Iravunk.com | Ալիեւն ինչ ուզում, անում է, մենք էլ պետք է անենք այնպես, որ նրա ասածը մնա երազանք. Մանասյան
Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ

Ալիեւն ինչ ուզում, անում է, մենք էլ պետք է անենք այնպես, որ նրա ասածը մնա երազանք. Մանասյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ:

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԵՃԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵԻՆ»

— Լրացավ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը: Այս տարիների ընթացքում ի՞նչ դասեր քաղեցինք: Կարողացա՞նք ինչ-ինչ առումներով շտկել մեր սխալներից գոնե մի քանի տոկոսը:

— Դասեր պետք է քաղեն բոլորը, դա միայն իշխանություններին չի վերաբերում,  վերաբերում նաեւ քաղաքական ուժերին, փորձագետներին, սպայական բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց, իհարկե, առաջին պատասխանատուները իշխանություններն են: Օրինակ` իմ քաղած դասն այն է, որ ինձ չի հաջողվել իմ տեսակետը ավելի տարածել, ավելի համոզիչ ասել, ավելի խորը համոզմունք դարձնել ընթերցողի մոտ: Իսկ քաղաքական ուժերը պետք է դաս քաղեին այն բանից, որ այսօր մեր առջեւ կանգնած գլխավոր հարցի` ազգային անվտանգության, Արցախի խնդրի շուրջ կուսակցական վեճեր չպետք է լինեին, քանի որ դրանք ոչ թե կուսակացական, այլեւ համազգային հարցեր են: Իշխանությունների դասերը ոչ  միայն այն է, թե այս ընթացքում ինչ սխալներ ու վրիպումներ են թույլ տվել, այլ անցած տարիների փորձի անաչառ վերլուծությունը դարձնել մերօրյա իրողությունների իմաստավորման դասեր: Վիրիպումները շատ են, եւ ես չէ, որ դաս պիտի քաղեմ, այլ հենց իշխանություններն էլ պետք է այդ բոլորին այլ աչքով նայեն, ե՛ւ նախորդների արածներին, ե՛ւ հատկապես իրենց արածներին, որպեսզի իմաստավորեն, թե ո՞ր էտապում, ինչպիսի՞ հարցերում են իրենք թերանում կամ վրիպում: Բայց այսօրվա զարգացումների դժվարությունն այն է, որ դեպքերը արագ են զարգանում, գրեթե կայծակնային արագությամբ: Վերջերս, օրինակ, առաջին դեմքի կողմից հնչեցվեց «խաղաղության խաչմերուկի» գաղափարը: Պետք է ասեմ, որ տարիներ առաջ ես ինքս եմ այդ գաղափարը բարձրաձայնել, բայց ոչ թե «խաղաղության  խաչմերուկ», այլ «քաղաքակրթությունների երկխոսության խաչմերուկ», որին շատերն են հավակնում, մեր շանսը շատ մեծ է այդպիսին լինելու, բայց այդ ուղղությամբ իշխանությունների խելքն էլ չի կտրում, որ պետք է աշխատեն: Մեր պատմությունը եւ մեր աշխարհագրությունը մեզ բացառիկ շանս է տվել դառնալու քաղաքակրթությունների խաչմերուկ եւ որոշակի առաքելություն ստանձնելու ժամանակակից կոնֆլիկտների կարգավորման մեջ, որպես տարբեր քաղաքակրթական արժեքների հաղորդակից ազգ, պետություն:

— Բայց թշնամու հետ հնարավո՞ր է կանգնել «խաղաղության խաչմերուկում»:

— «Խաղաղության խաչմերուկը» ավելի շուտ ռեկլամային բան է, քան թե իրական բովանդակությամբ օժտված, որովհետեւ թշնամին այդ բանը չի հասկանում: Բայց այն տարիներին, երբ ես բարձրաձայնել եմ քաղաքակրթությունների խաչմերուկ հասկացությունը, դա իրացման շատ ավելի մեծ շանսեր է ունեցել, որովհետեւ մենք այս վիճակում չենք եղել, բայց հիմա էլ ուշ չէ, միշտ պետք է գտնել իրավիճակին համապատասխանող բառ, բանաձեւ` քո գաղափարը ներդնելու համար:

«ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԵՆՑ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՈՎ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ՆՅՈՒԹԻՆ ԽՈՐՔԻՑ, ԵՎ ՈՉ ԹԵ ԱՆՓՈՐՁ ՄԱՆԿԻԿՆԵՐԸ»

— Ալիեվը նոյեմբերի 8-ին, Սեփանակերտում շքերթ անցկացրեց` այդ օրը նշելով իբրեւ հաղթանակի օր, եւ դեռ ախորժակ ունի Երեւանի, Սեւանի, Սյունիքի ուղղությամբ: Մի՞թե կորած է ամեն բան:

— Ալիեւն ինչ ուզում, անում է, մենք էլ պետք է անենք այնպես, որ նրա ասածը մնա երազանք, եւ մի օր մենք նորից Արցախի մայրաքաղաքում մեր դրոշը բարձրացնենք եւ շքերթ անցկացնենք: Ու սա հնարավոր է, եթե մեր անցյալից դասեր քաղենք, եթե արցախյան խնդրի շուրջ համազգային կուսակցական վեճեր չծավալվեն, եթե գտնենք ազգային միասնության մեր ժամանակներին եւ մարտահրավերներին համապատասխանող բանաձեւերը եւ դրանց իրագործման գործիքները:

— Պատերա՞զմն է այդ գործիքը, որով դեռ ամեն բան կորած չէ, թե՞ այդուհանդերձ կա բանակցային ճանապարհ` գոնե Հայաստանի սուվերեն տարածքը պահպանելու համար:

— Ուժը միայն ռազմական ուժը չէ, ուժը գիտությունն է, դիվանագիտությունն է, ուժը քաղաքականությունն է, ուժը միասնությունն է, ուժը տեղեկատվական ճակատում հաղթանակն է, որը հնարավոր է, որովհետեւ դրա դեմը դժվար է փակել, այնտեղ տանկեր պետք չեն, այնտեղ ճիշտ մտքեր են պետք, եւ այնտեղ ասելիք ունի հենց գիտնականը, ով տիրապետում է նյութին խորքից, եւ ոչ թե անփորձ մանկիկները, որոնք հայտնվում են ասպարեզում եւ սխալ բաներ են անում, որոնց սխալ լինելը չեն գիտակցում:

— Շատ է նշվում, որ սպասվում է պատերազմ Սյունիքի կողմից, խոսվում է, որ Իրանը հնարավոր է պատերազամական իրավիճակում աջակցի Հայաստանին, ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները: Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի:

— Այսպիսի կանխատեսումներն ինձ թվում է` առարկայական չեն բարձր արագությամբ փոփոխությունների պարագայում, առավոտյան այն չէ, ինչ երեկոյան, երեկոյան այն չէ, ինչ առավոտյան: Կանխատեսումները չի կարելի այդպիսի վստահ տոնով անել, պետք է կարողանալ ժամանակին դեպքերի իրադարձությունների զարկերակին պահել ձեռքը եւ կարողանալ ազգային նպատակների, պետության շահերի տեսակետից ճիշտ քայլեր անել, եւ եթե դա արվում է, նշանակում է` ինչ ես ասացի՝ հնարավոր է:

«ՄԻԼԻՈՆՆԵՐ ԵՆՔ ԾԱԽՍԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՍԱՆԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ, ԻՆՉՆ ԱՆԻՄԱՍՏ ԷՐ»

— Եթե դիվանագիտական դաշտում Հայաստանն ունի հնարավորություններ, ի՞նչն է խանգարում գոնե այդ դաշտում հաղթանակներ գրանցելու համար:

— Դիվանագիտությունը ամենաբարդ արվեստներից մեկն է, դիվանագիտությունը տրված չէ թշնամիներ վաստակելու համար, այլ այն տրված է թշնամուն բարեկամ սարքելու համար, դա մեծ արվեստ է, եւ դրան պետք է տիրապետել: Դիվանագետի զենքը խոսքն է, նա պետք է իմանա, թե ինչ է ասում, դա մեզ համար վնա՞ս է, թե՞ օգուտ:

— Իսկ միջազգային կառուցների հետ Հայաստանի աշխատանքը  ինչպե՞ս եք գանահատում:

— Եթե նայենք, թե նրանք ինչպես են աշխատում, կպարզվի, որ մենք չենք աշխատում, հենց տեղեկատվական դաշտում: Մենք միլիոններ ենք ծախսել, որպեսզի ԱՄՆ նախագահը արտասանի «ցեղասպանություն» բառը, ինչն անիմաստ էր: Ես նույնիսկ առաջարկել էի, որ պահանջեն, որ այդ անունը չտան, որովհետեւ նրանք շահարկում են: Մեր Սփյուռքը պետք է ասեր՝ արգելում ենք ձեզ մեր ողբերգությունը սարքել առեւտրի առարկա, դա ավելի ուժեղ կլիներ, քան թե ընկնել այդ միջանցքները, կաբինետները եւ խնդրել, թե կօգնենք դառնաք սենատոր կամ նախագահ, մենակ թե այդ բառը ասեք: Իսկ այն տվեց դատարկություն: Այդքան եռանդը մենք պետք է ծախսեինք ուրիշ ուղղությամբ: Ղարաբաղյան թեմայով մենք կարող էինք հսկայական գրականություն աշխարհով մեկ տարածել, ինչը արել է Ադրբեջանը, միայն թե կեղծ գրականություն է տարածել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода