Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել

ԴՐՍՈՒՄ` ԿՈՒԶԵԿՈՒԶ, ՆԵՐՍՈՒՄ` ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ

Վերլուծություն

Օ­մե­գա Ա­րոն Լոն­դո­նում է: Մեծ Բ­րի­տա­նիա­յում Հա­յաս­տա­նի դես­պա­նութ­յու­նը տե­ղա­փոխ­վել է նոր շենք, բաց­ման ա­րա­րո­ղութ­յա­նը ներ­կա էին ՀՀ ԱԳՆ ղե­կա­վար Ա­րա­րատ Միր­զո­յա­նը և Մեծ Բ­րի­տա­նիա­յի առևտ­րի նա­խա­րար Թի­մո­թի Մին­թո­նը։ Ո՛չ, բրի­տա­նա­ցիք սխալ նա­խա­րար չեն ու­ղար­կել: Ն­րանք ջենթլ­մեն են, չեն կեղ­ծում և քա­նի որ գի­տեն` Օ­մե­գան հայ­րե­նա­վա­ճառ­նե­րի ԱԳ նա­խա­րարն է, ա­պա ու­ղար­կել են հենց պրո­ֆի­լա­յին նա­խա­րա­րին` ա­ռևտ­րի:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

­Միր­զո­յանն էլ Լոն­դո­նը որ­պես այ­ցի վայր ընտ­րե­լիս վար­վել է որ­պես թրքահ­պա­տակ Նի­կո­լի ճշմա­րիտ ներ­կա­յա­ցու­ցիչ: Glo­bal Wit­ness մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յու­նը հայտ­նում է. «Բ­րի­թիշ Փեթ­րո­լիում նավ­թա­յին ըն­կե­րութ­յու­նը մե­ղադր­վում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան ֆի­նան­սա­վո­րե­լու մեջ»։ Ընդ­հա­նուր առ­մամբ, 2020 թվա­կա­նից ի վեր BP–ն Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յա­նը փո­խան­ցել է 35 մի­լիարդ դո­լա­րի նավթ և գազ։ Մա­սամբ մի­ջոց­ներն ուղղ­վել են ար­ցա­խա­հա­յութ­յան դեմ զեն­քի ձեռք­բեր­մա­նը։ BP–ն հեր­քում է մե­ղադ­րանք­նե­րը։ Բա­ցի այդ, սեպ­տեմ­բե­րի 19–ին Ար­ցա­խի դեմ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի սկսվե­լուց հե­տո Մեծ Բ­րի­տա­նիա­յի նախ­կին վար­չա­պետ Թո­նի Բ­լե­րը հայտն­վել է Ադր­բե­ջա­նի շա­հե­րի լոբ­բին­գի կաս­կա­ծան­քի կի­զա­կե­տում։ Բ­լե­րը սերտ կա­պեր հաս­տա­տեց Ա­լի­ևի հետ այն բա­նից հե­տո, երբ թո­ղեց Մեծ Բ­րի­տա­նիա­յի վար­չա­պե­տի պաշ­տո­նը և սկ­սեց մի­լիոն­ներ վաս­տա­կել որ­պես կա­ռա­վա­րութ­յուն­նե­րի և­ ըն­կե­րութ­յուն­նե­րի խորհր­դա­տու: Մեծ Բ­րի­տա­նիա­յի նախ­կին վար­չա­պե­տը աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել BP–ի գլխա­վո­րած կոն­սոր­ցիու­մին խորհր­դատ­վութ­յուն տա­լու հա­մար, ո­րը ձգտում է բնա­կան գազ ար­տա­հա­նել Ադր­բե­ջա­նից Եվ­րո­պա:

Ընդ­հան­րա­պես Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հան­դի­պում­նե­րը «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» կեղծ հա­յե­ցա­կար­գի շրջա­նակ­նե­րում արևմտ­յան երկ­րոր­դա­կան–եր­րոր­դա­կան պաշ­տոն­յա­նե­րի հետ բա­վա­կա­նին շատ են: Չենք անդ­րա­դառ­նա դրանց ա­ռան­ձին–ա­ռան­ձին, ըն­դա­մե­նը նշենք, որ «թոզ փչե­լու» է նման­վում` իբր թե ժրա­ջան հո­գում է Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան «այ­լընտ­րանք» ստեղ­ծե­լու մա­սին: Իսկ երկ­րի ներ­սում ա­վե­լա­նում է ռեպ­րե­սիա­նե­րի ծա­վա­լը...

Այս­պես, «բռնութ­յան կո­չե­րի» չա­րա­բաս­տիկ հոդ­վա­ծով ար­դեն ՔԿ–ն հրա­վի­րել է «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջան­յա­նին: Իսկ ՀՀ 3–րդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի դեմ կար­ված կեղծ գոր­ծե­րի շար­քին ա­վե­լա­ցել է գու­մա­րի բռնա­գան­ձու­մը։ «Սերժ Սարգս­յա­նը Ար­ցա­խը ա­զա­տագ­րած հե­րոս է և ն­ման շին­ծու գոր­ծե­րով փոր­ձում են հան­րութ­յա­նը շե­ղել, դրա­նով ևս մեկ ան­գամ մո­լո­րեց­նել ժո­ղովր­դին, ի­րենց հա­կա­պե­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րով»,– ն­շում է ՀՀԿ ԵԿ ղե­կա­վար Հեն­րիխ Դա­նիել­յա­նը: Քաղ­բան­տարկ­յալ­նե­րի ի­րո­ղութ­յու­նը նաև գի­տակց­վում է հան­րութ­յան կող­մից, «հան­ցա­վոր նախ­կին­ներ» կարծ­րա­տի­պը էլ չի աշ­խա­տում: Ըստ «Գե­լա­փի»–ի հե­տա­զո­տութ­յան` Ար­մեն Ա­շոտ­յա­նը քաղ­բան­տարկ­յալ է։ Հարց­ված­նե­րի 47,2 % –ը Ար­մեն Ա­շոտ­յա­նին հա­մա­րում է քաղ­բան­տարկ­յալ։ Այս ա­մե­նը փաս­տում է միայն այն, որ Հա­յաս­տա­նում չկա խոս­քի ա­զա­տութ­յուն, ժո­ղովր­դի «կող­մից» «ընտր­ված» «ժո­ղովր­դա­վար» կա­պի­տուլ­յան­տը հա­մար­վում է բռնա­պետ և­ այլևս չու­նի ոչ մի հան­րա­յին ա­ջակ­ցութ­յուն։ Եվ գոր­ծում է տի­պիկ բռնա­պե­տա­վա­րի` հա­րուց­ված քրգոր­ծե­րը կապ չու­նեն ո՛չ ի­րա­վա­գի­տութ­յան, ո՛չ էլ փաս­տե­րի հետ: «От­сут­ст­вие у вас су­ди­мос­ти – это не ва­ша за­слу­га, а на­ша не­до­ра­бот­ка»,– 100 տա­րի ա­ռաջ ա­սում էր «եր­կա­թե Ֆե­լիք­սը»` ЧК–ի ռեպ­րե­սիվ մե­քե­նա­յի հիմ­նա­դիր Ձեր­ժինս­կին:

Օ­րեր ա­ռաջ ԱՄՆ Պետ­դե­պի, ինչ­պես նաև Կոնգ­րե­սի եր­կու պա­լատ­նե­րի ա­ռանց­քա­յին ան­դամ­նե­րին՝ այդ թվում հայ­կա­կան հանձ­նախմ­բի ան­դամ­նե­րին ու­ղարկ­վել է զե­կույց, ո­րը վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րութ­յան ի­րա­կան վի­ճա­կին և քաղ­բան­տարկ­յալ­նե­րի խնդրին: Մաս­նա­վո­րա­պես, ման­րա­մաս­ներ են ներ­կա­յաց­վել Ար­մեն Ա­շոտ­յա­նի, Նա­րեկ Մալ­յա­նի, Մա­մի­կոն Աս­լան­յա­նի, Տաթ­ևիկ Վի­րաբ­յա­նի, Գ­րի­գո­րի Խա­չա­տու­րո­վի և­ այ­լոց դեմ կար­ված ա­պօ­րի­նի գոր­ծե­րի վե­րա­բեր­յալ: Զե­կույ­ցի նպա­տակն է կոնգ­րե­սի ազ­դե­ցիկ ան­դամ­նե­րին տե­ղե­կաց­նել Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող հա­կա­ժո­ղովր­դա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին: Ն­մա­նա­տիպ զե­կույց ստա­ցել են նաև ԵՄ մի շարք երկ­նե­րի կա­ռա­վա­րութ­յուն­ներ և­ օ­րենս­դիր մարմ­նի ա­ռանց­քա­յին դեմ­քեր:

Մ­նում է «թավշ­յա» բռնա­պե­տի մա­սին ճիշտ եզ­րա­կա­ցութ­յուն­ներ ա­նեն, այլ ոչ թե ա­ռաջ­նորդ­վեն «շան որ­դի է, բայց մեր շան որ­դին» բա­նա­ձև­ով: Մինչ­դեռ դրա նա­խան­շան­նե­րը կան: «ԵՄ–ն իր ան­վե­րա­պահ ա­ջակ­ցութ­յունն է հայտ­նում Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան ճա­նա­պար­հով ընտր­ված իշ­խա­նութ­յուն­նե­րին։ Մենք պետք է շատ զգոն լի­նենք Հա­յաս­տա­նը ա­պա­կա­յու­նաց­նե­լու ցան­կա­ցած փոր­ձի դեմ՝ ներ­քին, թե ար­տա­քին»,– հայ­տա­րա­րել է ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի և­ անվ­տան­գութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան գե­րա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լը:

ԹՐՔԱԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ «ՈՒՂԵՂԱԼՎԱՑՈՒՄԸ» ՄԱՍԱՄԲ ՀԱՍՆՈ՞ՒՄ Է ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ

001

Եվ այս­պես, «Գե­լափ»–ը ներ­կա­յաց­րել է ՀՀ անվ­տան­գա­յին և ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի վե­րա­բեր­յալ հար­ցում­նե­րի արդ­յունք­նե­րը։

Ինչ­պես եք գնա­հա­տում ՀՀ նա­խա­գա­հի, ԱԺ–ի, կա­ռա­վա­րութ­յան ու վար­չա­պե­տի գոր­ծու­նեութ­յու­նը հար­ցին՝ հարց­ված­նե­րի 34%–ը հա­վա­նութ­յուն է տվել կամ ա­վե­լի շուտ հա­վա­նութ­յուն է տվել Նի­կո­լի գոր­ծու­նեութ­յա­նը, 52,6%–ը նշել է, որ հա­վա­նութ­յուն չի տա­լիս կամ ա­վե­լի շուտ հա­վա­նութ­յուն չի տա­լիս։

­Հա­մա­պա­տաս­խա­նա­բար, 29,1%–ը հա­վա­նութ­յուն է տվել կա­ռա­վա­րութ­յան գոր­ծու­նեութ­յա­նը, 57,7 %–ը նշել է, որ հա­վա­նութ­յուն չի տա­լիս։ ԱԺ–ի գոր­ծո­ւնե­ութ­յա­նը հա­վա­նութ­յուն է տվել 22,2%–ը, իսկ 64%–ը՝ հա­վա­նութ­յուն չի տվել։ ՀՀ նա­խա­գա­հի գոր­ծու­նեութ­յա­նը հա­վա­նութ­յուն է տվել հարց­ված­նե­րի 23%–ը, հա­վա­նութ­յուն չի տվել 53,7%–ը։ «Գե­լա­փի» հա­յաս­տան­յան գրա­սեն­յա­կի տնօ­րեն Ար­ման Նա­վա­սարդ­յա­նի խոս­քով` ա­մե­նա­վատ ցու­ցա­նի­շը գրան­ցել է Ազ­գա­յին ժո­ղո­վը։

Այս­տեղ տես­նում ենք, որ ակն­հայ­տո­րեն ա­ճում է բևե­ռաց­վա­ծութ­յու­նը և ն­վա­զում է չկողմ­նո­րոշ­ված­նե­րի տե­սա­կա­րար կշի­ռը: Սա­կայն մտա­հո­գիչ է, որ կա­պի­տուլ­յան­տի վար­կա­նի­շը դուրս է ե­կել պատ­մա­կան մի­նի­մու­մի փո­սից, այ­սինքն չկողմ­նո­րոշ­ված­նե­րի մի փոքր մաս թեք­վել է դե­պի ար­ցա­խա­դավ դա­վա­ճա­նը: Այ­սինքն` խուն­տա­յի կոշտ տե­ղե­կատ­վա­կան–հո­գե­բա­նա­կան պա­տե­րազմն ընդ­դեմ հայ հան­րութ­յան, շուր­ջօր­յա մար­տա­կան քա­րոզ­չութ­յու­նը հաս­նում է իր նպա­տա­կին: Ճիշտ է, Նի­կո­լի դեմ տրա­մադր­վա­ծութ­յունն այլևս ան­դառ­նա­լիո­րեն տի­րա­պե­տող է հան­րա­յին կար­ծի­քում, սա­կայն ագ­րե­սիվ կողմ­նա­կից­նե­րի փոք­րա­մաս­նութ­յուն կա, ո­րը ա­վե­լի մո­նո­լիտ է դառ­նում: Այդ դի­նա­մի­կան մի օր կա­րող է բե­րել Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի մար­գա­րեութ­յան կա­տար­մա­նը` կոշտ սցե­նա­րով...

­Սա­կայն խուն­տա­յի «ու­ղե­ղալ­վաց­ման» է­ֆեկ­տը ա­վե­լի բարձր է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման վրա ազ­դե­լու տե­սանկ­յու­նից: Կր­կին «Գե­լա­փի» թվե­րով, Հա­յաս­տա­նը ռազ­մա­քա­ղա­քա­կան օգ­նութ­յուն կա­րող է ստա­նալ Ֆ­րան­սիա­յից` այս­պես են կար­ծում 41.1%–ը։ 2023 թվա­կա­նի հու­նի­սի հա­մե­մատ (19,6%) այս ցու­ցա­նիշն ա­ճել է եր­կու ան­գամ։ Այ­սինքն` թեև Ֆ­րան­սիա­յի օգ­նութ­յունն ա­վե­լի շուտ խորհր­դան­շա­կան է, սա­կայն հա­մակ­րան­քի ցու­ցա­նի­շը ա­ճել է շատ ռեալ: 

Ըստ հարց­ման` Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նից ռազ­մա­քա­ղա­քա­կան օգ­նութ­յուն ստա­նա­լու ակն­կա­լիք­նե­րը զգա­լիո­րեն նվա­զել են` կազ­մե­լով 14.4%։ Մինչ­դեռ 2023 թվա­կա­նի հուն­վա­րին այս ցու­ցա­նի­շը ե­ղել է 30,0%։

Ի­րա­նից ռազ­մա­քա­ղա­քա­կան օգ­նութ­յան ակն­կա­լիք ու­նեն հարց­ված­նե­րի 18.7%–ը։ 2023 թվա­կա­նի հուն­վա­րի հա­մե­մատ (40,1%) այս ցու­ցա­նիշն ա­վե­լի քան եր­կու ան­գամ նվա­զել է:

ԱՄՆ–ից ռազ­մա­քա­ղա­քա­կան օգ­նութ­յուն ստա­նա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը կազ­մում է 23%, Հնդ­կաս­տա­նից` 21,3%, Չի­նաս­տա­նից` 1.8%:

­Հարց­ված­նե­րի 15,7%–ը գտնում է, որ չկան երկր­ներ, ո­րոն­ցից ար­ժե ռազ­մա­քա­ղա­քա­կան օգ­նութ­յուն ակն­կա­լել, այս ցու­ցա­նի­շը հու­նի­սին ե­ղել է 35,8%։ Այ­սինքն` ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի այդ` ա­մե­նաող­ջա­միտ շեր­տը սրըն­թաց կրճատ­վում է:

Ինչ վե­րա­բե­րում է հար­ցին, թե որ եր­կիր կամ երկր­ներ պետք է ուղղ­վի Հա­յաս­տա­նի ին­տեգր­ման վեկ­տո­րը, հարց­ված­նե­րի 40%–ը կար­ծում են, որ ՀՀ–ն պետք է ու­նե­նա հա­վա­սար հա­րա­բե­րութ­յուն­ներ ազ­դե­ցութ­յան կենտ­րոն­նե­րի հետ, 17%–ը գտնում է, որ Հա­յաս­տա­նի ին­տեգր­ման վեկ­տո­րը պետք է ուղղ­ված լի­նի Եվ­րա­միութ­յուն, 14%–ը` որ այն պետք է ուղ­ղել դե­պի ՌԴ։ Հա­յաս­տա­նի ին­տեգր­ման վեկ­տո­րի ճիշտ ուղ­ղութ­յունն ԱՄՆ–ն է հա­մա­րում հարց­ված­նե­րի 13, Ի­րա­նը` 4.8%–ը։

Այս­պի­սով, խուն­տա­յի քա­րոզ­չա­մե­քե­նա­յին հա­ջող­վել է ամ­բող­ջո­վին վե­րա­ֆոր­մա­տա­վո­րել հան­րութ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մը, և­ ա­ռա­ջին ան­գամ է, որ Ռու­սաս­տա­նի հետ ին­տեգր­ման կողմ­նա­կից­նե­րը ա­վե­լի քիչ են, քան եվ­րաին­տեգր­ման ջա­տա­գով­նե­րը: Եվ հարկ է նշել, որ տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մութ­յունն այժմ շատ կար­ևոր դեր է խա­ղում, զսպե­լով ռու­սա­ֆո­բիա­յի ա­ճը, և ռու­սա­մետ վեկ­տո­րի պահ­պան­ման միակ շան­սը խուն­տա­յի հե­ռա­ցումն է: Չէ՞ որ նի­կո­լա­կան­նե­րի` «մե­ղա­վոր են նախ­կին­նե­րը» բա­նաձ­ևը դար­ձել է «մե­ղա­վոր են նախ­կին­նե­րը և ռուս­նե­րը» է՛լ ա­վե­լի ան­հե­թեթ բա­նաձև:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода