Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա

ՎԵՐԱՊՐԵ՛Լ ՉԱՐՅԱՑ ԱՂՋԱՄՈՒՂՋԸ

Վերլուծություն

Կա­պի­տու­լան­տի հեր­թա­կան պիղծ հայ­տա­րա­րութ­յու­նը. «Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ Հա­յաս­տա­նը շատ ա­վե­լի եր­կար պատ­մութ­յուն ու­նի, քան Ռու­սաս­տա­նի»: Թշ­նա­մա­կան մա­նի­պուլ­յա­ցիա­յի մաս­տեր–կ­լաս է: Նախ` ոչ թե Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի, այլ թուր­քե­րի, թուր­քա­կան լծի` 1000 տար­վա: Գո­ղաց­ված ա­նու­նով Ադր­բե­ջա­նը ստեղծ­վեց որ­պես Թուր­քիա­յի պրոք­սի 1918–ին, իսկ «ադր­բե­ջան­ցի» էթ­նո­նի­մը ստա­լին­յան բռնա­պե­տութ­յան ծնունդ է, որ ստեղծ­վեց 1936–ին, և­ օգ­նեց այդ­տե­ղի թուրք բնակ­չութ­յանն ա­վե­լի ա­րագ կլա­նել Աղ­վան­քի բնիկ ժո­ղո­վուրդնե­րին:

Իսկ «Ադր­բե­ջա­նի հետ ա­վե­լի եր­կար պատ­մութ­յուն» կո­չեց­յա­լը նույն այ­լան­դա­կութ­յունն է, ինչ 7–րդ դա­սա­րա­նի պատ­մութ­յան պիղծ դա­սա­գիր­քը, որ «Ադր­բե­ջա­նը» հասց­րեց գրե­թե մինչև Տիգ­րած Մեծ: Դա­սագր­քի վեր­լու­ծութ­յու­նը ա­ռան­ձին հարց է, նշենք միայն, որ ե­թե այն գրվեր Ադր­բե­ջա­նում, ա­պա բո­վան­դա­կութ­յու­նը նույ­նը կլի­ներ, պար­զա­պես հե­ղի­նա­կը ոչ թե «օղ­լի» է, այլ «յան» ազ­գա­նու­նով հա­յա­խոս թշնա­մի: Այդ ամ­բող­ջը թրքա­հարճ հա­յա­խոս խուն­տա­յի` Հա­յաս­տա­նը թուր­քա­կան աշ­խար­հի մաս դարձ­նե­լու ա­ռա­ջադ­րան­քի սոսկ մի մասն է:

­Հա­յա­խոս օ­տա­րա­շահ տար­րը հա­մե­մա­տա­բար նոր եր­ևույթ է, ի­զուր չէ, որ մեծն Ա­ճառ­յա­նը փաս­տում էր` ա­մեն «յան» հայ չէ: Իսկ հա­զա­րամ­յակ­ներ շա­րու­նակ մեր բնա­կան ա­խո­յան­նե­րը` չա­րի­նե­րը, մեր դեմ կռվում էին սերմ­նա­գո­ղութ­յան մի­ջո­ցով` գե­նե­րաց­նե­լով կի­սով չափ հա­յի ար­յուն կրող բե­լեր և մս­րա­մե­լիք­ներ, այդ թվում` ծպտյալ: Միջ­նա­դա­րում դրան լրաց­նե­լու ե­կավ ե­նի­չե­րի­նե­րի ինս­տի­տու­տը` առ­ևանգ­ված հայ մա­նուկ­նե­րին մո­ռաց­նել էին տա­լիս սե­փա­կան ինք­նութ­յու­նը և ն­րան­ցից կեր­տում էին կա­տա­ղի օս­ման­յան ռազ­միկ­ներ: Իսկ 20–րդ դա­րում ար­դեն բուծ­վե­ցին բա­զում ծպտյալ հա­յա­խոս չհա­յեր` «յան» ազ­գա­նու­նով. մի մա­սը Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցում մկրտված և կ­րո­նա­կան ինք­նութ­յան հիմ­քով հայ հոր­ջորջ­ված խորթ տար­րերն էին, մի մասն էլ «ստա­լին­յան ազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան» շրջա­նա­կում վար­չա­կան հար­կադ­րան­քով հայ հա­մար­ված օ­տար­նե­րը, այդ թվում` «ադր­բե­ջան­ցի­նե­րը»: Եվ այդ ծպտյալ­նե­րը սպա­սում էին ի­րենց ժա­մին, որ չհայ ար­յունն արթ­նա­նա և­ ա­ղա­ղա­կի: 2018–ի կա­տաստ­րո­ֆա­յից հե­տո նրանք կոչ­վե­ցին ժեխ:

­Սա­կայն վե­րա­դառ­նանք Նի­կո­լի` «Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ ա­վե­լի եր­կար պատ­մութ­յան» բա­նաձ­ևին: Այն ուղ­ղա­կի բխում է 2008–ի մար­տի 1–ին «Մենք այ­սօր մեր քա­ղա­քը պի­տի ա­զա­տագ­րենք ղա­րա­բաղ­ցի տա­կանք­նե­րից» պիղծ պոռթ­կու­մից: Ին­չո՞ւ չհայ տար­րե­րին արթ­նաց­րած տիկ­նի­կա­վար­նե­րը հետ­ևո­ղա­կա­նո­րեն ա­տե­լութ­յուն են գե­նե­րաց­նում ընդ­դեմ ար­ցախ­ցի­նե­րի` շատ պարզ պատ­ճա­ռով: Քան­զի մինչև 18–րդ դա­րի վերջ Ար­ցա­խում կա­յին ինք­նիշ­խան տա­րած­քա­յին միա­վոր­ներ, և­ ար­ցախ­ցի­նե­րը մյուս մեր հայ­րե­նա­կից­նե­րից ա­ռա­վել պահ­պա­նել էին պե­տա­կա­նութ­յան ինքնիշ­խան ո­գին: Եվ բնա­կան ճա­նա­պար­հով հենց Ար­ցա­խը դար­ձավ Հա­յոց ան­կախ պե­տա­կա­նութ­յամ մե­րան: Նի­կո­լա­կան հա­յա­խոս թշնա­մի­նե­րի խուն­տան տա­րած­քա­յին ա­ռու­մով կոր­ծա­նեց Ար­ցա­խը, իսկ հի­մա ու­զում է կոր­ծա­նել, փո­շիաց­նել, չե­զո­քաց­նել ար­ցախ­ցի­նե­րին, որ­պես­զի վե­րա­նա ա­պա­գա է­լի­տա­յի թթխմո­րը: Դ­րան է ուղղ­ված բռնա­գաղթ­ված­նե­րի սո­ցիա­լական խնդիր­նե­րի մի­տում­նա­վոր չլու­ծու­մը, կա­տա­ղի ջան­քե­րը` որ մի դեպ­քում թույլ չտալ ար­ցախ­յան միաս­նա­կան հա­մայն­քի ձևա­վո­րու­մը և­ ա­ռա­վելևս` Ար­ցա­խի վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յան և­ իշ­խա­նութ­յան այլ մար­մին­նե­րի ստեղ­ծու­մը: Դ­րան է միտ­ված և­ այն այ­լան­դա­կութ­յու­նը, որ ար­ցախ­ցի­նե­րի ՀՀ քա­ղա­քա­ցու անձ­նագ­րե­րը հան­կարծ հռչա­կե­ցին «ճամ­փոր­դա­կան փաս­տաթղ­թեր»:

Իսկ Հա­յոց պե­տա­կա­նութ­յան վե­րաց­ման մեկ այլ մա­հա­ցու գոր­ծիք է նի­կո­լաս­տեղծ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» մա­հա­ցու հա­յե­ցա­կար­գը: Քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յանն իր «Խալ­խի սվե­տո­ֆո­րը՝ Հա­յաս­տա­նի խաչ­մե­րու­կում» հոդ­վա­ծում կե­տե­րով նշում է այդ հա­յա­կոր­ծան ռիս­կե­րը.

1. Հայտ­նի է, որ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին անվ­տան­գութ­յան տե­սա­կե­տից խաչ­մե­րուկ­նե­րը ա­ռա­վել վտան­գա­վոր են։ Նույն օ­րի­նա­չա­փութ­յու­նը գոր­ծում է նաև գեո­պո­լի­տի­կա­յի մեջ։

Ե­թե, ըստ Նի­կո­լի, Հա­յաս­տա­նը պի­տի «խաչ­մե­րուկ» դառ­նա, ա­պա ակն­հայտ է, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պա­տա­հար­նե­րի, բա­խում­նե­րի, զո­հե­րի և կո­րուստ­նե­րի քա­նա­կը էլ ա­վե­լի է մե­ծա­նա­լու։ Սա ա­ռա­վել ի­րա­կան սպառ­նա­լիք է մեր դեպ­քում, քան­զի այլևս աք­սիո­մա­տիկ է, որ Փա­շին­յա­նը ոչ միայն ի վի­ճա­կի չէ կա­ռա­վա­րել կամ նվա­զեց­նել ռիս­կե­րը, այլ ընդ­հա­կա­ռա­կը` նա միայն ա­վե­լաց­նում է դրանք։ Ե­թե չա­սենք, որ Նի­կոլն ինք­նին ռիսկ է մեծ, դրսից կա­ռա­վար­վող, ա­ղե­տա­բեր ռիսկ։

2. Ի­հար­կե, խաչ­մե­րուկ­նե­րին անվ­տան­գութ­յունն ամ­րաց­նե­լու հա­մար ո­րո­շա­կի կա­նոն­ներ են սահ­ման­վում, օ­րի­նակ, սվե­տո­ֆոր­ներ տե­ղադր­վում։ Հա­յաս­տան–­խաչ­մե­րուկ կոն­ցեպ­տի դեպ­քում ցա­վա­լի փաստ է, որ մեր եր­կի­րը ի վի­ճա­կի չէ սահ­մա­նել «երթ­ևե­կութ­յան կա­նոն­ներ» Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար, ա­ռա­վելևս հետ­ևել այդ կա­նոն­նե­րի պահ­պան­մա­նը կամ պատ­ժել օ­րի­նա­խախտ­նե­րին։ Նի­կո­լի պատ­ճա­ռով մենք չենք կա­րո­ղա­նա­լու ան­գամ մեր իսկ տա­րած­քում սվե­տո­ֆոր տե­ղադ­րել։ Եվ այս­տե­ղից ա­ռա­ջա­նում է հա­ջորդ կար­ևոր հար­ցը. ե­թե մեզ ու­զում են դարձ­նել խաչ­մե­րուկ, ա­պա ո՞վ է տե­ղադ­րե­լու իր սվե­տո­ֆո­րը։

Այ­սինքն` ի­րա­կա­նում դա գոր­ծիք է, որ կոչ­ված է հա­վեր­ժաց­նե­լու 1000 տա­րի ա­ռաջ սկսված թուր­քա­կան աղ­ջա­մուղ­ջը: Ի հա­վե­լումն` այ­լա­սեր­ված նի­կո­լա­կան բա­նաձ­ևը` «Հայ­րե­նիք=պե­տութ­յուն» այն դեպ­քում, երբ նի­կո­լա­պե­տութ­յու­նը խո­րա­պես հա­կա­հայ է: Իսկ վե­րածնն­դի №1 նա­խա­պայ­մա­նը մեր պա­րա­գա­յում ՔՊ­–ի օ­կու­պա­ցիոն ադ­մի­նիստ­րա­ցիա­յի հե­ռա­ցումն է, Հա­յաս­տա­նի հաղ­թա­նա­կը հա­կա­Հա­յաս­տա­նի հան­դեպ: Քա­ղա­քա­գի­տութ­յան դոկ­տոր Հ­րաչ­յա Ար­զու­ման­յա­նը նկա­տում է. «Ժո­ղո­վուրդ­նե­րի միայն մի փոքր մասն է կա­րո­ղա­ցել ա­ճել և ծ­նել ոչ միայն բարձր մշա­կույթ, այլ քա­ղա­քակր­թութ­յուն։ Քա­ղա­քակր­թութ­յուն, որն ար­դեն գի­տի, որ հա­ջորդ մայ­րա­մու­տից և վեր­ջին ժա­մա­նակ­նե­րից հե­տո գա­լու է նոր լու­սա­բաց և նոր դա­րաշր­ջան: Քա­ղա­քակր­թութ­յուն, ո­րը հաղ­թա­հա­րում է վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի անկ­ման ու ա­ղե­տի սար­սա­փը և գի­տակ­ցում է իր անհ­րա­ժեշ­տութ­յու­նը նոր ծննդի՝ վե­րածնն­դի նոր դա­րաշր­ջա­նում։ Կա­րե­լի է ա­սել, որ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի նման փոր­ձի ձեռք­բե­րու­մը և դ­րան հա­ջոր­դած վե­րած­նուն­դը թույլ են տա­լիս խո­սել ոչ միայն բարձր մշա­կույ­թի, այլ քա­ղա­քակր­թութ­յան մա­սին։ Ն­ման ժո­ղո­վուրդ­նե­րը փորձ ու գի­տե­լիք ու­նեն թե՛ ա­ղե­տի, թե՛ վե­րածնն­դի ան­խու­սա­փե­լիութ­յան մա­սին»։

Իսկ մենք բազ­միցս չար­յաց աղ­ջա­մուղ­ջը վե­րապ­րած և վե­րածն­ված ազգ ենք: Եվ հեր­թա­կան` 1000 տար­վա, այս ան­գամ թուր­քա­կան ագ­րե­սիվ կա­տա­րող­նե­րով աղ­ջա­մուղ­ջը, ա­ղե­տը սկսե­ցինք վե­րա­փո­խել վե­րածնն­դի դեռ 18–րդ դա­րի վեր­ջից, և 21–րդ դա­րի շե­մին կեր­տե­ցինք Հա­յաս­տա­նի եր­րորդ Հան­րա­պե­տութ­յուն, ո­րը մինչ օրս կա: Ար­դեն 30 տա­րուց ա­վելի: Եվ վստա­հա­բար` պար­տա­վոր ենք հաղ­թա­հա­րել մեր երկ­րի օր­գա­նիզ­մը լա­փող ՔՊ կոչ­վող չար­յաց վի­րու­սա­յին վա­րա­կը: Դա մեր սերն­դի ա­ռա­քե­լութ­յունն է` Հա­յոց գար­նան կար­ճատև ցրտա­հա­րութ­յան շրջա­նից պատ­վով դուրս գալ` ա­պա­քին­ված, ար­ժա­նա­պա­տիվ և հաղ­թո­ղի հանդգ­նութ­յամբ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода