Iravunk.com | Մկրտիչ Արզումանյան. «Ժամանակին ինձ շատ եմ վնասել՝ այդ բառը չասելով»
Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ) Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ) Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ) Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք

Մկրտիչ Արզումանյան. «Ժամանակին ինձ շատ եմ վնասել՝ այդ բառը չասելով»

Մշակութային

Հայաստանի վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանի կարիերայի զարգացումն ամբողջ երկրի աչքի առաջ է տեղի ունեցել: Նրա մասնակցությամբ աշխատանքները մեծ ճանաչում են ունեցել եւ քննարկված դարձել: Հիմա դերասանն իրեն նորովի է վերգտել թատրոնում, որտեղ էլ հանդիպել ենք ու BRAVO.am-ի համար զրուցել նոր մոնոներկայացման ու դրանում արծարծված խնդիրների, «Կարգին հաղորդման» հաջողության, սովորելու եւ անելիքների մասին:

- Ձեր մոնոներկայացումն անվանել եք «Գրավիտացիա»: Ի՞նչ է Ձեզ համար ձգողականությունն առաջին հերթին ու ի՞նչ լրացուցիչ բեռ է դնում մարդու վրա:

- Առաջին հերթին պետք է գիտակցենք, որ այն, ինչ այս կյանքում տալիս ենք դիմացինին ու բնությանը, նույնն էլ ստանում ենք։ Եթե վատություն անելու ունակ մարդ ես, հաստատ այն որեւէ կերպ քեզ կվերադառնա: «Գրավիտացիա»-ն առաջին հերթին ասելիք է, որը բավական երկար ժամանակ իմ մեջ կուտակվել էր. տարիներ շարունակ այդ մտքերով ապրել եմ ու գիտեի՝ գալու է ասելու օրը:
Ցավոք, մեր հասարակության մեծ մասը ցանկացած ցնցման ու արհավիրքի հաջորդ օրն ամեն ինչ մոռանում է, այնինչ պետք է հետեւություն անել, վերափոխվել, վերաձեւակերպել մտքերն ու սկսել նոր շնչով ճանապարհներ հարթելով առաջ շարժվել։ Բայց այդ ամենը մեզ մոտ ընդունված չէ եւ դարեր շարունակ նույն բնույթն է կրում:

 

- Դե, իհարկե, միշտ կորցնում ես, դա ի՞նչ է նշանակում: Ուրիշ ազգերն իրենց հետ տեղի ունեցած նմանատիպ կամ մի քիչ պակաս արհավիրքի դեպքում դարձել են տնտեսապես, տեխնոլոգիապես, ռազմական առումով ամբողջ աշխարհում թելադրողներ, իսկ մենք շարունակաբար կորցնում ենք։ Չենք կարող չխոսել այդ մասին, որովհետեւ մենք այն մարդիկ ենք, որոնց հանրությունը հավատում է, խոսքը լսելի ու հասանելի է: Եթե հանդիսատեսի գոնե մի փոքր տոկոսն իր հետ որեւէ բան տանի, մեծ հաղթանակ կլինի։

Այսօր շատերն ընտրում են ծիծաղեցնելու հեշտ ճանապարհը, որի հնարքներն ինձ վաղուց հայտնի են, մեծ ու հաջողված նախագծեր եմ ունեցել, բայց դրանով էլ չեմ զբաղվի, կնշանակի՝ նույն տեղում կանգնած եմ. հանդիսատեսը կծիծաղի, բայց իր հետ ոչինչ չի տանի։ Հիմա իմ անելիքն այլ է. ամեն քայլդ պետք է իմաստ ունենա: Պետք է քեզ հավատան ու չմտածեն՝ խաբելով բերում ես, որ հեշտ մոդելներով գումար շորթես: Այս գործով զբաղվող ցանկացածը պարտավոր է ասելիքով բեմ դուրս գալ. ամեն ինչ իր տեղն ունի՝ ծիծաղն ու երգիծանքն էլ, բայց դրանց մեջ ծանրություն ու որակ կարող է լինել:

- Ձեր ասելիքի խորությունն ու փոփոխությունը պայմանավորված է ժամանակի՞  ազդեցությամբ, թե՞ Ձեր վերափոխմամբ եւ հասունացմամբ։

- Ժամանակի թելադրանքով էլ է պայմանավորված, բայց ես առաջ եմ գնում, ու 20 տարի առաջ արածն այլեւս հետաքրքիր չէ: Իմ ցանկացած դերը մեկ տարի անց նայում եմ ու տեսնում, որ կարող էի այլ կերպ խաղալ եւ նյարդայնանում, թե ինչու այն ժամանակ չեմ հասկացել այդ մասին։ Անընդհատ լավացնելու, շտկելու, նոր բան մատուցելու մղում ունեմ միշտ: Դա շատ կարեւոր է, եւ կապ չունի, թե ինչ ոլորտում ես կռիվ տալիս:

- Խոսենք ներկայացման մեջ հնչող Ձեր մի հարցից՝ ինչի՞ց սկսվեց մեր անկումը, իսկ Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը։

- Ցավոք, այնքան բացեր կան, որ մեկ ներկայացումը չի բավականացնի ասելու համար։ Կարելի էր ժամանակին վերցնել առաջընթաց ապրող ազգերի յուրահատկություններն ու կիրառել։ Դրանք բանաձեւեր են, որոնք վաղուց մտածված են, պարզապես պետք է ճիշտ օգտագործել ու առաջ շարժվել։ Դա անելու համար շատ կարեւոր է փոխվստահությունը, իսկ մենք իրար չենք վստահում, ինչն ամենամեծ խնդիրն է, բայց պատճառ ունի։ Մեծ խնդիր է կրթության մակարդակը: Այն սերունդը, որն արդեն վատ կրթություն է ստացել տանը, մանկապարտեզում, դպրոցում, բուհում, այսօր մասնագետ է դարձել, ու այդ շղթան շարունակվում է։ Դա հետընթացի ամենալավ դրսեւորումն է:

- Նույնը նաեւ Ձեր ոլորտում է տեղի ունենում՝ ֆիլմերի ու ներկայացումների մակարդակն իջնում է։

- Իհարկե, այդպես է։ Լուրջ ֆիլմեր հազվադեպ են նկարահանվում, հիմնականում կոմերցիոն աշխատանքներ են ստեղծվում, որոնք ժամանցային արտադրանք են եւ լուրջ փառատոններում մրցանակ ստանալ չեն կարող։

- Իսկ ինչո՞ւ չեն ստեղծվում՝ չեն ուզում, թե՞ չեն կարողանում:

- Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, օրինակ՝ Իրանում ստեղծվում են հրաշալի ֆիլմեր, որոնք հասնում են համաշխարհային հանդիսատեսի սրտերին ու լավագույն մրցանակներն են վերցնում։ Ընդ որում՝ նրանք ապրում են շատ փակ ու սահմանափակ պայմաններում, բայց հաջողվում է նման գլուխգործոցներ ստեղծել, Վրաստանում էլ առաջընթաց կա: Մտածողությունն ու մասշտաբը, մտքի սրությունը կապ ունեն։

- Իսկ Դուք չե՞ք մտածել նմանատիպ ֆիլմ ստեղծելու կամ դրանում մասնակցություն ունենալու մասին:

- Հիմա հրաշալի ֆիլմ է նկարահանվում Նազիկ Ավդալյանի մասին՝ «Մեդալի հակառակ կողմը», որի սցենարը կարդացել եմ, իսկապես հուզվել եւ ուրախացել: Շատ անկեղծ աշխատանք է, հայի լավ տեսակի ու դժվարություններ հաղթահարելու մասին: Պարտադիր չէ միայն մարզիկները նայեն ու սկսեն ծանրամարտով զբաղվել. ֆիլմը ոգու մասին է, թե ինչպես կարելի է հաղթել առաջին հերթին ինքդ քեզ։ Իսկ այդ դեպքում արդեն շատ բաներ կհաղթահարես, կընդդիմանաս, անիրագործելի ու անհաղթահարելի թվացող ոչնչի առաջ կանգ չես առնի:

- Ինքներդ Ձեզ որքանո՞վ լավ գիտեք ու անհաղթահարելի թվացող իրավիճակներ եղե՞լ են։

- Ես ինքս ինձ համար ամենաանհասկանալի մարդն եմ, ինձ համար շատ խառն եմ։ Անընդհատ փնտրող մարդը չի կարող հանգիստ լինել, իր համար միշտ նոր բաներ է մտածում։ Կծիկը նախ պտտում է, հետո փորձում քանդել ու հասկանալ, թե որտեղ էր ամեն ինչի սկզբնաղբյուրը։

- Մի՞շտ եք այդպիսին եղել:

- Կարծում եմ՝ այո, բայց հիմա շատ եմ փոխվել: Երբ ինձ հիշում եմ 90-ականներին, այլ բաներով հետաքրքրվող մարդ եմ եղել, նույնիսկ մոտ չեմ պատկերացրել այս ամենին, ինչով զբաղվում եմ. բեմը շատ է լիցքավորել ու ինքնավստահություն ներշնչել։ Եթե քո բացերը չտեսնես, երբեք չես կարողանա նորը ստեղծել. մեծ մի քանի նախագծից հետո հասկացա, որ ինձ ճիշտ խոսել է պետք ու դիմեցի մասնագետի օգնության: Պարտավոր ես բծախնդիր լինել եւ երբեք չմնալ բոլորին գոհացնող միջին մակարդակին, այլ նշաձողդ բարձրացնել. եթե անգամ որեւէ դրվագում ասածդ չհասկանան, հետո կմտածեն այդ մասին, ու դա ավելի մեծ ազդեցություն է գործում, քան հռհռոցը, որը թատրոնից դուրս գալուց հետո ավարտվում է։ 

- Հուրախություն ինձ՝ 2 տարի էլ ունեմ սովորելու: Արդեն մտածում եմ, թե ինչով է կարելի զբաղվել դրանից հետո, որովհետեւ ամենահետաքրքիրն է, ինչի միջով անցնում եմ։ Լավագույն մասնագետների հետ եմ աշխատում, իսկ ռուսական թատրոնը գերժամանակակից արվեստի ճյուղ է, որն անընդհատ աճում է։

- Երբ ուժ ու մոտիվացիա չի լինում, ոչինչ չեք կարողանում անել, ինչի՞ց եք սկսում եւ ինչպե՞ս Ձեզ հավաքում։

- Պետք է անել, ուրիշ տարբերակ չկա, ինչքան էլ հոգնած լինես: Արդեն սովորել եմ այդ ռեժիմով ապրել եւ աշխատել. եթե չարեցիր, շատ կուշանաս: Քեզնից հետո պետք է ինչ-որ բան թողնել, ու լավ կլինի, որ աշխատանքները բազմաթիվ լինեն։ Ժամանակն այնքան արագ է անցնում, որ հոգնել ու հուսահատվել չես կարող: Թեեւ գերծանրաբեռնված եմ, բայց դա ինձ ավելի է լիցքավորում։

- Իսկ ե՞րբ եք հանգստանում եւ ընտանիքի հետ ժամանակ անցկացնում։

- Ամեն օրն աշխատանքային է. հատուկ հանգստանալու ժամանակ չունեմ։ Նախագծերի սկզբնական շրջանում նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես դիմացա մի քանի գիշեր չքնելով: Եթե հանգստանաս, ոչինչ առաջ չի գնա, գործընկերներդ էլ կնայեն քեզ ու կթուլանան։ Հատկապես թատրոնի հետ կապված բազմաթիվ լավ մտքեր կան, եւ ինչքան էլ հոգնում եմ, ինձ լիարժեք հարմարավետ եմ զգում, որովհետեւ անկեղծ ու լավ տեղ է։ Հանդիսատեսի հետ շփմանը շատ եմ սովորել:

- «Կարգին հաղորդմանը» չեմ կարող չանդրադառնալ: Բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք մինչեւ հիմա շատ դրվագներ անգիր են հիշում եւ մեջբերումներ անում: Ինչո՞ւմ է հաղորդման յուրահատկությունն ու ստեղծելիս պատկերացնո՞ւմ էիք, որ այսքան մնայուն է դառնալու։

- Անեկդոտներ էին՝ իրենց դրամատուրգիայով: Նման ծիծաղելի իրավիճակներ արդեն կային, մեզ մնում էր երկխոսությունները մտածել: Պարզապես մեր մատուցումն էր ուրիշ: Ընդամենը մեկ տարի էինք նախատեսել, բայց երկար շարունակվեց։

- Ու դեռ կշարունակեն նայել: Բարդ է կրկնել. երբ կերպարներիդ չես ճանաչում, պարզապես կապկում ես, իսկ ես իմ կյանքում բազմաթիվ մասնագիտությունների եւ խառնվածքի տեր մարդկանց եմ հանդիպել: «Կարգինը» մանրապատումային եւ ժամանցային ձեւաչափով էր, այն արվեստի ճյուղ համարելն աբսուրդ է: Հենց հասկացանք, որ պատմությունները ցենզուրայից դուրս են եւ անհետաքրքիր են դառնալու, ավարտեցինք:

- Ո՞նց էիք կարողանում այդքան տարատեսակ մասնագիտությունների ու բնավորությունների մարդկանց մարմնավորել ու հնարավորինս չկրկնել։

-Անդադար մտածում էինք եւ հորինում: Որոշ բաներ հիմա էլ նայելիս ուրախանում եմ, որ կարողացել եմ ստանալ կերպարը, որոշների դեպքում մտածում եմ՝ լրիվ ՈՒՀԱ-ի ոճով են: Պարզապես այդ արագության եւ ծավալի մեջ ամեն ինչ չէր կարող հաջողվել: Թեեւ այն ժամանակ դա դեր խաղալ էինք համարում, բայց հիմա, երբ ավելի եմ խորացել այս ոլորտում, հասկանում եմ, որ բնավ էլ այդպես չէր: Երբ ներկայացումից առաջ չես քնում ու չես պատկերացնում, թե ինչպես կերպարիդ ներքին աշխարհին հասնես, այդ ժամանակ ես գիտակցում, թե դեր խաղալը որն է: Իսկ ես գնում էին նկարահանման ու 3 կերպար ունեի՝ «գաիշնիկ», բժիշկ, ծերունի:

- Ունե՞ք սիրելի «կարգիններ»։

- Մի քանիսն են՝ երթուղային տաքսու վարորդները, որ հավաքված նարդի են խաղում.  «Ո՞նց ես, Ռազմիկ»-ի հատվածը, Լյուդվիգը: Շատ կան, որ հաջողվել են ու սիրվել։

- Երբ Հայկ Մարությանի եւ Ձեր ճանապարհները բաժանվեցին ու սկսեցիք առանձին աշխատել, չէի՞ք կարոտում այն ժամանակները:

- Երկար ժամանակ շփում չկար ու վերականգնվեց միայն տարիներ անց, եւ այդ լարվածությունը վերացավ: Ես իմ ճանապարհով եմ գնում, նա էլ՝ իրեն հետաքրքրող։

- Հնարավո՞ր չէ հաղորդման հոբելյանական տարում որոշեք միասին նոր բան նկարել։

-Չէ: Ինձ նման ձեւաչափն ու համագործակցությունն էլ հետաքրքիր չեն, որովհետեւ հիմա այլ բանով եմ զբաղվում: Հետընթաց կլինի, իսկ ես իրավունք չունեմ այդ փուլ վերադառնալ: Միասին ամեն ինչ արել ենք՝ ֆիլմ ենք նկարահանել, բազում նախագծեր արել, որոնք հեռուստադիտողը կարող է նայել ու հաճույք ստանալ:

- Որոշեցի Մոսկվայում սովորել առաջին հերթին, որպեսզի շփվելու հնարավորություն ունենամ այն նյութի հետ, որն այստեղ չկա: Ո՞ւմ է հետաքրքիր Շեքսպիրը, իսկ այնտեղ ես համաշխարհային դրամատուրգիայի բարդագույն պիեսներից մեկում՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»-ում Կրեոնին եմ խաղում: Բարդ ու լուրջ գործեր ենք անում՝ Դոստոեւսկի, Օստրովսկի։ Եթե բարձր արվեստի հետ չշփվես, այս ասպարեզում ոչինչ չես հասկանա։

- Բայց ինչո՞ւ չփորձել Ձեր նշած բարդ գործերն այստեղ էլ անել, գուցե մեր հանդիսատեսն էլ ցանկանա նայել:

- Պետք է աստիճանաբար հասնել դրան։ Ամեն անգամ հանդիսատես եմ կորցնում, որովհետեւ որոշ մարդիկ, մանրապատումային ժանրում ինձ հիշելով, գալիս են ու այլ բան տեսնում: Բայց կան նաեւ այնպիսիք, որ դիտելուց հետո մտածում են. «Հլը մի րոպե, սպասեք, փաստորեն սա ինձ հետաքրքրեց»: Վաղուց չեմ աշխատում այն մարդկանց համար, ովքեր ինձնից նման բաներ են սպասում՝ հեշտ, հասարակ, պարզ, մատչելի: Պետք է ամեն ինչ իմաստ ունենա՝ ուրախացնել, բայց նաեւ՝ լրջացնել։

- Ու մի օր այստեղ նաեւ Շեքսպիր խաղալ։

- Հնարավոր է՝ Մոսկվայում «Մաքբեթ» բեմադրենք, առաջարկել եմ, որ Սոֆոկլեսի «Անտիգոնե»-ն Հայաստանում էլ խաղանք, շատերին կհետաքրքրի. մարդկային տեսակների ու այսօրվա մասին է։ Շեքսպիրի հետ կապված փակագծերը չեմ ուզում բացել, բայց մի շատ լավ բան բլթբլթում է (ծիծաղում է, խմբ.), միջազգային մակարդակի նախագիծ է, որը նախ այստեղ ենք ուզում անել։

- Մինչ այս պահը, եթե հետադարձ հայացք գցենք Ձեր անցած ճանապարհին ու ձեռքբերումներին, ո՞ր աշխատանքներն եք համարում այցեքարտային:

- «Անտիգոնե»-ն կարեւոր փուլերից մեկն էր, որ անցա։ Բեմական արվեստի բարձրագույն դպրոցում (Կոնստանտին Ռայկինի թատերական դպրոց) հազվադեպ է լինում, որ հանդիսատեսը երկար ծափահարի ու բրավո գոռա, բայց մեզ հաջողվեց արժանանալ դրանց: 6 ամիս առաջ ենք խաղացել, ու հիմա հասկանում եմ, թե հաջորդ անգամ ինչեր պիտի չանեմ: Չկա այնպիսի սահման, որին կարող եմ հասնել, կարեւորն իմանալն է, որ անելու շատ բան ունես, օրինակ՝ «Մաքբեթ» խաղալ, այդ հետաքրքրությունն ու ազարտը քեզ երբեք չեն թողնում։ Հիմա Օստրովսկու պիեսում շատ լավ դեր ունեմ՝ փողերի մեջ լող տվող, տարիքով միայնակ տղամարդու։

- Ձեզ ի՞նչ ուղերձ կուղարկեք ապագա, որ 80 տարեկանում կուզեք լսել։

- (Երկար լռություն,-հեղ.): Ուժ, եռանդ ու մտքի թռիչ։ Դիմադրեմ, դիմացկուն լինեմ, որովհետեւ շատ լավ բաներ կարելի է անել ու պետք է անել, լավագույնը առջեւում է։ Ամենակարեւորը մեր երկրի վիճակն է, որն ամեն ինչի վրա շատ է ազդում. պահեր են եղել՝ ոչինչ անել չէր ստացվում կամ ստիպված ներկայացում ենք խաղացել, որովհետեւ հանդիսատեսին էլ պետք էր ինչ-որ ձեւով այդ վիճակից հանել: Բայց ոչ ոք չգիտի, թե «Ցանկապատը» կամ «Հրեշը լուսնի վրա»-ն խաղալիս ինչերի միջով ենք անցնում, շատ կարեւոր գործեր են, որոնց ամեն անգամ անդրադառնալիս ինքներս էլ հուզվում ենք ու տանջվում, հասկանում՝ ոչինչ չի փոխել։ Հուսանք՝ հնարավորություն կունենանք հանգիստ աշխատել, խաղաղ ապրել ու ոչ մեկին չկորցնել, որովհետեւ շատ քիչ ենք ու դրա իրավունքը չունենք:

- Այս տարիքն ինձ շատ է դուրս գալիս, սիրում եմ (ծիծաղում է,-հեղ.)։ Ի՞նչ մտքի վրա եմ ինձ բռնել՝ միշտ բեմ դուրս գալիս հուզվում էի եւ թուլանում, սովորելուց հետո այնքան կենտրոնացած եմ անելիքներիս վրա, որ պարզապես դրանց ժամանակ չի մնում:  Հասկանում եմ, որ ճիշտ ճանապարհով եմ գնում, կարծում եմ՝ իմ տարիքում ու որոշակի ճանաչում ունեցող այլ մարդ չկա մեր երկրում, որ իրեն հասկացնի՝ սովորել է պետք։ Ուրախ եմ ունակ լինել գիտակցելու, որ առաջ շարժվելու համար այդ փուլերն անցնելն ինձ պետք են, հետո կլինեն այլ փուլեր։ Այնպես որ, Մկոյին կասեմ սովորիր ու գնա նույն ճանապարհով։  

- Ովքե՞ր են Ձեր մարդիկ:

- Ովքեր հասկանում են ինձ, ինչն անելն, ի միջի այլոց, շատ բարդ է, սիրում են աշխատել եւ գլուխ չպահել, որոնց հետ կարող ես երկար ճանապարհ գնալ ու վստահ լինել, որ մեջքից քեզ չի խփի, չեն տրտնջում ու իրենց փոքր մեծությունից չեն բավարարվում։ Նայում ես՝ մարդն ինչ է արել իր կյանքում, պարզապես ինչ-որ սերիալում կամ ներկայացման մեջ է եղել, ու իրեն թվում է՝ այնքան մեծ է եւ արդեն դեմք է դարձել։ Տարիների փորձի շնորհիվ միանգամից բացահայտում եմ նման մարդկանց, հաջորդ անգամ էլ հետները չեմ աշխատում, որովհետեւ դա խանգարում է: Նորն ես փորձում բացահայտել, բայց գործընկերդ այլ բաների մասին է մտածում, հավես չունի, ուշանում է փորձից կամ ներկայացումից։ Այդպիսիններն ինձ հետաքրքիր չեն։

- Վայրերը:

- Բեմն է, այս միջավայրը (ցույց է տալիս,-հեղ.):

- Գրքերը:

- Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Ջորջ Օրուելի «1984», Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» ստեղծագործությունները:

- Ֆիլմերը:

- Ամենասիրելի ֆիլմը թատրոնի մասին հրաշալի գործ է՝ «Կոստյումերը» (The Dresser), որում Էնթոնի Հոփքինսը եւ Իեն ՄակՔելլենն են խաղում:

- Ուտելիքները:

- Տարբեր խոհանոցից համեղ ուտելիքներն են, վաղուց հաց ու քաղցր չեմ ուտում:


- (Երկար լռություն, ապա քմծիծաղ է տալիս,-հեղ.): Հոփքինսի զրույցներից մեկում լավ միտք կար. «Իմ սիրելի բառը «ոչ»-ն է»։ Իմն էլ է, ժամանակին ինձ շատ եմ վնասել՝ այդ բառը չասելով ու իմ դեմ գնալով:

- Անելիքները։

- Բազմաթիվ են: Այս տարին ինձ համար թատերական էր՝ 4 ներկայացում, ու  բարդ շրջանում կարողացանք բոլորն էլ պահել, որովհետեւ հանդիսատես ունենալը բարդ է. պետք է շատ սիրեն քեզ, որ գան դիտելու։ Կուզեմ, որ մարդիկ ուշադիր լինեն մեր աշխատանքին. իսկապես ջանք ու եռանդ չենք խնայում, որ կարեւոր մտքեր տեղ հասցնենք։ Վերջում ծափահարությունների ժամանակ ներկաների դեմքի արտահայտություններից զգում եմ, թե որքան լցված են։ Կյանքում առաջին անգամ թատրոն գնացած մարդն անլուրջ գործ տեսնելու դեպքում հնարավոր է՝ էլ չցանկանա նորը դիտել: Մեր առաքելությունը նաեւ նրանում է, որ երիտասարդներին պոկենք հեռախոսներից ու բերենք թատրոն, ինչն ամենաբարդն է: Թատրոնը չի կարող չլինել մարդու կյանքում. այն, ինչ այստեղ է տեղ ունենում, այլ ոչ մի վայրում չկա:

https://bravo.am/news/77831

 
 
 
 
 

 

 
 
 


Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода