«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան

Ալիեւը պատրա՞ստ է մեծ ռիսկի գնալ` ներխուժելով Սյունիք

Վերլուծություն

Օ­րերս հայ­տա­րա­րութ­յամբ էր հան­դես ե­կել Լեմ­կի­նի Ցե­ղաս­պա­նութ­յան կան­խար­գել­ման ինս­տի­տու­տը, թե ա­ռա­ջի­կա օ­րե­րին եւ շա­բաթ­նե­րին Ադր­բե­ջա­նի կող­մից Հա­յաս­տան ներ­խու­ժե­լու մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն կա: Ի­հար­կե, նման մտա­հո­գութ­յուն միշտ էլ կա, քա­նի դեռ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ա­թո­ռին Նի­կոլն է: Սա­կայն Լեմ­կի­նի ինս­տի­տու­տի ա­սած­նե­րը եւս չենք կա­րող զուտ մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տա­կան եւ ոչ թե՝ քա­ղա­քա­կան խաղ հա­մա­րել:

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ»

Ի վեր­ջո, չմո­ռա­նանք. Լեմ­կի­նի ինս­տի­տու­տը թեեւ ցե­ղաս­պա­նութ­յան կան­խար­գել­ման հար­ցում ու­նի ո­րո­շա­կի հե­ղի­նա­կութ­յուն, ա­վե­լին, այդ կա­ռույ­ցը մի շարք փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րով հան­դես ե­կավ նաեւ ա­միս­ներ շա­րու­նակ ար­ցա­խա­հա­յութ­յան գլխին կախ­ված` ցե­ղաս­պա­նութ­յան վտան­գի հետ կապ­ված: Բայց փաստն այն է, որ այդ կա­ռույ­ցի զգու­շա­ցում­նե­րը՝ ուղղ­ված ինչ­պես Պետ­դե­պար­տա­մեն­տին, այն­պես էլ ա­րեւմտ­յան մի շարք լի­դեր­նե­րի, մնա­ցին ա­նար­ձա­գանք: Ըստ այդմ էլ, տա­րած­վեց նաեւ վար­կած, որ նման գնա­հա­տա­կան­նե­րը կա­րող են նաեւ ա­մե­րիկ­յան պատ­կան օ­ղակ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ «գե­ղե­ցիկ խաղ» լի­նել՝ գլո­բալ ռեակ­ցիա­յի ստուգ­ման հա­մար: Այ­սինքն, աս­վում է մի բան, եւ ե­թե պա­տաս­խան ռեակ­ցիան բա­րեն­պաստ է, ու­րեմն կա­րե­լի է գոր­ծել:

Ե­թե այս վար­կա­ծով ա­ռաջ­նորդ­վենք, ա­պա ադր­բե­ջա­նա­կան ներ­խուժ­ման այս հեր­թա­կան գնա­հա­տա­կա­նը եւս կա­րող է մի այդ­պի­սի ստուգ­ման մի­ջոց լի­նել: Հաշ­վի առ­նե­լով նաեւ մեկ այլ փաստ. դեռ վեր­ջերս էր, որ Ադր­բե­ջա­նի հնա­րա­վոր հար­ձակ­ման մա­սին խո­սեց նաեւ պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նը, ո­րը շատ փոր­ձա­գետ­ներ հա­մա­րե­ցին Վա­շին­գտ­ոնի մե­ծա­գույն ցան­կութ­յուն՝ կով­կաս­յան տա­րած­քում նոր հրդեհ ա­ռա­ջաց­նե­լուն ուղղ­ված: Հե­տո ա­րա­գո­րեն ո­րո­շե­ցին սրբագ­րել Բ­լին­քե­նի խոս­քը, ո­րն էլ ա­վե­լի հաս­տա­տեց կաս­կած­նե­րը, թե՝ բա­րեն­պաստ ռեակ­ցիա չե­ղավ, եւ ԱՄՆ-ն փո­խեց ե­լե­ւէջ­նե­րը: Ու այս տե­սանկ­յու­նից նա­յե­լու դեպ­քում, թե­րեւս պա­տա­հա­կան չի կա­րող լի­նել նաեւ այն, որ այս նոր կան­խա­տես­ման պա­րա­գա­յում էլ պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը նա­խօ­րեին ար­ձա­գան­քեց, թե՝ ԱՄՆ-ն­ իր վճռա­կան ա­ջակ­ցութ­յունն է հայտ­նում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յանն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը. «Մենք ընդգ­ծել ենք, որ այդ ինք­նիշ­խա­նութ­յան եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան ցան­կա­ցած խախ­տում կբե­րի լուրջ հե­տե­ւանք­նե­րի։ Մենք պար­բե­րա­բար շեշ­տում ենք մեր ակն­կա­լիք­նե­րը, ինչ­պի­սին է ու­ժի կի­րառ­ման դեմ հոր­դո­րը, եւ շա­րու­նա­կա­բար հե­տե­ւում ի­րա­վի­ճա­կին։ Հա­յաս­տա­նը Միաց­յալ Նա­հանգ­նե­րի մտե­րիմ գոր­ծըն­կերն է ու բա­րե­կա­մը…»:

Բ­նա­կա­նա­բար, պետ­քար­տու­ղա­րութ­յան նման «ջեր­մե­ռանդ» տո­նայ­նութ­յու­նը մի շարք կոնկ­րետ հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Օ­րի­նակ, ար­ցա­խա­հա­յութ­յա­նը եւս նույն «ջեր­մե­ռան­դութ­յամբ» պաշտ­պա­նութ­յուն էին խոս­տա­նում եւ գո­նե մեկ քայլ ա­րե­ցի՞ն՝ ցե­ղաս­պա­նութ­յան կան­խար­գել­ման կամ Ադր­բե­ջա­նին պատ­ժե­լու ուղ­ղութ­յամբ: Այս ա­ռու­մով, օ­րի­նակ, ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Տիգ­րան Աբ­րա­համ­յանն էլ է կոնկ­րետ հար­ցեր ա­ռաջ քա­շում. «Ե­թե ԱՄՆ-ն­ ան­կեղծ է իր գնա­հա­տա­կան­նե­րում, ա­պա պետք է բա­ցատ­րի, թե ինչ­պե՞ս ստաց­վեց, որ Ադր­բե­ջա­նի հա­մար ո­րե­ւէ հետ­եւանք չե­ղավ, երբ 2021-2022 թվա­կան­նե­րի ըն­թաց­քում խախ­տեց ՀՀ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը՝ տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րով ներ­խու­ժեց ՀՀ տա­րածք ու այս պա­հին էլ շա­րու­նա­կում է դրանք օ­կու­պաց­ված պա­հել: Նույ­նը վե­րա­բե­րում է ու­ժի կի­րառ­ման վե­րա­բեր­յալ հոր­դոր­նե­րին, ո­րը որ­պես սկզբունք դրված էր նաեւ Ար­ցա­խի հար­ցի կար­գա­վոր­ման հիմ­քում, սա­կայն որ­եւէ հոր­դոր կամ զսպող մի­ջոց գոր­ծի չդրվեց, ու Ադր­բե­ջա­նը 2020-2023 թվա­կան­նե­րի ըն­թաց­քում ու­ժի կի­րառ­ման մի­ջո­ցով ի­րաց­րեց իր ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը եւ ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յուն հաս­տա­տեց Ար­ցա­խի նկատ­մամբ…»:

Ի­րա­կա­նում մեկ պարզ փաստ դժվար չէ տես­նել, որ այս պա­հին ԱՄՆ-ն­ ա­մե­նա­շա­հագրգռ­վածն է, որ կով­կաս­յան հար­թա­կում մեծ պայթ­յուն տե­ղի ու­նե­նա: Եվ դա միան­գա­մից մի քա­նի նպա­տակ­նե­րով: Նախ, Իս­րա­յե­լի շուրջ ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րի ֆո­նին կով­կաս­յան հար­թա­կում՝ Հա­յաս­տան-Ադր­բե­ջա­նից մին­չեւ Ռու­սաս­տա­նի հա­րա­վա­յին շրջան­ներ (նկա­տի ու­նենք նաեւ Դաղս­տա­նի վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը) նման պայթ­յու­նը դառ­նա­լու է ոչ միայն ՌԴ-ին, այլ նաեւ Ի­րա­նին ուղղ­ված երկ­րորդ ռազ­մա­ճա­կատ: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ վեր­ջերս տե­ղի ու­նե­ցած «3+3» ձե­ւա­չա­փով հան­դի­պումն ԱՄՆ-ին հղեց ազ­դակ, որ գո­նե տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռանց­քա­յին պե­տութ­յուն­նե­րի հա­մար նման սցե­նարն ա­մե­նաան­ցան­կա­լին է, ո­րը փոր­ձում են ա­մեն կերպ կան­խել:

­Հա­ջոր­դը, ԱՄՆ-ն բա­ցա­հայտ հայտ է ներ­կա­յաց­նում նաեւ տա­րա­ծաշր­ջա­նի կո­մու­նի­կա­ցիոն ա­ռանց­քա­յին հան­գույց­նե­րը, եւ ա­ռա­ջին հեր­թին՝ Մեղ­րիի ուղ­ղութ­յու­նը սե­փա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու հա­մար: Մինչ­դեռ ե­թե ի­րա­կա­նում տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով կյան­քի կոչ­վի Մեղ­րիի շրջանց­մամբ Ի­րան-Ադր­բե­ջան հայտ­նի նա­խա­գի­ծը, ա­մե­րիկ­յան այդ նկրտում­ներն ու Նի­կոլն առ­հա­սա­րակ, Վա­շինգ­տո­նի հա­մար կկորց­նեն ի­րենց ար­դիա­կա­նութ­յու­նը: Ու ա­մե­րիկ­յան այս բո­լոր շա­հերն ա­ռաջ տա­նե­լու լա­վա­գույն լու­ծու­մը կա­րող է դառ­նալ նոր պա­տե­րազ­մը՝ Ադր­բե­ջա­նի Ս­յու­նիք ներ­խուժ­ման տես­քով:

ԱՐԱԲՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԵՆ ԱՐԱԲՆԵՐԻՆ

­Սա­կայն ա­մե­րիկ­յան այս նկրտում­նե­րը եւ դրանք պար­բե­րա­բար օ­րա­կարգ բե­րե­լը նոր բան չէ եւ դեռ հար­ցի մի կողմն է: Ամ­բողջ խնդի­րը ե­ղել եւ մնում է այն, թե Ա­լիե­ւը պատ­րա՞ստ է գնալ գործ­նա­կա­նում այդ բա­ցա­հայտ հրա­վե­րին, ո­րը, ինչ­պես քա­նիցս ենք նշել, ոտ­նա­տակ գնա­լու մեծ ռիսկ է ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ հենց Ադր­բե­ջա­նի հա­մար:

«­Հա­յաս­տա­նի ներ­կա կա­ռա­վա­րութ­յու­նը եւ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը եր­կու ձեռ­քով կողմ են, որ Ռու­սաս­տա­նը դուրս մղվի տա­րա­ծաշր­ջա­նից»,- պնդում է Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը։ Մի­գու­ցե, սա­կայն ինչ­պես պա­տե­րազ­մի, այն­պես էլ ռուս­նե­րին դուրս մղե­լու հար­ցում ա­ռաջ­նա­յինն այն չէ, թե ինչ են ու­զում, այլ այն, թե ինչ են կա­րող: Օ­րի­նակ, ռու­սա­կան ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից հա­նե­լու հար­ցում Նի­կո­լը լուրջ խնդիր ու­նի. պայ­մա­նագ­րի լու­ծար­ման հա­մար պետք է եր­կու կող­մի հա­մա­ձայ­նութ­յու­նը, իսկ Ռու­սաս­տա­նը հա­զիվ թե նման հա­մա­ձայ­նութ­յուն տա:

­Միա­ժա­մա­նակ, Ադր­բե­ջա­նը, բնա­կա­նա­բար, մինչ պա­տե­րազ­մի գնա­լը, պետք է ռուս­նե­րից զատ, նաեւ մի քա­նի այլ գոր­ծոն­ներ հաշ­վի առ­նի: Նախ՝ Ի­րա­նի փաս­տը, երկ­րոր­դը, Թուր­քիա­յի տրա­մադ­րութ­յուն­նե­րը, վեր­ջա­պես, որ իր հեր­թին պա­տե­րազ­մի մեջ մխրճված Իս­րա­յե­լը հա­զիվ թե կա­րո­ղա­նա նախ­կին ծա­վալ­նե­րով զենք-զի­նամ­թերք տրա­մադ­րել:

Ա­մեն դեպ­քում, թվարկ­ված­նե­րից, ի­հար­կե, ա­ռաջ­նա­յի­նը ե­ղել եւ մնում է Թուր­քիա­յի ի­րա­կան ծրագ­րե­րը՝ կապ­ված ինչ­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սի, այն­պես էլ՝ Իս­րա­յե­լի հետ: Բայց նախ նկա­տենք, որ արա­բա­կան հիմ­նա­կան տե­րութ­յուն­նե­րի դիր­քո­րո­շու­մը բա­վա­կա­նին տա­րա­կու­սե­լի է, որն ար­դեն իսկ սկսում է ի ցույց դնել Թեհ­րա­նը: Օ­րի­նակ, թեեւ Հոր­դա­նա­նը ո­րո­շել է հետ կան­չել Իս­րա­յե­լում իր դես­պա­նին, սա­կայն այդ նույն պա­հին այդ երկ­րում տե­ղա­կայված ա­մե­րիկ­յան ՀՕՊ հա­մա­կար­գը չե­զո­քաց­նում է Ե­մե­նից դե­պի Իս­րա­յել թռչող բա­լիս­տիկ հրթիռ­նե­րը: Նույնկերպ ԱՄՆ-ը նա­եւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յում է ՀՕՊ-ի նոր հա­մա­կար­գեր տե­ղա­կա­յե­լու մա­սին տե­ղե­կաց­րել, ան­կախ նրա­նից, թե ա­րա­բա­կան աշ­խար­հի եւ սու­նի իս­լա­մի լի­դեր հան­դի­սա­ցող սաուդ­յան իշ­խա­նութ­յու­ններն ինչ են խո­սում Պա­ղես­տի­նի մա­սին: Ե­գիպ­տոսն իր հեր­թին է շա­րու­նա­կում նավթ մա­տա­կա­րա­րել Իս­րա­յե­լին եւ այդ­պես շա­րու­նակ: Ընդ ո­րում, այդ բո­լոր երկր­նե­րում բնակ­վում են ա­րաբ­ներ, կա իս­լա­մա­կան խո­րը տրա­մադ­րութ­յուն­ներ, եւ դրանք հիմ­նա­կա­նում տա­րա­կու­սած են, թե ինչ­պես են ի­րենց սե­փա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը եւ հա­վա­տի ղե­կա­վար­նե­րը թույլ տա­լիս նույ­ն ա­րաբ պա­ղես­տին­ցի­նե­րի ցե­ղաս­պա­նութ­յու­նը, մինչ­դեռ սու­նի­նե­րի հա­մար թշնա­մա­կան շիա­նե­րի ա­ռաջ­նորդ Ի­րա­նը եւ նրան են­թա­կա հա­մա­կար­գե­րը հայտն­վել են պա­ղես­տի­նցի ա­րաբ­նե­րին պաշտ­պա­նե­լու ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում: Արդ­յուն­քում, սու­նի ա­րաբ­նե­րը սկսել են ո­րո­շա­կի հույ­սեր կա­պել Էր­դո­ղա­նի հետ, եւ նա կցան­կա­նա՞ բաց թող­նել այս­քան հար­մար ա­ռի­թը: Նաեւ, որ հա­կա­ռակ դեպ­քում Ի­րա­նին է զի­ջե­լու ողջ իս­լա­մի ա­ռաջ­նոր­դի ֆունկ­ցիան:

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նը թեեւ սուր հայ­տա­րա­րութ­յու­նն­երով հան­դես է գա­լիս, սա­կայն մին­չեւ իսկ Ի­րանն է սկսել նրան եւ մյուս ամ­բողջ իս­լա­մա­կան աշ­խար­հին քննա­դա­տել, որ խո­սե­լուց այն կողմ՝ գործ­նա­կան ո­րե­ւէ քայլ չկա: Օ­րի­նակ, Իս­րա­յե­լը շա­րու­նա­կում է է­ներ­գա­ռե­սուրս­ներ ստա­նալ հիմ­նա­կա­նում իս­լա­մա­կան երկր­նե­րից՝ Ղա­զախս­տա­նից, Ադր­բե­ջա­նից, Ե­գիպ­տո­սից եւ այլն: Ու նա­խօ­րեին Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Ա­յա­թոլ­լա Ա­լի Խա­մե­նեի հնչեց­րած կո­չը իս­լա­մա­կան երկր­նե­րի կա­ռա­վա­րութ­յուն­նե­րին՝ Իս­րա­յե­լին նավթ եւ պա­րե­նամ­թերք չար­տա­հա­նելու պա­հան­ջով, թե­րեւս կզար­գա­նա սու­նի իս­լա­մի ա­ռաջ­նորդ­նե­րին իս­լա­մի դա­վա­ճան­ներ հռչա­կե­լու ուղ­ղութ­յամբ:

Ընդ ո­րում` այն, որ այդ հայ­տա­րա­րութ­յունն ուղղ­ված էր ա­ռա­ջին հեր­թին Ադր­բե­ջան-­Թուր­քիա­յին եւ հնչեց Ան­կա­րա՝ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Հո­սեյն Ա­միր Աբ­դոլ­լահ­յա­նի այ­ցի շե­մին, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր: Այս այ­ցը եւ Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պու­մը, թե­րեւս, Թեհ­րա­նի կող­մից մի հեր­թա­կան փորձ էր՝ Ան­կա­րա­յին Ա­րեւ­մուտ­քի եւ Իս­րա­յե­լի դեմ ռեալ պայ­քա­րի դաշտ տե­ղա­փո­խե­լու հա­մար։ Բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քում, Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րա­րի հետ հա­մա­տեղ ա­սու­լի­սում, Աբ­դոլ­լահ­յա­նը հայ­տա­րա­րեց՝ ե­թե ​​պա­տե­րազմն ան­մի­ջա­պես չդա­դա­րի, ա­պա պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը, որ ի­րա­վի­ճա­կը տա­րա­ծաշր­ջա­նում դուրս կգա բո­լոր կող­մե­րի վե­րահս­կո­ղութ­յու­նից եւ կընդ­լայ­նի պա­տե­րազ­մի մասշ­տաբ­ներն ու շրջա­նակ­նե­րը, ընկ­նե­լու է Ա­մե­րի­կա­յի եւ­ իս­րա­յե­լա­կան կեղծ ռե­ժի­մի վրա։ Սա նշա­նա­կո՞ւմ է, որ Ան­կա­րան եւս հա­մա­ձայն­վել է ակ­տի­վաց­նել իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, դեռ դժվար է ա­սել: Ա­ռա­վել եւս, որ Բ­լին­քե­նը եր­կու օ­րից մեկ­նում է Թուր­քիա, եւ, բնա­կան է, Էր­դո­ղա­նը նաեւ նրան է լսե­լու՝ վերջ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յան հան­գե­լու հա­մար:

Մ­յուս կող­մից, ԱՄՆ-ն սկ­սել է Բայ­դե­նի մա­կար­դա­կով ակ­նար­կել Նե­թան­յա­հու­ի պաշ­տո­նան­կութ­յան հնա­րա­վո­րութ­յան մա­սին, իսկ այդ դեպ­քում ա­վե­լի հա­վա­նա­կան կդառ­նա, որ կփոր­ձեն ինչ-որ փո­խըն­դու­նե­լի խա­ղաղ ելք գտնել: Վեր­ջին հաշ­վով, ե­թե այս­քան ռեալ է դար­ձել ի­րա­նա-ա­մե­րիկ­յան բախ­ման հե­ռան­կա­րը, ո­րը միան­շա­նակ տա­նե­լու է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի, ինչ-որ պա­հի պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու ելք գտնե­լը դառ­նում է բո­լո­րի հա­մար ձեռն­տու: Սա­կայն ե­թե ըն­դու­նենք, որ հենց այս սցե­նարն է օ­րա­կար­գում, դա պետք է որ նաեւ Ա­լիե­ւին վե­րա­բեր­վի: Այն հաշ­վով, որ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում նոր պայթ­յու­նի դեպ­քում Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի հե­ռան­կա­րը կա­րող է դառ­նալ անշր­ջե­լի գոր­ծըն­թաց:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода