Iravunk.com | Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին
Արևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. Մեդվեդև Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով Ինչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում

Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  2020Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ 3-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

3 տարի առաջ` 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց Ադրբեջանի, Հայաստանի եւ  Ռուսաստանի Դաշնության համատեղ հայտարարագիրը:

Այն ստորագրվեց Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված  դրամատիկ պայմաններում, երբ Մինսկի խմբի 3 համանախագահներից միայն Ռուսաստանի Դաշնությունն  էր, որ գործուն միջամտություն իրականացրեց, կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական օկուպացիան եւ բնակչության ցեղասպանությունը:

Ցավոք սրտի հայտարարագրում նշված կետերի մեծ մասը այսօրվա դրությամբ իրականացված չէ, իսկ սույն թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական նոր ագրեսիայի հետեւանքով  Արցախի Հանրապետոփւթյունը ամբողջությամբ օկուպացվեց, իսկ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության ու բռնի տեղահանման:

Խոսք անգամ չի կարող գնալ այս պայմաններում հայտարարագրի 6-րդ կետում նշված  5 կմ լայնությամբ Լաչինի  միջանցքի մասին, որը ըստ համաձայնագրի պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անխափան կապը:

Հայտարարագրի 7-րդ կետում  նշված էր, որ փախստականները պետք է վերադառնան  Լեռնային Ղարաբաղի տարածք, սակայն նրանք ոչ միայն չվերադարձան, այլեւ  այնտեղ մնացած  բնակչությունը եւս դարձավ փախստական:

8-րդ կետում նշված  ռազմական գերիների  փոխանակում  ոչ միայն ամբողջությամբ տեղի չունեցավ, այլ  Ադրբեջանի կողմից գերեւարված  հայ ռազամական եւ քաղաքական գործիչների թիվը  ավելացավ:

Չկատարվեց նաեւ  հայտարարգրի 9-րդ կետը, որտեղ նշվում է, որ  ՌԴ  սահմանապահ ծառայության վերահսկողության տակ  իրականացվելու է տարածաշրջանում բոլոր  տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների գործարկումը, իսկ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կազմակերպելու է անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցություն:

Ընդ որում, սկզբնական շրջանում Լաչինի միջանցքի աշխատանքը, ինչպես նաեւ հայ բնակչության անվտանգությունը կանոնավոր կերպով ապահովվում էր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կողմից: Սակայն Հայաստանի ղեկավարության կողմից կատարվեցին գործողություններ, որոնք խափանեցին եռակողմ հայտարարգրի  բնականոն իրականացման ընթացքը: Հայաստանի ղեկավարությունը ակտիվորեն սկսեց Արցախի կարգավորման հարցի մեջ ներգրավվել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը: Միարժամանակ նրանց թելադրանքով ՀՀ ղեկավարությունը, ըստ էության, տորպեդահարում էր Ռուսաստանի վերահսկողության ներքո հաղորդակցությունների բացման գործընթացը եւ ընդհանրապես ՌԴ-ի հետ հարաբերությունները: Դավաճանության գագաթնակետը հանդիսացավ Փաշինյանի հակասահմանադրական հայտարարությունները  Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին: Այդ ամենը հնարավորություն տվեց Ադրբեջանին սանձազերծել Արցախի եւ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողություններ եւ, ի վերջո,  ուժով  ստիպել  Արցախի ղեկավարությանը հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը, իսկ արցախահյությանը ենթարկել բռնագաղթի: Այստեղ պետք է նշել նաեւ, որ Արցախի ղեկավարությունը նույնպես ցուցադրեց  անվճռականություն եւ չգործադրեց որեւէ իրական քայլ Արցախի ակնհայտորեն սպասվող կործանումը կանխելու համար:

Մեր Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ ղեկավարության կողմից:

Ստեղծված իրավիճակում մենք անհրաժեշտ ենք համարում բոլոր կողմերին  վերադառնալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության դրույթներին:

  1. Լեռնային Ղարաբաղի տարածք վերադարձնել  բոլոր փախստականներին եւ հնարավորություն տալ նրանց տիրապետել իրենց  գույքին:
  2. Լեռնային Ղարաբաղում որպես պետական իշխանություն  սահմանել  ՌԴ-ի կողմից ձեւավորված  կառավարման կոմիտե (1989թ. Վոլսկու կոմիտեի նախատիպով):
  3. Իրականացնել  2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերը`  ամբողջ ծավալով:
  4. Մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, խնդրելով պաշտպանել Արցախի հայ բնակչության, որպես ԽՍՀՄ նախկին քաղաքացիների եւ դրանով իսկ Ռուսաստանի համար հայրենակիցներ հանդիսացող անձանց: Խնդրում ենք նաեւ վերականգնել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը որպես ԽՍՀՄ  կազմում  սահմանադրական սուբյեկտի:

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» Շարժման գործադիր կոմիտե

9 նոյեմբերի 2023թ., Երեւան

 

 



Արևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևՀնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода