Փոխարժեք: $ , ,
Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել» ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբ Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը Նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար Ռուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացում Ես, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն Հովասափյան Իրանը զորավարժություններ է անցկացրել Չսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում. Էդուարդ Շարմազանով Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

Հարավային Կովկասի համար ճակատամարտը մտավ վճռական փուլ

Վերլուծություն

Այն տպա­վո­րութ­յունն է, որ Վա­շինգ­տո­նին տե­ղը տե­ղին նյար­դայ­նաց­րել է Մեղ­րիի փո­խա­րեն Ի­րա­նով Ադր­բե­ջան-­Նա­խի­ջե­ւան եր­կա­թու­ղի կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րը: Թե ին­չու, դժվար չէ հաս­կա­նալ:

ՀԱԿԱԴԻՐ ՇԱՀԵՐ

Այս­պես, թե ին­չու է ա­մե­րի­կա­ցի­նե­րին ան­պայ­ման պետք Ադր­բե­ջան-­Նա­խի­ջե­ւան կա­պը հենց Մեղ­րիով կա­ռու­ցել, քա­նիցս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Կարճ կրկնենք. Վա­շինգ­տո­նը հույս ու­նի, որ Նի­կո­լի մի­ջո­ցով իր ձեռ­քը կառ­նի Հա­յաս­տա­նի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը, այ­սինքն` փաս­տա­ցի կվե­րահս­կի նաեւ Մեղ­րիի եւ մնա­ցած գծե­րը: Թեեւ այդ ա­մե­նը ձե­ւա­կա­նո­րեն կներ­կա­յաց­վի «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յուն» գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ, ո­րը փոր­ձում են նե­րա­ռել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» բրյու­սել­յան մո­դե­լում: Իսկ նման տար­բե­րա­կը նախ՝ ձեռն­տու չէ ՌԴ-Ի­րան ա­ռանց­քին, երկ­րոր­դը` նաեւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին:

Արդ­յուն­քում, ե­թե թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հա­մար այս պա­հին հնա­րա­վոր չէ հաս­նել ի­րենց ա­մե­նա­ցան­կա­լիին՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին»՝ ռուս-ի­րա­նա­կան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան պատ­ճա­ռով, ա­պա հա­ջորդ ձեռն­տու տար­բե­րա­կը մնում է Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»՝ հիմն­ված նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի վրա: Թե դե ինչ կո­մու­նի­կա­ցիոն սխե­մա է ա­ռա­ջար­կում, նա­խօ­րեին հեր­թա­կան ան­գամ մեկ­նա­բա­նեց ՌԴ ԱԳՆ-ն: Այս­պես, ՌԴ ԱԳՆ խոս­նակ Զա­խա­րո­վա­յի մեկ­նա­բա­նութ­յամբ՝ «Մենք հան­դես ենք գա­լիս ոչ թե ո­րե­ւէ կոնկ­րետ եր­թու­ղու ստեղծ­ման, այլ Հա­րա­վա­յին Կով­կա­սում տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ամ­բող­ջա­կան ա­պաշր­ջա­փակ­ման կողմ­նա­կից, եւ մենք ցան­կա­նում ենք, որ դա տե­ղի ու­նե­նա թա­փան­ցիկ, փոխ­շա­հա­վետ պայ­ման­նե­րով»։ Ըստ նրա` դա ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում Հա­յաս­տա­նի ո­րե­ւէ հատ­վա­ծի հան­դեպ ինք­նիշ­խա­նութ­յան ոտ­նա­հա­րում, այդ թվում՝ Մեղ­րիի. «Սա աշ­խա­տանք է։ Եվ հենց այս­պի­սի աշ­խա­տան­քը, ո­րը բխում է ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի եւ նրանց հա­րե­ւան­նե­րի շա­հե­րից,  ի­րա­կա­նաց­վում է ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի շրջա­նակ­նե­րում՝ փոխ­վար­չա­պե­տե­րի հա­մա­տեղ նա­խա­գա­հութ­յամբ: Այս խմբի շրջա­նա­կում աշ­խա­տան­քը եր­բե­ւէ ո­րե­ւէ քննա­դա­տութ­յան պատ­ճառ ե­ղե՞լ է: Եր­բեք: Ին­չո՞ւ։ Ո­րով­հե­տեւ այն  ի­րա­վա­հա­վա­սար է: Եր­րորդ, ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբում ձեռք էր բեր­վել  ա­մուր ըմբռ­նում, որ երկր­նե­րը պետք է օժտ­ված լի­նեն  ինք­նիշ­խա­նու­թամբ եւ ի­րենց տա­րած­քով անց­նող եր­թու­ղի­նե­րի նկատ­մամբ ի­րա­վա­սութ­յամբ: Եր­բեք խոսք չի ե­ղել ար­տա­տա­րած­քա­յին մի­ջանցք­ներ ստեղ­ծե­լու մա­սին, եւ դա լավ հայտ­նի է նաեւ հայ­կա­կան կող­մին…»։ Ու ի­րոք, փաստ է, որ փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբի գոր­ծու­նեութ­յու­նը նաեւ Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչն է մշտա­պես գնա­հա­տել նոր­մալ՝ ո­րե­ւէ ան­գամ չակ­նար­կե­լով, թե այս-այս մո­տե­ցու­մը վնա­սում է Հա­յաս­տա­նի շա­հե­րին:

Ու ե­թե ա­մե­րիկ­յան ճնշում­նե­րի արդ­յուն­քում այս մե­խա­նիզ­մը չի աշ­խա­տում, ա­պա Բա­քուն, ինչ­պես օ­րերս հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տեց Ա­լիեւն Ի­րա­նի նա­խա­գա­հի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, գե­րա­դա­սե­լի է հա­մա­րում Ի­րա­նի տա­րած­քով դե­պի Նա­խի­ջե­ւան ան­ցու­մը, այլ ոչ թե Մեղ­րիի տար­բե­րա­կը՝ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յամբ:

Արդ­յուն­քում, թե­րեւս Վա­շինգ­տո­նում էլ են պարզ հաս­կա­նում, որ ե­թե չլի­նի Մե­ղրիի գի­ծը կամ այն ի կա­տար ած­վի նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով, ա­պա ան­գամ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան սահ­մա­նու­մը գործ­նա­կա­նում ո­չինչ չի տա­լու ի­րենց:Ի­րա­նով գծերն անց­կաց­նե­լու դեպ­քում Հա­յաս­տա­նը պար­զա­պես կո­մու­նի­կա­ցիոն ա­ռու­մով վե­րած­վում է փա­կու­ղու, ո­րի դեպ­քում ա­մե­րի­կա­ցի­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն չեն ու­նե­նա ո­րե­ւէ կե­տում վե­րահս­կել Չի­նաս­տա­նից եւ Հնդ­կաս­տա­նից դե­պի Եվ­րո­պա ծրագր­ված կո­մու­նի­կա­ցիոն մե­գած­րագ­րե­րը:

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՐՁԱԿՄԱՆ

Ա­հա եւ Վա­շինգ­տո­նը նյար­դայ­նա­ցել է, թեեւ նաեւ սկսե­լով հաս­կա­նալ, որ կո­պիտ սխալ է թույլ տվել՝ հա­յա­թա­փե­լով Ար­ցա­խը, ո­րի արդ­յուն­քում այս պա­հին ու­նեն տա­րա­ծաշր­ջա­նի վրա ազ­դե­լու էա­պես ա­վե­լի քիչ լծակ­ներ: Այ­սինքն, ե­թե կա­րո­ղա­նում էին մինչ այս ար­ցախ­յան խա­ղա­քար­տը խա­ղար­կե­լով, Ա­լիե­ւին պա­հել ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յան մեջ, ա­պա հի­մա Հեյ­դա­րո­վի­չը շատ հան­գիստ սե­փա­կան խաղն է խա­ղում: Այս պա­հին կար­ծես թե նո­րից մտա­ծում են ար­ցախ­յան թե­ման օ­րա­կարգ բե­րե­լու մա­սին: Հա­մե­նայն­դեպս, մի կող­մից, այդ մա­սին է ակ­նար­կում ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տում նո­յեմ­բե­րի 15–ին կազ­մա­կերպ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին նվիր­ված լսում­նե­րի բուն փաս­տը: Մ­յուս կող­մից, այդ լսում­նե­րի ժա­մա­նակ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րութ­յան Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­կան տա­րա­ծաշր­ջա­նի հար­ցե­րով բյու­րո­յի քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Ջեյմս Օ’Բ­րա­յե­նը մի շարք հե­տաքր­քիր մտքեր հնչեց­րեց: Այդ թվում՝ «ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի հրա­մա­նով մենք մշա­կում ենք խոր, հա­մա­պար­փակ եւ թա­փան­ցիկ զե­կույց, թե ինչ է պա­տա­հել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ոչ միայն այս օ­րե­րին, այ­լեւ նա­խոր­դող ա­միս­նե­րին։ Մենք մեր սե­փա­կան հե­տաքն­նող­նե­րից բա­ցի նաեւ ներգ­րա­վել ենք այդ դաշ­տում աշ­խա­տող ան­կախ հե­տաքն­նող­նե­րի, օգտ­վում ենք նաեւ մի­ջազ­գա­յին ՀԿ-նե­րի տե­ղե­կութ­յուն­նե­րից։ Եվ այդ զե­կույցն ա­վար­տե­լուց հե­տո ամ­բող­ջութ­յամբ ձեզ հա­մար կհրա­պա­րա­կենք եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը, թեեւ ժամ­կետ­նե­րը չեմ կա­րող ա­սել»։ Սա, թե­րեւս, ա­ռա­ջին հեր­թին Բաք­վին ուղղ­ված մե­սիջ է: Այ­սինքն` ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են հե­տաքն­նել Ար­ցա­խի շրջա­պատ­ման եւ ար­ցա­խա­հա­յութ­յան հայ­րե­նազրկ­ման հար­ցը եւ գալ եզ­րա­կա­ցութ­յան, որ ի­րոք Ցե­ղաս­պա­նութ­յուն է տե­ղի ու­նե­ցել: Ն­ման է նրան, որ ե­թե Ա­լիե­ւը հա­մա­ռի եւ շա­րու­նա­կի չգնալ Բր­յու­սել՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­հան­ջած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լու, ա­պա նման եզ­րա­կա­ցությո­ւ­նը կա­րող է ի­րո­ղութ­յուն դառ­նալ:

Մ­յուս կող­մից` Օ’Բ­րա­յե­նի հա­ջորդ միտ­քը ե­կավ հու­շե­լու, որ Վա­շինգ­տո­նում գոհ են Նի­կո­լի ներ­կա կուր­սից: «Խիստ տպա­վո­րված եմ այն ջան­քե­րից, որ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը ներդ­նում է բա­րե­փո­խում­նե­րի եւ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան, անվ­տան­գա­յին, է­ներ­գե­տիկ ո­լորտ­նե­րում՝ հատ­կա­պես Անդ­րատ­լան­տիկ ուղ­ղութ­յամբ դի­վեր­սի­ֆի­կաց­նե­լու հա­մար։ Ուս­տի մենք պար­տա­վոր ենք օգ­նել հայ ժո­ղովր­դին` հաղ­թա­հա­րե­լու այս դժվա­րին ի­րա­վի­ճա­կը, որ­պես­զի այն ո­րո­շում­նե­րը, որ նրանք խի­զա­խա­բար կա­յաց­րել են, կա­րո­ղա­նան օգ­նել նրանց կա­ռու­ցե­լու ա­վե­լի ա­պա­հով եւ բար­գա­վաճ ա­պա­գա»։

­Վեր­ջա­պես, այս­քա­նից հե­տո բարձ­րաս­տի­ճան ա­մե­րի­կա­ցին նո­րից բա­ցեց փա­կագ­ծե­րը, թե ի­րա­կա­նում ինչ են ու­զում այս­տեղ ու ին­չի պետք է սպա­սենք Հա­յաս­տա­նում. «Եր­րորդ ուղ­ղութ­յունն այն  է, որ մենք հե­տա­մուտ ենք խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքմա­նը։ Հա­ջորդ մի քա­նի շա­բաթ­նե­րը վճռա­կան են լի­նե­լու՝ թեստ կող­մե­րի հա­մար՝ արդ­յոք նրանք կկա­րո­ղա­նան լավ մտադ­րութ­յուն­նե­րից ան­ցում ա­նե­լու «ա­յո» ա­սե­լուն… Ին­չո՞ւ է  հի­մա  կա­րե­ւոր խա­ղա­ղութ­յու­նը։ Ա­ռա­ջին հեր­թին` տնտե­սա­կան ա­ռու­մով։ Կենտ­րո­նա­կան Ա­սիան նոր եր­թու­ղի­ներ է փնտրում իր ապ­րանք­նե­րի հա­մար։ Այդ ու­ղի­նե­րը կա­րող են անց­նել նաեւ հա­րա­վով՝ Հա­յաս­տա­նով… Իսկ ե­թե մի­ջանց­քը բաց­վի ու­ժի կի­րառ­մամբ կամ Ի­րա­նի մաս­նակ­ցութ­յամբ, ա­պա շատ ու­ժեղ հա­կազ­դե­ցութ­յուն կլի­նի, եւ այն հա­ջո­ղութ­յան չի հաս­նի։ Հա­ջոր­դը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ընտ­րութ­յան հարցն է, թե ա­պա­գա­յում ինչ­պի­սի քա­ղա­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ են ու­զում ու­նե­նալ, արդ­յո՞ք ու­զում են ա­պա­գան կա­ռու­ցել Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի՝  որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րի ա­ռանց­քի շուրջ։   Կար­ծում եմ, որ դա ան­կա­յուն է եւ ան­ցան­կա­լի, այդ թվում՝  Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յուն­նե­րի հա­մար։ Ն­րանք հի­մա այլ ընտ­րութ­յուն ա­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն, եւ հի­մա մենք նրանց հա­մար պար­զա­բա­նում ենք դա, եւ կան­խա­տե­սում եմ, որ ա­ռա­ջի­կա  շա­բաթ­նե­րին մի քա­նի բարձ­րաս­տի­ճան շփում­ներ կու­նե­նանք»։

­Նոր բան չկա, սա­կայն այս հայ­տա­րա­րութ­յան էա­կան ի­մաստն այն է, որ ա­մեն բան ներ­կա­յաց­վում է ծայ­րա­հե­ղո­րեն պարզ: Վա­շինգ­տոնն ու­զում է վե­րահս­կո­ղութ­յուն Հա­յաս­տա­նում եւ Ադր­բե­ջա­նում: Նախ, եր­կու երկր­նե­րին ՌԴ-Ի­րա­նից կտրե­լու, եւ երկ­րոր­դը՝ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նը Կենտ­րո­նա­կան Ա­սիա հասց­նե­լու հա­մար: Ու սպառ­նում են՝ ցան­կա­ցած այլ տար­բե­րա­կի դեպ­քում «շատ ու­ժեղ հա­կազ­դե­ցութ­յուն կլի­նի»: Նաեւ դժվար չէ հաս­կա­նալ, որ Վաինգտ­ոնն այս զար­գա­ցում­նե­րը փոր­ձում է մտցնել վճռա­կան փուլ՝ «հա­ջորդ մի քա­նի շա­բաթ­նե­րին»:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 


Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններումՈւկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել»ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբԿիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքըՆրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համարՎարդան Մինասյանը` Օզբիլիսին. Գիտեմ քո մարդ տեսակն ու ծանոթ եմ քո ծրագրերինՌուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացումԵս, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն ՀովասափյանԻրանը զորավարժություններ է անցկացրելՕզբիլիսը` Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասինՉսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում. Էդուարդ ՇարմազանովԶինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստումԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինԱզգային ժողովում նախատոնական պարգևատրումներ ենՓաշինյանը ներկայացրել է Սյունիքի դիմակայունությունը բարձրացնելուն միտված աշխատանքներըՀայաստանը շատ բարդ իրավիճակում է. ԲորելԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրըՀայաստանում Լեռնային Ղարաբաղի ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ականԱլիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում«Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում. Տիգրան Աբրահամյան«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ 5։0 ՀԱՇՎՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆՊարտավոր ենք համահայկական միասնությամբ կանխել սրանց վերարտադրությունը. Գևորգ Գևորգյանը` նիկոլախունտայի մասինՎուչիչն Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամը», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթՅուրաքանչյուր տաքսու վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Բաբկեն ԹունյանՈղջունում ենք հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և աջակցում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինՀարվածներ էին հասցրել, ապա հափշտակել են Նարկոլոգիական կենտրոնից ստացած մեթադոնն ու դիմել փախուստիՊարոնա'յք գեներալներ, ձեր քայլերով ԶՈւ-ում պետք է օրինակ ծառայեք. Պապիկյանը հետևում է ատեստացիայինԲայրամովի Բրյուսել այցի ընթացքում նախատեսվում է ելույթ կայանալիք միջոցառմանը և երկկողմ հանդիպումներԱյսօր ավելի խոցելի կլինեք. դեկտեմբերի 11-ի աստղագուշակՏեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11ԱՄՆ բյուջեին մնացել է 1 մլրդ դոլար՝ սպառազինության պաշարները համալրելու համար. Սպիտակ տան ներկայացուցիչՌաիսի-Պուտին երեքժամյա հանդիպման մասին մանրամասներ են հայտնվելԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելՕրբանը վստահ է, որ Ուկրաինային օգնությունը չի անցնի ԱՄՆ Կոնգրեսով, եւ փորձում է արգելափակել ԵՄ-ի օգնությունը. The GuardianԱՄՆ-ում նախազգուշացրել են ՆԱՏՕ-ին սպասվող «մղձավանջի» մասինՄարինկա ամբողջությամբ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (Տեսանյութ)Եվրամիության ամենադժբախտ երկիրը. EurostatՈւկրաինացի զինվորականների կյանքի տեւողությունը ամենաթեժ հատվածներում ընդամենը չորս ժամ է. Military Watch MagazineՈւկրաինայում Ռուսաստանի ցայտուն հաղթանակը մոտենում է. The Telegraph-ըՓաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ ՇարմազանովՕքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառըԵթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ ԱյնթապլեանՆախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»Թալին-Երևան ճանապարհին «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը հոսպիտալացվել էՎերջ պետք է դրվի երկիրը թալանելուն. Յակոբ ԱյնթապլեանԲացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք. Հայտնի է նրանց ինքնությունըԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода