Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի

Եվ այդ ամենի պատճառը բացառապես ունի մեկ անուն՝ նիկոլ. Արմեն Հովասափյան

Վերլուծություն
Աշխարհաքաղաքականությունն ինքնին բարդ երևույթ է, իսկ դրա շուրջ դատողություններ ու մեկնաբանություններ անելն առավել ևս, սակայն գեոպոլիտիկ այս քաոսի մեջ, որն այսօր առկա է արդի աշխարհում, հարկավոր է շատ զգույշ քայլեր կատարել, որպեսզի չվնասվի սեփական պետության շահերն ու չփչանան առանց այդ էլ փխրուն հարաբերությունները։ Ցավով պետք է փաստենք, որ հայաստանյան իրականությունն այսօր ապրում է իր աշխարհաքաղաքական գենեզիսի պատմական մինիմումը։ Եվ այդ ամենի պատճառը բացառապես ունի մեկ անուն՝ նիկոլ։ Արարած, ով 5 տարվա մեջ, հնարավոր բոլոր տարբերակներով քարուքանդ արեց, և այսօր էլ ոգևորված շարունակում է քանդել, 30 տարի կառուցածը (իրենց մեկնաբանությամբ՝ թալանի ու կոռուպցիայի էպոխայում)։
Չեմ փորձի մտնել ծավալուն դիսկուրսի մեջ, ձեզ ծանրաբեռնել քաղաքական ու աշխարհաքաղաքական բարդագույն էլեմենտներով, և մի քանի կարճ դիտարկումներ կանեմ նիկոլական կործանարար գործելաոճի մասին, որի թարմ օրինակը նախօրեին «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցն էր, որը բացի այն, որ ակնհայտ ընդգծված հակառուսական հարցազրույց էր, իր մեջ պարունակում էր նաև ՀՀ անվտանգությանը վերաբերող տարրեր։
Հիմա ուշադիր, թե ինչ թեզեր է գեներացնում նիկոլն իր խոսքում․ «մենք պետք է անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք», «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել», «մեր պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի», «խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, և այդ հարցերը լեգիտիմ են, որովհետև ձախողում ասելով ես նկատի ունեմ այն փաստը, որ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել ԼՂ հայության անվտանգությունը»։
Դրվագները շատ են, բավարարվենք այսքանով․ փորձենք հասկանալ, թե ուր է տանում իր այս անհեռատես ու ինքնաբուխ տեքստերով։
Հիմա մի պահ հետհայացք գցենք, և փորձենք հասկանալ, թե ինչպես էր իր հարաբերությունները ժամանակին կառուցում Սերժ Սարգսյանը, ով, հանուն արդարության պետք է ընդգծենք, որ առանձնապես ռուսամոլությամբ չէր փայլում և «чашка-ложка» հարաբերությունների մեջ չէր, սակայն նմանօրինակ արկածախնդրության երբեք չէր գնա ու չէր խաղա մարդկանց կյանքրի հետ` հանուն աթոռի: Նա ստեղծված իրավիճակների վերաբերյալ իր ասելիքն իրականցնում էր հստակ դիրքորոշում ու վերաբերմունք ցուցադրելով։ Բացի դրանից ՀՀ անվտանգության բալանսը պահելու և մնացած ռիսկային հարցերում գտել էր լավագույն լուծման մեխանիզմը՝ և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում միշտ վստահելի ու լիովին հասկանալի գործընկեր էր։
Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ գեպոլիտիկ թնջուկը ևս առկա էր, և նշված բևեռներն ունեին սեփական շահերն ու խորը, թաքնված տարաձայնությունները։ Ահա այս տարաձայնությունների ֆոնին, անգամ, Սարգսյանը ՀՀ-ն երբեք չմտցրեց հակասությունների դաշտ՝ գիտակցելով դրա խորքային ու անդառնալի հետևանքները։ Հիմա, բացի այն, որ նիկոլը ՀՀ-ն ամբողջությամբ մտցրել է գեոպոլիտիկ հակասությունների տիրույթ, մի բան էլ՝ թշնամանում է ՌԴ հետ ու ակնհայտ է, որ դրանց հետևանքները չեն ուշանա և վաղ թե ուշ բոլորս միասին կուտենք սրա եփած ուկրաինական բորշչը։
Փաստ է մի բան՝ 5 տարվա մեջ սրանք էդպես էլ իշխանություն չդարձան, քանի որ իրենք սեփական քայլերի համար մշտապես մեղավոր «նշանակելով», ու նայիվ արդարացումներ մոգոնելով, իշխանություն չեն լինում, պետություն չեն պահում։



Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода