«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան

Հայաստանը հանգիստ կթողնեն, երբ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայում . Վ. Միլոնով

Վերլուծություն

Ռուս-հայկական հարաբերությունների, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և աշխարհաքաղաքական զարգացումների մասին զրուցել ենք ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հետ։

-Պրն Միլոնով, վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները խիստ վատթարացել են։ Ինչի՞ դա կարող է հանգեցնել, և ինչպե՞ս կարող ենք հարաբերությունները հետ բերել իրենց հունի մեջ:

-Այո, երբեմն հարաբերություններում որոշակի թյուրըմբռնում է լինում, բայց ես չեմ հավատում, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները կարող են վատանալ։ Ես ուղղակի թույլ չեմ տալիս այս հնարավորությունը։ Սա նույնն է, որ Ռուսաստանի ներսում հարաբերությունները վատանան, քանի որ ռուս-հայկական հարաբերությունները երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններ չեն՝ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ամենայն հարգանքով։

Դրանք հարաբերություններ են մեկ գերազգի ներսում, որը ներառում է և՛ հայերին, և՛ ռուսներին, թաթարներին և այլոց։ Դա անհնար է բաժանել:

Տաք գլուխները ոչ մաքուր մտադրություններ ունեցող մարդիկ են: Նրանց մոտիվացիան պարզ է: Մեր երկրում շատերը կարծում են, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, չնայած դրանք վատթարացնելու որոշ փորձերին, կմնան գերազանց մակարդակի վրա։

Ցանկացած մարդ, ով սկսում է սրել Ռուսաստանի և Հայաստանի միջեւ հարաբերությունները, ինքնաբերաբար պետք է դուրս շպրտվի մեր քաղաքականությունից։ Որպես քրիստոնյա՝ ես հավատում եմ, որ մենք երբեք թույլ չենք տա, որ հարաբերությունները վատանան:

Այսպես չպետք է լինի: Ի վերջո` Հայաստանի դեմ աշխատող ուժերի իրական նպատակը Հայաստանը Ռուսաստանից պոկելն է։ Ներկայիս աշխարհակարգն այնպիսին է, որ երաշխիք չկա, որ Հայաստանը չի զոհաբերվի մեծ աշխարհաքաղաքական դասավորություններին։ Այդ դեպքում սարսափելի ողբերգություն տեղի կունենա։ Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները, չնայած որոշակի անկմանը, պետք է հարյուր տոկոսով վերականգնվեն։

Ես հասկանում եմ, որ պրն Փաշինյանն ու պրն Սիմոնյանը կարող են ունենալ ամերիկացի խորհրդականներ: Բայց նրանցից պետք է ազատվել: Ի՞նչ արտաքին քաղաքական հաջողություններ եք տեսել ԱՄՆ-ից վերջին շրջանում։ Նրանք միանշանակ չպետք է խառնվեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Սրանք բառիս բուն իմաստով ընդհանրապես ոչինչ չեն հասկանում դրանցից։

- Հիմա Արեւմուտքը՝ ի դեմս Ֆրանսիայի, ընդլայնում է հարաբերությունները Հայաստանի հետ։ Ստորագրվում են ռազմական համագործակցության համաձայնագրեր։ Կկարողանա՞ Ֆրանսիան Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից կամ Հարավային Կովկասից, ինչպես իրենք են ուզում։

- Այսօր տեխնոլոգիապես ոչ այնքան զարգացած երկրներն են ազատվել Ֆրանսիայից։ Այժմ Ֆրանսիայի հետ հարաբերությունների մեջ մտնելը մի տեսակ “ամոթալի” վարքագիծ է, քանի որ նույնիսկ աֆրիկյան մայրցամաքի ներկայացուցիչներն են տեսել, որ այս հանրապետության հետ տասնամյակների ռազմաքաղաքական համագործակցության ընթացքում իրենց մոտ ոչինչ չի ստացվել։

Դուք կարող եք պայմանագրեր կնքել, բայց դա ոչ մի օգուտ չի ունենա։

Պետք է հասկանալ, որ երբ Արցախում օպերացիան շարունակվում էր, այն կարող էր ցանկացած պահի դադարեցվել, եթե Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից լուրջ կանխարգելում լիներ։ Նրանք այն չկանգնեցրեցին։ Ավելին` ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին Արցախում պատերազմը ծավալվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ղեկավարությամբ։ Մի մոռացեք այս մասին:

Կատարյալ հիմարություն է մտածել, որ Ֆրանսիան կպաշտպանի: Ես հասկանում եմ, որ մարդկանց մեծ մասը չի հասկանում, որ Ֆրանսիան մի երկիր է, որը նվազեցնում է իր արտաքին քաղաքական ներկայությունը: Աֆրիկայում գտնվող նրա պատմական գաղութները մեկը մյուսի հետևից լքում են այն: Նա աջակցում էր քաոսին և ահաբեկչությանը այս երկրներում, որպեսզի այնտեղից հանածոներ հանի և ռադիոակտիվ թափոններ թափի այնտեղ:

- Վերադառնալով Ղարաբաղի թեմային` շատ հայերի մոտ հետևյալ հարցն առաջանում. Հարավային Օսիայի և Աբխազիայի վրա Վրաստանի հարձակման և Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ ռուսական խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանը տարբեր կերպ վարվեցին։ Ինչո՞ւ։

-Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հիմա շատ լուրջ արշավ է իրականացնում։ Սա ճիշտ է։ Ուստի` համապատասխան ժամանակ է  ընտրվել հարձակման համար։

Եթե վերհիշենք, Հարավային Օսիան և Աբխազիան ի սկզբանե մի փոքր այլ հռետորաբանություն էին օգտագործում։ Հարավային Օսիան և Աբխազիան պաշտպանություն խնդրեցին Ռուսաստանից և չփորձեցին երկակի դիրք գրավել։ Այնպես ստացվեց, որ Հայաստանի հետ կատարված  բոլոր դժբախտությունները տեղի ունեցան իշխանական էլիտաների փոփոխությամբ։

Չգիտես ինչու, այս ամենը հնարավոր դարձավ, երբ Հայաստանի ղեկավարությունը ստանձնեցին արեւմտամետ ուժերը։ Մինչ այդ, ինչքան էլ իշխանությունը վատը լիներ, ինչքան էլ նախորդներին մեղադրեն, ոչինչ չէր կատարվել։

Իհարկե, Ռուսաստանը հիմա շատ լրջորեն ներգրավված է Ուկրաինայում արշավի մեջ։ Դա փաստ է։

Բայց գիտե՞ք ինչ եմ ուզում ասել. ինչո՞ւ, դատելով հայաստանցի իմ որոշ գործընկերների հռետորաբանությունից, մենք պետք ենք միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է։

Երբ լավ է, հիանալի ընկերություն է: Իսկ եթե ինչ-որ դժվարություն կա, անմիջապես՝ ոչ, մենք Ռուսաստանի հետ չենք, մենք առանձին ենք։ Ինչու՞ մենք չենք կարող մեկ անգամ ասել, ինչպես ասում ենք՝ մենք չենք հրաժարվում մերոնցից: Ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մեր դեմ պատժամիջոցներ են սահմանել, ինչո՞ւ չեք կարող ասել, որ չենք աջակցում պատժամիջոցներին այն երկրի դեմ, որտեղ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում։ Ինչո՞ւ չգործել իսկապես եղբայրաբար:

Բայց ասել՝ ինչո՞ւ ռուսական կողմը մարդկանց չի հանում ռազմաճակատից եւ ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Թեեւ այնտեղ իրավական առումով այլ կարգավիճակ կար, եւ միջազգային իրավունքի նորմերը այնտեղ բոլորովին այլ կերպ էին կիրառվում։ Այս ամենը հնարավոր դարձավ, քանի որ Հայաստանի ղեկավարությունը Բրյուսելում և Վաշինգտոնում պաշտոնապես հաստատեց իր հավատարմությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Իսկ ռուսական բանակը պետք է ներխուժե՞ր Ադրբեջան: Ադրբեջանի հետ կռվելը մեր կանոնների մեջ չէ։ Մենք նախընտրում ենք վատ բարեկամությունը լավ պատերազմից:

Եթե Հայաստանն ինքն է ասել, որ դա ադրբեջանական հող է, ապա ինչո՞ւ պետք է ռուս խաղաղապահները հակառակը պնդեն։

Հարավային Օսիայում և Աբխազիայում հանրաքվեներ էին անցկացվում անկախություն ձեռքբերելու և Ռուսաստանին միանալու վերաբերյալ։

Այժմ  շատ կարելի է խոսել այն մասին, թե ինչ սխալներ են թույլ տրվել, բայց դրանց փոխարեն ես երկու հարյուր տարի առաջ հանրաքվե կանցկացնեի  Լեռնային Ղարաբաղի` Ռուսաստանի և Հայաստանի համատեղ տարածք լինելու վերաբերյալ։ Բայց դա անցյալ է: Եվ դա հիմա նշանակություն չունի։ Բայց եթե վարչապետը ստորագրում է պաշտոնական փաստաթուղթ և ասում՝ Ղարաբաղը Ադրբեջան է, ի՞նչ պահանջներ կան մեր հանդեպ։ Այս ստորագրումը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի վերջը։

- Շատ է խոսվում այն ​​մասին, որ Արցախից փախստականները պետք է վերադառնան իրենց տները։ Ըստ Ձեզ` դա հնարավո՞ր է:

-      Իրավիճակը շատ նման է Կոսովոյի և Մետոհիայի իրավիճակին, երբ տարածքը փաստացի խլվեց Սերբիայից։ Մոտավորապես նույն մասնակիցներն են եղել այս գործընթացում։ Իսկ ՆԱՏՕ-ի զորքերը երաշխավորում էին անվտանգությունը: Միայն հիմա այնտեղ խեղճ սերբերը ապրում են, ինչպես ֆաշիստները նացիստական ​​Գերմանիայում։ Նրանց սպանում են, բռնաբարում ու խլում վերջին բանը։ Եվ ամեն ինչ ՆԱՏՕ-ի երաշխիքների ներքո է։

Ես չեմ հավատում, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս արևմտյան երկրների, կարող է որևէ մեկին որևէ բան երաշխավորել։ Ես իսկապես հուսով եմ, որ Ռուսաստանի արագ հաղթանակը ակնթարթորեն կսառեցնի շատերի պլանները։ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայում, և բոլորը հանգիստ կթողնեն Հայաստանը: Բոլորը կտեսնեն, որ Ռուսաստանը ուժեղ է: Բայց ինձ համար անձնական մեծ ողբերգություն էր, երբ Ռուսաստանը հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, Հայաստանի կողմից պաշտոնական մակարդակով լռություն էր։ Իհարկե, ես տեսա, թե ինչպես են մարդիկ Հայաստանում և Արցախում աջակցում մեզ։

Զրուցեց Զարուհի Բաբուխանյանը

 



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода