«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳ
ԱռողջապահականԽմբագրությունը շարունակում է հանրապետության տարբեր հատվածներից ստանալ ամենատարբեր ոլորտներին վերաբերող բողոքներ։ «Իրավունքին» այս անգամ դիմել են «Արտաշատ» բկ-ի աշխատակիցները, ովքեր ահազանգում են, որ արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում։ Կենտրոնի աշխատակիցները բազմիցս դիմել են տնօրինությանը աշխատավարձերի փոխանցման հարցով, սակայն ստացել նույն պատասխանը, որ այժմ վճարման համար բավարար բյուջե չունեն։
Երբ աշխատակիցները բարձրաձայնում են, որ ունեն ժամկետանց վարկեր, ստանում են մեկ ուրիշ կրեատիվ պատասխան.«Վարկդ հաստատող թուղթ բեր, մի բան կանենք»։
Հ.Գ. Ահա, թե ինչպես են վերաբերում սպիտակ բանակի նվիրյալներին Նոր Հայաստանում։
«Իրավունք» հետեւողական է լինելու վերոնշյալ խնդրին, ընթացքի մասին տեղեկացնելով ընթերցողին։