Iravunk.com | 3+2. Հայաստանը՝ որպես «Նատաշա». Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասին Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն Սաֆարյան Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան Միշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ) Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին... Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ «Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)

3+2. Հայաստանը՝ որպես «Նատաշա». Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հրապարակախոսություն

Դեռևս ամիսներ առաջ եվրոպական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր մի թեզ, ըստ որի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն պետք է դառնա «ռեգիոնալիզմը»: Այս հնարքով նա փորձեց, մի կողմից, սվաղել խոշոր գեոպոլիտիկ խաղացողների ոտքի տակ ընկնելու փաստը, մյուս կողմից՝ լեգիտիմ փաթեթավորում ստեղծել Անկարայի հետ անթաքույց սիրախաղի համար:

 Փաշինյանի պատկերացումների մեջ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի դիտարկվում Հարավային Կովկասի մաս, ինչն, անշուշտ, ոչ միայն չիմացության արդյունք է, այլև խոշոր գեոպոլիտիկ բացթողում:

 Անկախ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ճակատագրից և Գյումրիի ռազմաբազայի հեռանկարից, Ռուսաստանն այս տարածաշրջանի մի մասն է, և այստեղից դուրս գալ չի կարող, անգամ եթե դուրս գա Հայաստանից: Ռուսաստանը սահմանակից է մնում Վրաստանին և Ադրբեջանին, Սև ծովի և Կասպից ծովի «տերերից» մեկն է, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի քաղաքական, միջազգային պատրոնը:

 Ուստի, տարածաշրջանի անվան տակ Անկարայի և Բաքվի հետ մերձեցումը քողարկել չի ստացվի, քանզի միանգամից հորիզոնում երևում են Մոսկվան և Թեհրանը, որոնց հետ Փաշինյանը՝ արևմտյան վեկտորի ազդեցության ներքո, ջերմացնող կապեր, մեղմ ասած, չի զարգացնում:

 Այս համատեքստում ակնբախ էր Թեհրանում կայացած 3+2 ձևաչափով հանդիպմանը նիկոլական ԱԳ նախարարի դիսկոմֆորտը:

 Փաստորեն, Արարատ Միրզոյանը արարողակարգային շփում ունեցավ ընդունող երկրի՝ Իրանի հետ, հանդիպեց Թուրքիայի նախարարին, ոչ ֆորմալ շփում ունեցավ Ադրբեջանի գործընկերոջ հետ, և, ըստ բաց աղբյուրների, որևէ աշխատանքային կոնտակտ չհաստատեց ռուսաստանյան իր վիզավիի հետ: Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ձնագնդիի պես աճող խնդիրների ծավալը, նման հանդիպման բացակայությունը ոչ թե տարօրինակ է, այլ օրինաչափ:

 Փաշինյան-Պուտին հարթակում պահպանվող դիվանագիտական պոլիտեսից այն կողմ այլևս անթաքույց են բոլոր մակարդակներում տարիների ընթացքում ձևավորված կապերի սառեցումը, եթե ոչ խզումը:

 Հայաստանի նման դիրքավորումը կտրուկ լայնացնում է Ադրբեջանի դիվանագիտական դաշտը: Ալիևը, մի կողմից, «լավամարդ» է լինում Մոսկվայի մոտ՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը, մյուս կողմից՝ խաղի պայմաններ է թելադրելու Արևմուտքին՝ վերջինից ստանալով փաստացի երաշխիքներ, որ իր հանդեպ սանկցիաներ չեն կիրառվելու՝ անգամ Արցախի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուց հետո:

 Ուստի նա կարող է թե՛ կրկին բոյկոտել ԵՄ հարթակը և չգնալ Բրյուսել, թե՛ գնալու դիմաց նոր զիջումներ կորզել Հայաստանից, և/կամ Եվրամիությունից:

 Նիկոլի քաղաքականության շնորհիվ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ալիևի աստեղային ժամը միջազգային ասպարեզում ոչ միայն չի ավարտվում, այլև նոր թափ է ստանում:

 Փաշինյանը նմանվել է ամբողջ գիշերը խաղատանը միևնույն թվի վրա անընդմեջ և ապարդյուն դրույք կատարող խաղամոլի, որի հիվանդագին մոլուցքը միայն կորուստներ է բերում:

 Իրականությունն այնպիսին է, որ Թեհրանի հանդիպումից բացակայող Վրաստանը շատ ավելի սուբյեկտային էր և ներկա, քան ֆիզիկապես մասնակցած, բայց վաղուց իր կշիռը զրոյացրած նիկոլական Հայաստանը:

 ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

24.10.2023թ.



Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода