Iravunk.com | Միացյալ Նահանգները նոր «ֆայմե՞ց», որ Ադրբեջանին զենք չտա, սա ցինիզմ է. Շարմազանով
Սրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելով Ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. Սրբազան Նպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակ Սպասվում են տեղումներ «Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներ Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Ռուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ) Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին «Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է «Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը

Միացյալ Նահանգները նոր «ֆայմե՞ց», որ Ադրբեջանին զենք չտա, սա ցինիզմ է. Շարմազանով

Ներքաղաքական

Ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին ուշագրավ դիտարկումներով է կիսվել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:

«ԵԹԵ ԱՐՑԱԽԻ ԷՋԸ 1996-ԻՆ ԱՐԴԵՆ ՓԱԿՎԱԾ ԷՐ, ՆԻԿՈԼԸ ՇՈՒՇԻՈՒՄ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ, ՈՐ ՏՐՆԳԻ ԷՐ ՊԱՐՈՒՄ»

— Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ առնվազն 1996 թվականից՝ Լիսաբոնի գագաթաժողովից, Արցախի հարցը լուծված է եղել: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եթե արցախյան խնդրի էջը 1996 թվականից փակված էր, 2008 թվականին Մայնդորֆում ստորագրված Մադրիդյան սկզբունքների տարբերակը, որը ստորագրվել էր նաեւ Ադրբեջանի կողմից, ինչո՞ւ է ներառում ազգերի ինքնորոշման իրավունքը: Եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված էր, 2011 թվականին Կազանում ինչո՞ւ Ալիեւը հրաժարվեց ստորագրել: Պարզ հարց՝ իսկ Կազանով հստակ դրված էր հանրաքվեով մինչեւ Արցախի անկախացում: Բայց դա էլ մի կողմ: Եթե Ղարաբաղի խնդիրը լուծված-վերջացած էր, էլ ձեւ չկար ինքնորոշման իրավունքի, կար միայն Հայաստանի Հանրապետության հարց, բա 2014-ին ինչպե՞ս էիր խորհրդարանում կողմ քվեարկում Արցախի անկախությանը, Նիկո՛լ: Բա 2015-ին ինչպե՞ս էիր ասում ՀՀ երրորդ նախագահին, թե իրավունք չունի որեւէ փոխզիջման գնալ: Բա թիմակիցներդ ինչպե՞ս էին գնում Աղդամում նռերով նկարվում՝ ասում էին՝ Աղդամն իմ հայրենիքն է: Բա ինչո՞ւ էիր գնում Շուշիում տրնգի պարում, դո՞ւ էիր ազատագրել Շուշին… Եթե Արցախի էջը 1996-ին արդեն փակված էր, Նիկոլը Շուշիում ի՞նչ գործ ուներ, որ տրնգի էր պարում, դե թող հիմա էլ պարի: Ինչո՞ւ էր ասում՝ «բոբո ՀՀԿ-ականները» Արցախի հարցում փոխզիջումների էին գնում, իսկ ես ու իմ հեղափոխությունը Արցախին բերելու են ինքնիշխանություն եւ անկախություն, արցախահայության իղձերի իրականացման: Արցախահայության իղձերն անհայրենիք ու անտուն մնա՞լն էր: Ապրիլյան պատերազմից հետո` 2016 թվականի հոկտեմբերի 7-ին, եթե Արցախն ադրբեջանական էր, Ալիեւը ինչո՞ւ էր հայտարարում, որ փակ դռների հետեւում՝ միջազգային հանրությունը պարտադրում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը: Եթե Արցախի էջը փակված էր, 2022 թվականի մարտին Ալիեւն ինչպես էր հայտարարում, որ 30 տարի Ադրբեջանը պարտված է: Բա որ նախկինները դեռ Տեր-Պետրոսյանի ժամանակ տվել էին Արցախը, ինչո՞ւ էին Իլհամ Ալիեւն ու Մեհրիբան Մելիք-Փաշաեւան երազում, որ մի իջեւանցի երիտասարդ  մեծանա, հասակ առնի, թրաշ ունենա ու գնա Շուշին հանձնի՝ Արցախն էլ հետը, տրամաբանությունը ո՞րն է: Ես զարմանում եմ, որ սրան դեռ հավատացող կա:

— Ի դեպ, Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններից, Ալիեւը չգնաց ո՛չ Բրյուսել, ո՛չ Գրանադա: Ի՞նչ է սա նշանակում:

— Ինչ վերաբերում է արեւմտյան հարթակին եւ Ալիեւի բանակցությունների չգնալուն, ասեմ, որ երբ կիսագրագետ պոպուլիստները գալիս եւ դառնում են պետության ղեկավարներ, նրանց շատ հեշտ է «պուլտով» կառավարելը: Արդեն երկրորդական է՝ այդ կառավարվողը գիտակցում է, որ իրեն կառավարում են, թե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանին «կուտը տվեցին», մտցրեցին արեւմտյան հարթակ, Մակրոնը, Շոլցն ու Միշելը, Ռուսաստանին ատելով, ասացին՝ մեր խնդիրն է սրան ռուսական աթոռից վերցնենք, դնենք այստեղ: Արդյունքում ասացին ստորագրի ու ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, քո պես տղա չկա, քեզ խաղաղության Նոբելյան մրցանակ կտանք, սա էլ ոգեւորված ստորագրեց: Ալիեւն էլ հին գել է, Էրդողանը՝ ավելի, Նիկոլին ասացին՝ давай, до свидания, էլ արեւմտյան հարթակից ստանալիք չունենք: Ալիեւն էլ գնա արեւմտյան հարթակ` ի՞նչ անի: Ադրբեջանն արեւմտյան հարթակից ստացել է այն, ինչը Ալիեւի հայրը նույնիսկ չէր կարող երազել: Նիկոլ Փաշինյանն ընդունել է Պրահայում, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Նույնիսկ Գրանադայում առանց Ալիեւի են մի հատ էլ ընդունել՝ կրկնակի «պեչատ» դնելով: Եթե քո տան համար կահույք ես ուզում գնել, երազում ես 5 հազար դոլարանոց կահույք ունենալ, բայց քեզ 5 միլիարդ դոլարանոց կահույք են նվիրում, կահույքի դռներն էլ բացում ես՝ մի 5 միլիարդ էլ այդտեղ կա, էլ կգնա՞ս ուրիշ խանութում կահույք նայես: Հիմա Նիկոլ Փաշինյանն Ալիեւին տվել է ամեն ինչ, ինչ նա երազել ու անգամ չի երազել: Ալիեւը կարո՞ղ էր երազել, որ Ստեփանակերտում ռազմական շքերթ կարող է անցկացնել: Նույնիսկ պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ պատերազմը կանգնեցնելու եւ զինադադար հաստատելու գինը «5+2»-ն է: Այդ 5+2-ի մեջ ո՛չ Բորձորն է մտնում, ո՛չ Քարվաճառն է մտնում, ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ Մարտակերտը, ո՛չ Մարտունին, ո՛չ Ասկերանն ու Հադրութը, ո՛չ էլ Շուշին: Նույն բանն ասել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին հանդիպմանը՝ իմ հարցին ի պատասխան: Իսկ այսօր Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ն Ադրբեջանի տիրապետության տակ է, Սյունիքում մաքսակետ են դրել, Ջերմուկի եւ Վարդենիսի լեռներով 200 քառ. կմ առաջ են եկել:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԶԵՆՔ, ՓԱՇԻՆՅԱՆԸ 4,5 ՄԻԼԻԱՐԴԻ ԶԵՆՔ Է ԹՈՂԵԼ ԱԼԻԵՎԻՆ»

— ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին՝ մինչեւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը: Ինչո՞ւ միայն հիմա Միացյալ Նահանգները նման որոշում կայացրեց:

— Ինչպես ասում է մեր ժողովուրդը՝ Զատկից հետո ներկած ձուն ո՞ւմ է պետք: Ադրբեջանի էլ ինչի՞ն է պետք օժանդակություն: ԱՄՆ-ն օժանդակություն կտրող էր, թող 44-օրյա պատերազմի ժամամակ կտրեր, պատերազմից հետո Ալիեւին ագրեսոր ու օկուպանտ ճանաչեր, այլ ոչ թե ասեին՝ մեր վստահելի գործընկերն է: Ավելին՝ Ադրբեջանի ինչի՞ն է պետք զենք, ինչ գրավելու էր, գրավել է, Նիկոլ Փաշինյանն էլ 4,5 միլիարդի զենք է թողել Ալիեւին: Միացյալ Նահանգները տարեկան մի քանի միլիոնի, ասենք, 50 միլիոնի զենք պետք է տար Ադրբեջանին, հիմա Նիկոլ Փաշինյանը 4,5 միլիարդի զենք է թողել, պատկերացնո՞ւմ եք, թե սա քանի տարվա օգնություն է: Ալիեւի մինչեւ ծոռը կվայելի:

— Միացյալ Նահանգները սկսել է բարձաձայնել նաեւ արցախցիների վերադարձի մասին: Ըստ Ձեզ` ի՞նչ երաշխիքների պարագայում է դա հնարավոր:

— 1988-ի պայքարն ինչի՞ համար է եղել: Այսօր Թուրքիայում՝ Ստամբուլում էլ հայեր կան ապրող, Ավստրալիայում էլ: Համայն հայության նպատակը 1988-ին եղել է այն, որ օգտվելով Խորհրդային եւ միջազգային օրենսդրությունից՝ ինքնորոշվել Ադրբեջանից եւ դառնալ կա՛մ անկախ պետություն, կա՛մ Հայաստանի մաս: Իսկ հիմա մենք երազում ենք, որ հայ ժողովրդի մի մասը գնա Արցախում անվտանգ ապրի՞: Շակալներով ու բորենիներով շրջապատված, երբ դու էլ զենք չունես, կարո՞ղ ես հանգիստ ապրել: Ո՞վ իր երեխային ձեռքերը կապած կթողնի մի սենյակում, որտեղ  շակալներ կան, ու հանգիստ կքնի: Ամերիկյան, արեւմտյան ցինիզմը սպանում է: Ինչպես կասեր Բալզակը՝ բնորոշելով բուրբոններին՝ սրանք ոչինչ չսովորեցին, ոչինչ էլ չմոռացան: Պատմությունը կրկնվում է: 100 տարի առաջ Հայաստանը Միացյալ Նահանգների մանդատի տակ էր, Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի դաշնակիցն էր, սեպտեմբերին թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա, իսկ ԱՄՆ-ն ասաց՝ այսօր կօգնեմ, վաղը կօգնեմ, վաղը չէ մյուս օրը կօգնեմ, մի քիչ էլ դիմացեք, լավ է լինելու, արդյունքում թուրքերը նոյեմբերի 7-ին գրավեցին Գյումրին (Ալեքսանդրապոլը), մտան Երեւան: Նոյեմբերի 15-ին արդեն մենակ մնացած ՀՀ իշխանությունը ընդունել է Թուրքիայի վերջնագրերը: Նոյեմբերի 22-ին թուրքը հասել էր Չարբախ, երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց իրավարար վճիռը, այսինքն՝ էլի Զատկից հետո ներկած ձու:  Հիմա նույն վիճակն է. Արցախը հայաթափել են, Նիկոլը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, Հայաստանի 200 քառ.կմ-ը օկուպացված է, Միացյալ Նահանգները նոր «ֆայմե՞ց», որ Ադրբեջանին զենք չտան: Էլի եմ ասում՝ սա ցինիզմ է: Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է Արեւմուտքի բութ գործիքը Ռուսաստանի դեմ  պայքարում: Նա դարձել է հակառուսաստանի սիմվոլը: Այսօր անհրաժեշտ է մեկ բան՝ մեկ դար շարունակ ջանում են այս տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին: Վրաստանում մի Սահակաշվիլի գտան, Ուկրաինայում՝ Զելենսկի, այստեղ էլ մի «Նիկոլայ», իրեն ասել են ռուսական ռազմաբազան պետք է հանել, քո մոտ լավ է ստացվում ժողովրդի ուղեղները լվանալը, ասա՝ «սաղ ռուսն ա մեղավոր», մենք քեզ երաշխիքներ ենք տալիս: Սա այնքան ակնհայտ է, որ արեւմտյան պաշտոնյաները չեն էլ թաքցնում, որ նրանց նպատակը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, արցախահայության ինքնորոշման իրավունքի վերականգնումն է, ոչ թե Հայաստանի բարգավաճումն է, այլ` Հայաստանից հակառուսաստան կերտելը:

«ՔԱՐ ՆԵՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ՝ ՈՐ ՆԵՏՈՒՄ ԵՍ, ԿՄԱՐՍԵ՞Ս»

Այս ֆոնին ի՞նչ հետեւանք կունենա այն, որ Հայաստանը մերժում է Մինսկում մասնակցությունը ՀԱՊԿ գագաթնաժողովին:

— Ռուսաստանը գերտերություն է՝ Կուրիլյան կղզիներից մինչեւ Կալինինգրադ, երբ դու ՌԴ-ի դեմ քար ես նետում, պետք է պատրաստ լինես, որ կարող է ատոմային ռումբով կամ առնվազն ավելի մեծ քարով քո գլխին տա: Քար նետելուց առաջ պետք է մտածել՝ որ նետում ես, կմարսե՞ս: Ասում է՝ ՀԱՊԿ-ը սա չարեց, նա չարեց: Նախ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, Հայաստանը ՀԱՊԿ-ում է, որովհետեւ այնտեղ է Ռուսաստանը: Շատ հարգելով տաջիկներին, ղրղզներին, ղազախներին, բելառուսներին, բայց մենք այնտեղ ենք, որովհետեւ դա ռուսական անվտանգային համակարգի մի հատվածն է, որը բավականին արդյունավետ աշխատել է 30 տարի: Այդ Ռուսաստանն է մեզ 50 հազար տոննա զենք տվել, իսկանդերներ տվել, նաեւ իր ռազմական օժանդակության արդյունքում է հայ-թուրքական սահմանն այդպես հանգիստ եղել: Բայց երբ դու չես գնում Վ. Պուտինին դիմավորում, դրանից նրան չես վատություն անում: Ղազախստանի նախագահ Տոկաեւն էլ է ինքնիշխան քաղաքականություն վարում, բայց գիշերվա 4-ին գնում է օդանավակայանում ինքնաթիռի մոտ  -20–ին ՌԴ նախագահին դիմավորում է: Կա արարողակարգ, կա փոխադարձ հարգանք: Եթե Ռուսաստանը քեզ 165 դոլարով գազ է տալիս, եթե անվճար զենք է տալիս, եթե քո սահմանները հայ–թուրքական եւ հայ-իրանական պահում է, եթե քո գյուղատնտեսական ապրանքների 99 տոկոսը ռուսական շուկան է, Լարսը մի շաբաթ փակվի, Հայաստանի համակարգը կարող է կախվի, դու այդքանը դնում ես մի կողմ ու Ռուսաստանի հետ Արեւմուտքի բզբզոցով ինչ-որ խաղեր ես տալիս ու ուզում ես մարսե՞ս: Ես էլ գոհ չեմ Ռուսաստանի դիրքորոշումից արցախյան հարցում, ես էլ ունեմ հազարումի հարց, բայց հարցերն այսպես չեն լուծում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Սրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներ«Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելԲերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՌուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ)Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին«Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմՎրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների«Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջըՍրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում«Փաստ». Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքումՔոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»ՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականըCNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում էՃնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода