Ստեփանակերտի Ս. Աստվածածին մայր եկեղեցու հոգեւոր հովիվը ծառայության է նշանակվել Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի հայոց թեմում
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ՝ Ստեփանակերտի Ս. Աստվածածին մայր եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ՆԵՐՍԵՍ քահանա ԱՍՐՅԱՆԸ հոգեւոր ծառայության է նշանակվել Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի հայոց թեմում:
«Թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի տնօրինությամբ՝ միառժամանակ կծառայեմ Վլադիկավկազի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ վաղը Ս. Պատարագ եմ մատուցելու», - գրել է Տեր Ներսեսը: