով Արցախի եւ Ղրիմի միջեւ` ասաց, որ չի կարելի ասել, թե այս կամ այն տարածքը պատկանում է ինչ-որ մի պետությանը կամ իշխանությանը:
«Հողը պատկանում է այն ժողովրդին, որն այնտեղ ապրում է եւ նա է տերը: Ղրիմի ժողովուրդն ինքնորոշվել է եւ ամբողջ աշխարը պարտավոր է հաշվի նստել դրա հետ, հարգել այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես բազմիցս եղել եմ Ղրիմում եւ տեսել եմ, որ տեղի բազմազգ ժողովուրդը կողմնակից է, որ Ղրիմը մնա Ռուսաստանի կազմում: Ուզում եք 2 հազար անգամ հանրաքվե արեք, Ղրիմի ժողովուրդը 2 հազար անգամ էլ կասի, որ պատրաստ է լինել Ռուսաստանի կազմում»,- շեշտեց Բաբուխանյանը:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ներկայացուցիչը նշեց, որ ակնկալում է Ռուսաստանից ակտիվ եւ գործուն քայլեր, որպեսզի արցախցի բռնագազթվածները կարողանան վերադառնալ իրենց օջախները` իրենց գյուղերն ու քաղաքները:
«Միջազգային երաշխիքներով ապահովված պետք է լինի արցախցիների անվտանգությունն ու կյանքը Արցախում, որտեղ Ռուսաստանը պետք է առանցքային դերակատարություն ունենա: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է ակտիվություն դրսեւորվի ԶԼՄ-ներում, հասարակական կազմակերպություններում: Հայաստանում ռուսական կառույցներն ու բիզնեսը կարծում եմ` ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են ակտիվացնել իրենց գործողությունները», - եզրափակելով խոսքն` ասաց Բաբուխանյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


