Փոխարժեք: $ , ,
Գործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ Բագրատյան ՈՒՂԻՂ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմաց Տարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ին Ե՞րբ է այս տարի նշվելու Ծաղկազարդը Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը. մարտի 4-ի աստղագուշակ Լույս չի լինի ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա

Այս օրերին բոլորս մի քիչ ջերմանալու կարիք ունենք… լավ տողը կարող է ջերմացնել. Լիլիթ Գալստյան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մեկ հարկի տակ էր մեկտեղել քաղաքական, հասարակական, մշակութային ընթերցասեր գործիչներին: Առիթը նոր գրքի ծնունդն էր՝ «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի»-ն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հայերեն թարգմանությամբ: Այո՛, ինչպես իրավացիորեն նկատեց երեկոյի հաղորդավար ՎԱՀԱԳՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ, թեպետ Լիլիթ Գալստյանը հանրության լայն շրջանակներին հայտնի է որպես քաղաքական գործիչ, սակայն ի սկզբանե եւ առավելապես, իր էությամբ ու տեսակով նա ստեղծագործող անհատականություն է՝ թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, խմբագիր, թարգմանական չորս ժողովածուի հեղինակ, կազմել եւ խմբագրել է տասնյակից ավելի գիտական եւ գեղավեստական ժողովածուներ:

«ՄԵԾ ՉԷ ՄԵԶ ԲԱԺԱՆՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ում վերապահված է եղել է «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի»-ն գրքի առաջաբանը, ասում է՝ բանաստեղծությունն է, որ երբեմն-երբեմն հնչելով, ոգեղեն էն քիչ հրայրքների պես, հաղորդակից է դարձնում անմեռ զմայլանքներին` մեր մեջ արթնացնելով մեր իսկ ինքնության աստվածային խորհուրդը:

«Թվում է՝ մեծ չէ մեզ բաժանող ժամանակահատվածը ներկայացվող հեղինակների ստեղծագործություններից, բայց բանաստեղծական իրենց ներաշխարհից փոխանցվող անաղարտ զգացմունքների տարափը բոլորովին այլ հարթության է մղում` բնապատկերների շնչող թարմություն, սիրո հուրհրանքներ, քաոսը ներդաշնակության խոնարհող սանձահարումներ, տենչեր... Եվ այդ ամենը տաղանդավոր ստեղծագործողի եւ թարգմանչի` Լիլիթ Գալստյանի մեկնությամբ, որն իր առջեւ խնդիր է դրել առավելապես մոտ մնալ բնագրին: Թարգմանիչն իրեն բնորոշ հմտությամբ է ներկայացրել նաեւ հայ ընթերցողին ծանոթ մի շարք ստեղծագործություններ, որոնք ոչ այնքան համեմատվելու իրենց շահեկանությունն են փնտրում, որքան թարգմանչին բնորոշ նոր երանգավորումներն են ներկայացնում պոեզիայի սիրահարներին: Այս գիրքը ոչ միայն ռուսական պոեզիային կրկին հաղորդվելու հրավեր է, այլեւ երկու դարաշրջաններն իրար կապող յուրօրինակ կամուրջ, ինչը փայլուն արտացոլվում է գրքում ներառված Մանդելշտամի տողերում», - ընդգծել է բանաստեղծը:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՑՐԱԾ ԲՐՈԴՍԿԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՇՔԵՂ Է, ՈՐՔԱՆ ՌՈՒՍԵՐԵՆ Է ՀՆՉՈՒՄ »

Իսկ Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի պրոֆեսոր, կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ շնորհանդեսի ժամանակ շեշտել է, որ իր թարգմանություններով Լիլիթ Գալստյանը վեհն ու գեղեցիկը վերադարձրել է ընթերցողին:

«Շատ կարեւոր է, որպեսզի դրանք ընթերցեն հատկապես երիտասարդները, որոնցից շատերն անհաղորդ են բարձր գրականությանը, որովհետեւ չկան համարժեք թարգմանություններ մայրենիով. որպեսզի այն դառնա իրենց կյանքի մաս, հարուցի իրենց մեջ սեր: Լիլիթ Գալստյանին գրիչը սիրել է, նա էլ գրիչին եւ մենք համարում ենք, որ նա արվեստի հարազատ քույրն է», - այսպես է բնութագրել Մուրադյանը՝ գրքի հեղինակին:

Արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ էլ նշել է, որ Լիլիթ Գալստյանը մեզ համար ստեղծել է հնարավորություն՝ շփվելու ռուսական պոեզիայի փառահեղ փաղանգի հետ:

«20-րդ դարն է իր վայրիվերումներով, աքսորյալ բանաստեղծներ կային, որոնք շատ մեծ սեր տարան իրենց հոգու մեջ՝ Ռուսաստանը լքելով: Եվ ինձ համար շատ թանկ բանաստեղծ Բրոդսկին, օրինակ, կարողացավ օտար ափերում իր հանճարը դրսեւորել ու գնահատվել շատ բարձր: Հայրենիքի ձայնը միշտ իր սրտի մեջ էր: Ես կարծում եմ, որ հայացրած Բրոդսկին նույնքան շքեղ է, որքան ռուսերեն է հնչում»,- նկատեց նա:

Ի դեպ, «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի»-ում տեղ են գտել ինչպես Իոսիֆ Բրոդսկու, այնպես էլ Անդրեյ Բելիի, Ալեքսանդր Բլոկի, Աննա Ախմատովայի, Բորիս Պաստեռնակի, Օսիպ Մանդելշտամի, Մարինա Ցվետաեւայի, Վլադիմիր Վիսոցկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի, Արսենի Տարկովսկու, Էդուարդ Ասադովի, Բուլատ Օկուջավայի, Ռոբերտ Ռաժդեստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնիսենսկի, Բելլա Ախմադուլինայի լավագույն ստեղծագործությունները:

«ԳՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱ, ԲԱՅՑ ԽԻԶԱԽԵՑԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ ԴԱՌՆԱԼ»

Գրքի հեղինակը՝ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ, ամփոփելով երեկոն՝ ասել է, որ երկար է մտածել՝ նշել գրքի ծնունդը, թե՝ ոչ:

«Գիրքը 2019-ին էի ավարտել եւ 2020-ին պետք է գնար տպագրության, բայց եղավ պատերազմը, ու բոլորի հետ մենք բոլորս մի քիչ մեռանք: Ես էլ մեռա… ու մի տեսակ գրքի ժամանակ չէր, ու երկար ժամանակ գրքի ժամանակ չէր…Մի տեսակ հիմա էլ գրքի ժամանակ չէ, որովհետեւ մռայլ, անլույս, շարունակվող մղձավանջի մեջ մի տեսակ նաեւ մեղավոր ես զգում… Բայց մյուս կողմից, այնուամենայնիվ, այս մռայլության մեջ շողեր են պետք: Ու ես որոշեցի, որ գրքի ծնունդը պետք է նշեմ ու պետք է նշեմ հարազատներիս հետ՝ նրանց,  որոնք ապրումակից են, ու այստեղ բանալի բառը «ապրումակիցն» է…Եվ խնդիրը ոչ թե դահլիճ լցնելն էր, այլ ապրումակից, հարազատ մարդկանց հետ լինելը, հատկապես, որ բոլորս մի քիչ ջերմանալու կարիք ունենք այս օրերին: Մեզ այսօր գրականությունը, լավ տողը պետք է ջերմացնի….», - անկեղծացել է Գալստյանը:

Լիլիթ Գալստյանը պատմել է նաեւ երջանկահիշատակ գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի եւ իր ունեցած զրույցներից մեկից մի դրվագ. «Միշտ ասում էի, որ մեծանամ, գրող եմ դառնալու, Ռուբեն Հովսեփյանն էլ ասում էր՝ ախչի, դու էդպես էլ չմեծացա՞ր, որ չես գրում: Գրող դառնալու համարձակություն չունեցա, որովհետեւ Հեմինգուեյը ու Սարոյանն ինձ շատ էին ճնշում, բայց խիզախեցի թարգմանիչ դառնալ: Վստահ էի, որ այդ մեկն ավելի լավ կանեմ: Հետո երբ բացահայտեցի Պուշկինի հրաշալի տողը, որ՝ թարգմանիչները քաղաքակրթության փոստատար ձիերն են, ասացի՝ այո, ես համաձայն եմ լինել քաղաքակրթության փոստատար ձին, որովհետեւ այնքան կարեւոր է մեր օրերում երկխոսությունը՝ մշակութային, քաղաքակրթական եւ այլ: Նույնիսկ հայերեն խոսողներս այսօր իրար չենք հասկանում, օտարացել ենք»:

Ըստ պատգամավորի, այսօր շատ ենք նահանջած, պարտված, զգետնված, բայց վստահ է՝ պետք է հաղթահարենք: Իսկ այդ հաղթահարման ճանապարհները նաեւ անցնում են մշակույթով, ինքնութենական արժեքներով, որոնք այսօր մի տեսակ ուրացել ենք:

«Այս ժողովածուն պարզապես թարգմանչի ընտրությունն է, այդ օրվա, այդ պահի զգացողությունը… Ինչ-որ մի պահի ինքնութենական պահանջ էի զգում, արարելու կարիք ունեի, մեկ էլ տեսա, որ բանաստեղծությունն էլ է ստացվում: Բրոդսկուն հիշեցի, որ ասում էր՝ բանաստեղծությունը մարդկային խոսքի բյուրեղացած տաճար է, ու փորձեցի մտնել այդ տաճարը, մնացածը դուք դատեք», - եզրափակելով խոսքը՝ նշել է Գալստյանը:

Նշենք, որ գրքի շնորհանդեսը համեմվեց դաշնակահար Գայանե Ասլանյանի եւ ֆլեյտահար Նարեկ Ավագյանի կողմից 20-րդ դարի ռուսական դասական երաժշտությունից մի քանի գոհարների ներկայացմամբ, որոնք համահունչ ու ներդաշնակ էին ռուսական բանաստեղծական այն մեծ ժառանգությանը, որը տեղ է գտել Լիլիթ Գալստյանի նոր  ժողովածուում։ Իսկ գրքում տեղ գտած բանաստեղծություններից մի քանիսը ընթերցեցին Համազգայինի թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանն ու Արմինե Անդրեսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Գործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ ԲագրատյանՈՒՂԻՂ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմացՏարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ինԵ՞րբ է այս տարի նշվելու ԾաղկազարդըԱդրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր ՏաճարըԱդրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էՄեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը. մարտի 4-ի աստղագուշակԼույս չի լինիՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՄարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտում կանանցից գումար չի գանձվիՄարտի 4. Օրվա խորհուրդ. Պահք օր 22Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարարըԲաքվի հեռուստատեսության ռեպորտաժ է ներկայացրել՝ աջակցելով ուկրոնացիների կողմում կռվող ադրբեջանցի զինյալներին (Տեսանյութ)Ժիրինովսկու հերթական մարգարեական ելույթը (Տեսանյութ)Ռուսական բանակը Չասով Յար տանող ճանապարհին գրոհում է Իվանովսկոյեն և Բոգդանովկան (Քարտեզ)Բունդեսվերի գեներալները Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ. Die WeltwocheՈչնչացվել է ամերիկյան երրորդ «Abrams»-ը. ինչ է դա նշանակում (Տեսանյութ)Ընթանում են շուրջօրյա ծանր մարտեր Օրլովկա-Տոնենկոե-Բերդիչի հատվածում (MAP)Ռուսաստանն այս տարի հաղթանակով կավարտի ՀՌՕ-ն. ՍլուցկիԵս ձեզ «ամո՛թ» չեմ ասում, թեպետ մեծ դժվարությամբ, բայց կաղոթեմ ձեզ համար. Ալլա Հակոբյանի արձագանքը՝ Արմեն ԱյվազյանինԲայդենը հրաժեշտի ժամանակ համբուրել է Իտալիայի վարչապետին (տեսանյութ)Հռոմի պապն աշխարհին զինաթափման կոչ է արելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակիՄինչեւ ուկրաինական պատերազմը Նիկոլը Պուտինին դուր գալու համար ջանք ու եռանդ չէր խնայում. Շարմազանով«Նոր դիվանագիտական ​​թրենդ». Բայդենը համբուրել է Իտալիայի վարչապետի գլուխը (տեսանյութ)Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ ՇարիֆըՔննարկել ենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը խոչընդոտող խնդիրներըԲաքուն կրկին մեղադրում է Երևանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ«Հուսով ենք՝ Երևանը գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը». Ալիևի ներկայացուցիչԳերմանիան պատրաստվում է ՌԴ-ի հետ պատերազմի. Մեդվեդևը՝ գերմանացի զինվորականների խոսակցության մասինՀՀԿ երիտասարդները մասնակցում են Սոչիում անցկացվող միջազգային փառատոնինԻնչպես ներկել ձվերը քրքումով 2024 թվականի Զատիկի համարԵկեղեցու կողքով անցնելիս անպայմա՞ն է խաչակնքելՀայաստանի ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ-նԵրևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածքԿենդանակերպի 3 նշան, որոնց կյանքը մարտի 1-ից կտրուկ կփոխվիՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին Շուտով կզրկվենք նաեւ Հայրենիք գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք. Ալլա ՀակոբյանԲիլ Գեյթսը, Ռիհաննան, Ցուկերբերգը` Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան երեկույթինՍթափվեք, Փաշինյանը դավաճան է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման. Մարգարիտա ՍիմոնյանԿանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում Հայաստանն էԱնի Կարապետյանի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ինՀունաստանը զորք չի ուղարկի Ուկրաինա. ԱԳ նախարար29 ԱՄՅԱ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԳՈՌ ԵՐԻՑՅԱՆԸ ռինգում որևէ պարտություն չի կրելԸնդդիմադիր համարող կուսակցություններն ու անձինք չե՞ն ուզում ցույց տալ, որ համաձայն չեն Արեւմուտքի հրահանգով իրականացվող հակառուսական քայլերի հետ. ԱյվազյանRubymar նավըը խորտակվում է հուսիթների հարվածից հետո (Տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода