ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիШОКОЛАДНЫЕ ОТНОШЕНИЯ
ԱԺ այս քառօրյան ցույց տվեց, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ»–ը պատիվ ունի, իսկ «Հայաստան»–ը Նիկոլենց հետ արդեն ափաշկարա «բրուդերշաֆտ» ա անում։
* * *
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐ, ԿԱՄ ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Էս ինչ զուլում երկիր ա, ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեվանյանը մանդատից հրաժարվում փողոց է գնում, իսկ Լեւոն Քոչարյանը փողոցից մանդատը վերցնում գալիս է խորհրդարան:
* * *
ԿԱՄՈՒՖԼՅԱԺՆ Է ՄՆԱՑԵԼ
(ՆԻԿՈԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԵՐԻ ՍԵՂԱՆՆԵՐԻՑ ՇՇԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ դուխավիկների` երբեմնի դուխով Նիկոլից սկի պլաստիկ դատարկ շշերն էլ չեն մնացել:
* * *
ՆԻԿՈԼԸ ԻԼՀԱՄԻ ՀԱՋԻԵՎԻՆ Է ՌԱՍՏ ԵԿԵԼ
(«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ ՉԷ»` ԱԼԻԵՎԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՋԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Նիկոլ, խաղաղության պայմանագրի մեր տարբերակը կարդա, կեր ու ստորագրիր:
* * *
«ՎԻՍԻԼԿԱՅԻ» ՄԵՋ Ա
(ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍՈՎ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԱՐՁԻ Է ԵԿԵԼ, ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ՄՍԽՎԱԾ ՓՈՂԵՐԸ ԿԱՐԾԵՍ ՆԵՐՎԵԼ Է` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ առողջապահության համաշխարային կազմակերպության` առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը քովիդի մսխված փողերի մասով իմունիտետ է ձեռք բերել եւ ՔՊ կուսակցաշինության պարտադիր աշխատանքով կամաց–կամաց մարսում է:
* * *
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը ՀԱՊԿ գագաթնաժողովին չի մասնակցում նրա համար, որ ոչ թե երեսը չի բռնում, որովհետեւ նրա երեսը պադոշ ա, այլ «եվրակուտի» հույս ունի։