ՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութը Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան ՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը Արեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանում Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)

«ՅՈՒՂ ՎԱՌԵԼՈՒ» ՔՊ–ԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերլուծություն

Ս­րանք ի՞նչ են ծխում... Կամ սրանց ու­սու­ցիչ­նե­րը ո՞ր մո­լո­րա­կից են: Աժ–ում կա­պի­տուլ­յան­տը, ոչ ա­վել, ոչ պա­կաս, հայ­տա­րա­րեց, որ «մեր աշ­խար­հագ­րա­կան դիր­քը ճշգրիտ կրկնում է Շ­վեյ­ցա­րիա­յի և Ավստ­րիա­յի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը»։ Դա նույ­նիսկ Հ­րանտ Մաթ­ևոս­յա­նի «Մենք ենք, մեր սա­րե­րը» ան­մահ գոր­ծի հե­րո­սի խոս­քը չէ` մենք ենք, Ավստ­րիան և Ա­մե­րի­կան: Սա ինչ–որ գժա­կան աշ­խար­հագ­րութ­յուն է... 

­Պարզ­վում է` ինձ չի թվա­ցել, ի­րոք ա­սել է: Օ­րի­նակ` Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վն ար­ձա­նագ­րում է. «Մե­կը չկա՞ ա­սի, տո խե­լոք, Ավստ­րիա­յի հար­ևա­նը Գեր­մա­նիա­յի ու Ս­լո­վա­կիա­յի նման քա­ղա­քա­կիրթ երկր­ներն են, Շ­վեյ­ցա­րիան սահ­մա­նա­կից է Ի­տա­լիա­յին, Ֆ­րան­սիա­յին ու նույն Գեր­մա­նիա­յին, իսկ Հա­յաս­տա­նի հար­ևան­նե­րը՝ Թուր­քիան ու Ադր­բե­ջանն են։ Ոչ Ավստ­րիա­յի ու ոչ էլ Շ­վեյ­ցա­րիա­յի հար­ևան­նե­րը ցե­ղաս­պա­նութ­յան սպառ­նա­լիք չեն, իսկ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան նույ­նիսկ քո 2020–ի բնու­թագր­մամբ «ե­կել են ա­վար­տին հասց­նե­լու հա­յե­րի ցե­ղաս­պա­նութ­յու­նը»։ Այս­քան ջրիկ ու մա­կե­րե­սա­յին չի կա­րե­լի լի­նել։ Ինչ­պես մեծ ֆրան­սիա­ցին կա­սեր՝ «քա­րե սրտից ա­վե­լի վատ է ջրիկ ու­ղե­ղը»։

Իսկ ՀԱՊԿ­–ի թե­մա­յով էլ շա­րու­նակ­վել է այն խո­սակ­ցութ­յու­նը, որ մենք ար­դեն ա­ռիթ ենք ու­նե­ցել ո­րա­կել «Շ­րե­դին­գե­րի կատ­վի» տար­բե­րակ` միա­ժա­մա­նակ և՛ ՀԱՊ­Կ–ում ենք, և՛ ՀԱՊԿ­–ից դուրս: Եվ Հա­յաս­տա­նը Նի­կո­լի ջան­քե­րով վերած­վում է հեր­թա­կան փոր­ձա­դաշ­տի Արև­մուտ­քի և Ռու­սաս­տա­նի միջև: Օ­րի­նակ` Նի­կո­լի այս­պի­սի գլուխ­գոր­ծո­ցը. «ՀԱՊԿ նիս­տին մաս­նակ­ցե­լով՝ կստաց­վի կաս­կա­ծի տակ ենք դնում Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը»։ Այդ ինչ­պե՞ս, բա­նա­վոր ՀՀ սու­վե­րեն տա­րած­քի ա­հա­գին կտոր­նե­րից, Սև լճի կե­սից հրա­ժար­վե­լը, Գո­րիս–­Կա­պան ճա­նա­պար­հի 21 կմ տա­րած­քը կա­մա­վոր հանձ­նելն Ադր­բե­ջա­նին ու հայ­կա­կան գյու­ղերն ադր­բե­ջա­նա­կան «էյ­վազ­լի–­մեյ­վազ­լի» ան­վա­նե­լը կաս­կա­ծի տակ չի դնում ՀՀ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, ՀԱՊԿ­–ի նի՞ստն է դնում: Ի դեպ, ռուս հան­րա­յին գոր­ծիչ Վիկ­տոր Կո­նոպլ­յո­վը, նշե­լով, որ Նի­կո­լը շատ փոր­ձա­ռու խար­դախ է, են­թադ­րում է, որ կա­պի­տուլ­յան­տը մի­տում­նա­վոր հու­նից հա­նում ռու­սա­կան կող­մին, ՌԴ ԱԳՆ–ն կուլ է տա­լիս այդ խայ­ծը, և դա կա­րող է ա­վարտ­վել այն­պի­սի բա­նով, որ հու­նից դուրս գա­լով, հենց ՌԴ պաշ­տոն­յա­ներն ա­սեն Նի­կո­լին` դուրս ա­րի ՀԱՊԿ­–ից, պրծնենք քե­զա­նից: Լ­րիվ «յուղ են վա­ռում»` եր­ևան­ցու ա­սած: Դե ՔՊ են, ոչ հայ են, ոչ էլ` մարդ...

...­Լավ, չշա­րու­նա­կենք մեջ­բե­րել այդ ու­ղե­ղա­քանդ աբ­սուրդ­նե­րը, թե չէ մենք էլ, ըն­թեր­ցող­ներն էլ Ռո­բերտ Քո­չար­յա­նի ա­սած «ու­րիշ մաս­նա­գե­տի» կա­րիք կու­նե­նանք: Բայց Ռո­բերտ Քո­չար­յա­նի` պատ­գա­մա­վոր դար­ձած որ­դին ա­ռա­ջին հար­ցու­պա­տաս­խա­նը, չգի­տես ին­չու, սկսեց ՆԳ նա­խա­րա­րից, և­ ոս­տի­կա­նա­կան բեսպ­րե­դե­լը վկա­յա­կո­չե­լով, նաև իր ձեր­բա­կա­լութ­յու­նը հի­շա­տա­կեց: Ան­շուշտ, Վա­հիկ Ղա­զար­յա­նի պոր­տը բա­վա­կա­նին լավ տե­ղը դրեց, սա­կայն ին­չո՞ւ ա­ռա­ջին հար­ցու­պա­տաս­խա­նին հենց իր անձ­նա­կան հար­ցը ա­ռաջ բե­րեց: Մի՞­թե հա­մազ­գա­յին հրա­տապ հարց չկար: Բայց ընդ­հա­նուր առ­մամբ, Լ­ևոն Քո­չար­յանն ի­րեն ա­վե­լի վստահ է դրսևո­րում, քան «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր­նե­րի մեծ մա­սը: Լ­րագ­րող­նե­րի հետ էլ է ան­կաշ­կանդ շփվում, դա ան­շուշտ լավ է, ա­րագ ա­ճե­լու մեծ պո­տեն­ցիալ ու­նի:

­Բայց քա­նի որ ար­դեն ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի հետ զու­գա­հեռ թի­մի երկ­րորդ ա­ռաջ­նորդ է ըն­կալ­վում թի­մի ներ­սում, կա­րող է կենտ­րո­նա­նալ նախ­ևա­ռաջ հա­մազ­գա­յին օր­հա­սա­կան հար­ցե­րի վրա: Ա­մե­նա­կար­ևո­րը` «Հա­յաս­տան» դա­շին­քի ընտ­րող­նե­րին չհիաս­թա­փեց­նի: Այ­լա­պես կստաց­վի, որ ՔՊ­–ի ու­սա­պար­կե­րի հետ զու­գա­հեռ ընդ­դի­մութ­յունն էլ մաս­նակ­ցում է «յուղ վա­ռե­լուն»:

Իսկ դա­տա­րան­նե­րի գծով հա­սել է կա­տար­յալ աբ­սուր­դի: Նա­րեկ Մալ­յա­նի գոր­ծով դա­տա­վո­րը կա­լան­քը եր­կա­րաց­րեց 3 ամ­սով, բայց նույ­նիսկ ձևի հա­մար խորհր­դակ­ցա­կան սեն­յակ չգնաց: Միան­գա­մից, ո­տի վրա հրա­պա­րա­կեց պատ­րաս­տի վճի­ռը, այ­սինքն` «քա­ղա­քա­կան ո­րո­շու­մը»: Դե ստա­լին­յան НКВД–ի «трой­ка»–ներ սար­քեք, պրծեք, ինչ եք ձևեր թա­փում, որ դա­տա­րան­ներ կան: «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Տիգ­րան Աբ­րա­համ­յանն էլ ար­ձա­նագ­րում է․ «Ս­րանց հա­մար կա­լան­քի կի­րա­ռումն ու մարդ­կանց ճա­կա­տագ­րե­րի հետ խա­ղա­լը սո­վո­րա­կան աշ­խա­տան­քա­յին ա­ռօր­յա է դար­ձել: Վե­րաքն­նի­չի դա­տա­վոր Սեր­գեյ Մա­րաբ­յա­նի ո­րոշ­մամբ՝ Ար­մեն Ա­շոտ­յա­նի պաշտ­պան­նե­րի բո­ղո­քը մերժ­վել է, և ն­րա նկատ­մամբ կի­րառ­ված կա­լան­քը թողն­վել է ան­փո­փոխ։ Այ­սօր Ար­մե­նի հետ հան­դի­պել ենք, եր­կար զրու­ցել: Այն­պես չէր, որ ա­ռանձ­նա­պես ակն­կա­լիք ու­ներ, նույ­նիսկ չէր էլ կար­ևո­րում պրո­ցե­սը, ո­րով­հետև լավ գի­տի այս իշ­խա­նութ­յան ի­րա­կան դեմքն ու դրանց ծա­ռա­յող «գե­րա­զան­ցիկ­նե­րին»։

Ա­մե­նա­զուսպն այդ ընդ­հա­նուր «յուղ վա­ռե­լու» մա­սին ար­տա­հայտ­վում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վր­թա­նես­յա­նը. «Նի­կո­լը ե­լել ՀՀ պե­տա­կան շա­հից ու զար­գա­ցու­մից է խո­սում։ Մարդ, ո­րը պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը վա­րի տվեց, փո­խա­րի­նեց միայն իր անձ­նա­կան իշ­խա­նութ­յու­նը պաշտ­պա­նող հա­մա­կար­գով (ըստ էութ­յան պե­տա­կան ա­պա­րա­տը վե­րա­ծել է մի հատ մեծ ռեպ­րե­սիվ մե­քե­նա­յի)...

­Մարդ, ո­րը Հա­յաս­տա­նը մոտ 100 տա­րով հետ գցեց, իսկ ե­թե հաշ­վի առ­նենք, որ իր պատ­ճա­ռով հա­զա­րամ­յակ­նե­րի ա­նընդ­հատ հայ­կա­կան ներ­կա­յութ­յուն ու­նե­ցող Ար­ցա­խից հա­յե­րի բռնի տե­ղա­հա­նու­մը, ա­պա տենց մի 3000 տա­րով... Մարդ, ո­րի օ­րոք ոչ մի հա­մա­կարգ (բա­ցի, ինչ­պես նշե­ցի, ռեպ­րե­սիվ հա­մա­կար­գից) նոր­մալ չի աշ­խա­տում։ Պե­տութ­յան զավ­թու­մը պո­զով–­պո­չով չի լի­նում։ Պե­տութ­յան զավ­թե­լը լի­նում է եր­բեմն բռնի ու­ժով, իսկ երբ չի ստաց­վում, ա­պա` խա­բե­լով։ Այդ թվում` պայ­ծառ ա­պա­գա­յի, Հա­յաս­տա­նի զար­գաց­ման մա­սին հե­քիաթ­ներ պատ­մե­լով...

Էն 10 մի­լիոն ծա­ռի արև, ո­րոնք, իր խոստ­ման հա­մա­ձայն, պի­տի 1 տա­րում տնկեին»։

­Սա­տա­նի ա­կան­ջը խուլ, 10 մի­լիոն ծա­ռե­րը մի հի­շեց­րեք: Թե չէ կա­պի­տուլ­յան­տը ճար կգտնի 10 մի­լիոն հա­յի գլուխն ու­տե­լու` ի Հա­յաս­տան և­ ի սփյուռս աշ­խար­հի: Չէ՞ որ ՀՀ–ն «թուր­քա­կան մի­ջանցք» սար­քե­լու ա­ռա­ջադ­րան­քը չի կա­տար­վել, իսկ 2024–ին դա ար­դեն անհ­նա­րին կլի­նի: Հա, մեկ էլ էդ ի՞նչ նոր սան­ձար­ձակ զրպարտ­չա­կան ար­շավ եք սկսում Սերժ Սարգս­յա­նի դեմ, չլի­նի՞ ձեր մի­ջանց­քի «կո­ն­սե­ն­սու­­սա­­յին» շա­հա­ռու­նե­րի կո­կոր­դին է մնա­ցել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



ՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- Կիրեեւ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода