Սթեյք ընդամենը մի քանի րոպեում. Օրվա բաղադրատոմս
Սպառողի անկյունՄիսը ստացվում է հյութալի, իսկ համեմունքները նուրբ բուրմունք են հաղորդում։ Դուք կարող եք վայելել համեղ սթեյքն ընդամենը մի քանի րոպեում։
Կալորիաներ՝ 450 կկալ/100գ
Նախաատրաստման ժամանակը՝ 30ր.
Եփելու ժամանակը՝ 10 րոպե:
Բաղադրիչները․
- Տավարի միս՝ 300 գ
- Սխտոր՝ 10 գ
- Մաղադանոս՝ 1 ճ.գ.
- Կարագ՝ 40 գ
- Բուսական յուղ՝ 2 ճ.գ.
- Ծովային աղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը.
1. Սթեյքի համար նախատեսված փափուկ միսի կտորները, որոնց հաստությունը պետք է լինի 2 սմ, չորացրեք թղթե սրբիչով և թողեք սենյակային ջերմաստիճանում 20-30 րոպե։
2.Մինչ միսը հանգստանում է, կտրատեք սխտորն ու մաղադանոսը։
3. Մարմանդ կրակի վրա հալեցրեք կարագը, ավելացրեք սխտորը և թույլ կրակի վրա եփեք մոտ 5 րոպե, որպեսզի սխտորի հոտն անցնի։ Կարեւոր է կրակը ցածր պահել, որպեսզի ձեթն ու սխտորը չայրվեն։ Վերջում մի պտղունց աղ ավելացրեք։
4. Միսը հանգստանալուց հետո այն աղեք՝ մի փոքր շփելով աղը։ Այնուհետև միսը պատեք բուսայուղով։ Կարևոր է պահպանել նշված հերթականությունը: Նախընտրելի է միսն անմիջապես տապակել։
5. Հաստ տակով տապակը լավ տաքացրեք։ Ջերմաստիճանը պետք է լինի շատ բարձր՝ մոտ 180 աստիճան։ Միսը տապակեք յուրաքանչյուր կողմից՝ երկու րոպե:
6. Պատրաստի միսը կտրատեք կտորների, վրան լցրեք լցնել սխտորով կարագը, շաղ տվեք մաղադանոսը և մատուցեք նախընտրելի ուղեկցող ուեստի հետ։ Բարի ախորժակ: