Փոխարժեք: $ , ,
Ավդեևկայի ուղղություն. ռուսական հրետանու զանգվածային գրոհ (Տեսանյութ) Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել» ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբ Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը Նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար Ռուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացում Ես, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն Հովասափյան Իրանը զորավարժություններ է անցկացրել Չսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում. Էդուարդ Շարմազանով

«Անռևանշ» իշխանափոխություն՝ հանուն ռևանշի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից

Հրապարակախոսություն
Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին:
Եթե ներհայաստանյան դիսկուրսում «ռևանշիստ» հասկացությունն իշխանական մեդիա և վերլուծական շրջանակները ներկայացնում են՝ որպես «նախկինների վերադարձ», ապա ալիևյան քարոզչությունը «ռևանշ» հասկացության մեջ դնում է Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման, կորցրածը վերադարձնելու իմաստ: Սակայն թե փաշինյանական, թե ադրբեջանական խոսույթում այն ստանում է բացահայտ բացասական երանգավորումներ:
Փորձենք հասկանալ իրականում, թե որքանով է «ռևանշ» հասկացությունը վերաբերելի իրականությանը՝ թե ներքաղաքական, թե հայ-ադրբեջանական հարթություններում, ինչի համար ստիպված եմ լինելու դիմել մի շարք այլ օտարահունչ եզրույթների:
Սկսենք ներքինից: Ի սկզբանե ակնհայտ էր, որ հավաքական նախկինները Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգ և բովանդակություն էին ձևավորում ոչ թե իշխանությանը հասնելու համար՝ որպես ինքնանպատակ, այլ՝ Արցախի և Հայաստանի անվտանգային փլուզվող միջավայրերի շարունակվող կործանումը կանխելու համար: Այսինքն՝ ներքին քաղաքական համակարգում պետք էր հաղթել՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Դրա մասին է վկայում բոլոր «նախկինների» հավաքական խոսույթի դիտարկումը, որում բացահայտ առավելությամբ առաջնային տեղ են զբաղեցնում անվտանգային և արտաքին թեմաները՝ ի հաշիվ սոցիալականի, տնտեսականի և այլն:
Եթե Երրորդ նախագահի դեպքում միանգամից հայտարարվել էր ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնությունների բացակայության մասին, ապա Երկրորդ նախագահի պարագայում գործընթացը սահուն կերպով մեկնարկեց 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո, զարգացավ 2022թ.-ին և առավել բյուրեղացավ 2023թ.-ին:
Սեփական դեմքով իշխանության գալն իրականում ռևանշ չէ, այլ ռեստավրացիա է՝ վերականգնում: Այլ դեմքով կամ դեմքերով իշխանության վերադառնալն իրականում նույնպես ռևանշ չէ, այլ ռեինկարնացիա է:
Այսինքն՝ ի սկզբանե թե Երկրորդ, թե Երրորդ նախագահների շարունակվող քաղաքական գործունեությունը ռևանշ չէր: Ավելին, այսօր, իմ համեստ կարծիքով՝ իրենք իրենց առջև չեն դրել նաև ռեստավրացիայի կամ ռեինկարնացիայի խնդիրներ, և իրենց քաղաքական գերխնդիրը ոչ թե «Նիկոլին հաղթելն է» (ռևանշը), այլ Հայաստանի մայրամուտը կանգնեցնելը:
Որքան էլ ծանր և պարադոքսալ է հնչում, սակայն Հայաստանում չկա նաև կիրառական ռևանշիզմ Արցախյան հարցով: Եվ պատճառն այն չէ, որ Արցախի հայկականության վրա խաչ է դրվել (հիշեցնեմ ընդամենը Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իր համար հայկական Արցախի էջը փակված չէ): Խնդիրը շատ ավելի ծանր է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախին հայկականությունը վերադարձնելու համար օրհասական է Հայաստանի փրկության հարցը:
Այսինքն՝ մինչև այսքան երանավետ ռևանշին հասնելը, որից այդքան վախենում են Ալիևն ու Փաշինյանը, կան շատ ավելի կիրառական և կոնկրետ հրամայականներ: Ցանկացած խոշոր վթարից հետո ծանր վնասվածքներով պացիենտը չի կարող միանգամից քայլել կամ վազել: Բժիշկները նախ պարտավոր են փրկել հիվանդի կյանքը, հետո՝ վերականգնել նրա ուժերը, և նոր վերջում փորձել վերադարձնել սովորական կյանքի:
Այս անալոգիան թույլ է տալիս պնդելու, որ Հայաստանն այսօր նախ և առաջ ունի ռեանիմացիայի՝ վերակենդանացման կարիք, ինչը համադրելի է Նիկոլին իշխանազրկելու հետ: Հաջող ռեանիմացիայից հետո Հայաստանն ունենալու է ռեաբիլիտացիայի՝ վերականգնման կարիք, ինչը համադրելի է բոլոր ուղղություններով խորքային փոփոխությունների և մոդեռնիզացիայի հետ: Եվ միայն այդքանից հետո հարկ է կրկին վերադառնալ «մեծ ռինգ», այն է՝ ռևանշի գաղափարին:
Ուստի թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր:
Ռևանշ լինելու է, եթե Հայաստանը լինի: Որպեսզի Հայաստանը լինի, Նիկոլը չպիտի լինի իշխանության: Որպեսզի Նիկոլը չլինի իշխանության, քաղաքական օրակարգում պետք է պայքարել իշխանափոխության՝ որպես ռևանշ դրսևորվելու կամ ներկայացնելու նարատիվի դեմ:
Սխեմատիկ ասած, որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
11.11.2023թ.

Ավդեևկայի ուղղություն. ռուսական հրետանու զանգվածային գրոհ (Տեսանյութ)Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններումՈւկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել»ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբԿիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքըՆրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համարՎարդան Մինասյանը` Օզբիլիսին. Գիտեմ քո մարդ տեսակն ու ծանոթ եմ քո ծրագրերինՌուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացումԵս, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն ՀովասափյանԻրանը զորավարժություններ է անցկացրելՕզբիլիսը` Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասինՉսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում. Էդուարդ ՇարմազանովԶինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստումԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինԱզգային ժողովում նախատոնական պարգևատրումներ ենՓաշինյանը ներկայացրել է Սյունիքի դիմակայունությունը բարձրացնելուն միտված աշխատանքներըՀայաստանը շատ բարդ իրավիճակում է. ԲորելԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրըՀայաստանում Լեռնային Ղարաբաղի ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ականԱլիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում«Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում. Տիգրան Աբրահամյան«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ 5։0 ՀԱՇՎՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆՊարտավոր ենք համահայկական միասնությամբ կանխել սրանց վերարտադրությունը. Գևորգ Գևորգյանը` նիկոլախունտայի մասինՎուչիչն Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամը», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթՅուրաքանչյուր տաքսու վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Բաբկեն ԹունյանՈղջունում ենք հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և աջակցում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինՀարվածներ էին հասցրել, ապա հափշտակել են Նարկոլոգիական կենտրոնից ստացած մեթադոնն ու դիմել փախուստիՊարոնա'յք գեներալներ, ձեր քայլերով ԶՈւ-ում պետք է օրինակ ծառայեք. Պապիկյանը հետևում է ատեստացիայինԲայրամովի Բրյուսել այցի ընթացքում նախատեսվում է ելույթ կայանալիք միջոցառմանը և երկկողմ հանդիպումներԱյսօր ավելի խոցելի կլինեք. դեկտեմբերի 11-ի աստղագուշակՏեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11ԱՄՆ բյուջեին մնացել է 1 մլրդ դոլար՝ սպառազինության պաշարները համալրելու համար. Սպիտակ տան ներկայացուցիչՌաիսի-Պուտին երեքժամյա հանդիպման մասին մանրամասներ են հայտնվելԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելՕրբանը վստահ է, որ Ուկրաինային օգնությունը չի անցնի ԱՄՆ Կոնգրեսով, եւ փորձում է արգելափակել ԵՄ-ի օգնությունը. The GuardianԱՄՆ-ում նախազգուշացրել են ՆԱՏՕ-ին սպասվող «մղձավանջի» մասինՄարինկա ամբողջությամբ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (Տեսանյութ)Եվրամիության ամենադժբախտ երկիրը. EurostatՈւկրաինացի զինվորականների կյանքի տեւողությունը ամենաթեժ հատվածներում ընդամենը չորս ժամ է. Military Watch MagazineՈւկրաինայում Ռուսաստանի ցայտուն հաղթանակը մոտենում է. The Telegraph-ըՓաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ ՇարմազանովՕքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառըԵթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ ԱյնթապլեանՆախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»Թալին-Երևան ճանապարհին «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը հոսպիտալացվել էՎերջ պետք է դրվի երկիրը թալանելուն. Յակոբ ԱյնթապլեանԲացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք. Հայտնի է նրանց ինքնությունը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода