Iravunk.com | Ստացվում է, որ Փաշինյանի շուկայական հարաբերություններում մեկ ադրբեջանցին արժե 16 հայ. Պողոսյան
10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային Նպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Իրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան

Ստացվում է, որ Փաշինյանի շուկայական հարաբերություններում մեկ ադրբեջանցին արժե 16 հայ. Պողոսյան

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի աշխատակազմի համատեղ պայմանավորվածության եւ հայտարարության համաձայն` Բաքուն ազատ արձակեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի դիվերսանտների: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»

Տեղի ունեցած գերիների փոխանակումը որքանո՞վ է տեղավորվում փոխադարձ «բարի կամքի դրսեւորում» ձեւակերպման մեջ, ինչպես ներկայացված է հայտնի հայտարարությունում:

— Վերադարձավ գերիների մի խումբը, ցավոք սրտի, Բաքվում դեռեւս ունենք պատանդներ` մարդիկ, ովքեր շատ կարեւոր դեր են ունեցել թե՛ մեր պետականության, թե՛ Արցախի Հանրապետության կայացման համար: Հետեւաբար, եթե այս ամենը փորձենք զուտ կոնտեքստում դիտարկել, ապա ակնհայտ է, որ ոչ թե տեղի ունեցավ, ինչպես իրենք են հայտարարում, փոխադարձ բարի կամքի դրսեւորում, այլ Ալիեւի եւ Նիկոլի նեղ անձնական, որոշակի շահերից բխող մեկը մյուսին զիջելու քաղաքականություն: Մենք շատ լավ գիտենք Բաքվի բռնապետի դիրքորոշումը` սեփական ժողովրդին տարատեսակ մոլուցքներով կերակրելու հետ կապված: Ինչպես հիշում ենք, դեռեւս տարիներ առաջ Հունգարիայից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին տեղափոխեցին Ադրբեջան եւ հերոսացրեցին` ցույց տալով, որ թեկուզ խաղաղ հային սպանողը, ոչ մի դեպքում հանցագործ չէ, այլ հերոս է: Եվ հիմա իր արտահերթ ընտրություններից առաջ` մինչեւ փետրվարի 7-ը, Ալիեւի համար շատ կարեւոր է, որ այս երկու դիվերսանտը, որոնցից մեկը նաեւ Սյունիքում սպանել էր Զանգեզուրի մղնձամոլիբդենային կոմբինատի պահակին, հերոսացվեն: Իսկ Փաշինյանին 2024 թվականի քաղաքական պրոցեսներից առաջ պետք էր, որ կարողանար ցույց տալ, թե աշխատում է, ի վիճակի է գերիներ վերադարձնել, ինքն էլ գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման: Արդյունքում տեսանք, թե ինչ աժիոտաժ եւ փիառ փորձեցին իրականացնել:

— Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ սկզբունքով Ադրբեջանը վերադարձրեց հենց այս 32 գերիներին եւ ինչո՞ւ է պահում մյուսներին:

— Առհասարակ, պրակտիկայում գերիների փոխանակում տեղի է ունենում մի քանի տարբերակով: Առաջին տարբերակներից մեկն  այդ հայտարարված «բարի կամքի դրսեւորումն» է: Բայց այդ դեպքում` երկու կողմը որոշում են, որ ով ինչքան գերի ունի, պետք է հանձնի մյուսին, ու կապ չունի մեկը շատ ունի, մյուսը` քիչ, բոլորը բոլորի դիմաց հանձնում է կատարվում: Հիմա այս դեպքում, եթե իսկապես լիներ բարի կամքի դրսեւորում, կվերադառնային ոչ թե 32-ը, այլ բոլորը, այդ թվում նաեւ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավար կազմը, որն ավելի շուտ պատանդի կարգավիճակում է, քան` գերու: Ի տարբերություն գերու` պատանդին պահում են կոնկրետ որոշակի պահանջների դիմաց: Այս մարդկանց շանտաժով, զենքով, այլ տարատեսակ ստորություններով  թույլ չտվեցին Արցախից վերադառնալ եւ պահեցին իրենց մոտ, որպեսզի ապագայում ինչ-որ ավելի դաժան պահանջներ ներկայացնեն: Այդ պահանջներից մեկն էլ կարող է ուղղված լինել քաղաքական կոնկրետ շրջանակների, որպեսզի ցուցաբերեն որոշակի զիջողականություն կամ պասիվություն: Իհարկե, հիմա դրա մասին դեռ չարժե խոսել: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ վերադարձվեցին այն մարդիկ, ովքեր այլեւս չէին կարողանա քաղաքական սակարկման պատճառ լինել: Մինչդեռ 2-3 տարի առաջ Խծաբերդի 62 գերիները, երբ հանձնվեցին, այդ ժամանակ բոլորս էլ հստակ հասկացանք, որ սրանով փորձելու են քաղաքական որոշակի ճնշումներ գործադրել ու նոր զիջումներ կորզել: Նույնիսկ հասարակության լայն զանգվածներին էին կարողանում ճնշել` հենց այդ նույն գերիների ծնողների միջոցով: Իհարկե, չասեմ, թե ընդդիմադիր որոշակի հատվածի ճնշեցին, բայց որոշակի անհարմարավետություն ապահովում էին` իրենց առեւտուրը  վերջնական փուլի հասցնելու համար:

«ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՈՒՄ` ՈՒՄ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵՑԻՆ»

Ի՞նչ եզրահանգումներ պետք է անենք ադրբեջանցի 2 դիվերսանտներին` 32 հայ ռազմագերիներին փոխանակելու «գործարքից»:

— Ամենասարսափելի փաստերից մեկն այն է, երբ փորձում ենք հասկանալ, թե ում` ում հետ փոխանակեցին: Կներեք` այս օրինակի համար, բայց արդյունքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի շուկայական հարաբերություններում մեկ ադրբեջանցին արժե 16 հայ: Մահմեդականների մոտ մշտապես եղել է արյան գին հասկացողությունը, որը մինչեւ հիմա գործում է Իրանում: Եթե այնտեղ որեւէ հանցագործություն է կատարվում եւ, ասենք, երեք հոգի մահանում են, որոնցից երկուսը իրանցի են, մեկը` այլազգի, դատարանը բացի պատժից` սահմանում է  արյան գին` որոշակի գումարի փոխհատուցում: Ընդ որում` իրենց արյունը մի 10 անգամ ավելի թանկ է, քան օտար ազգինը: Այսինքն` դատարանն այդտեղ խտրականություն է դնում եւ ավելի բարձր է գնահատում իրանցու արյունը: Հիմա այստեղ նույն առեւտուրը տեղի ունեցավ, ուղղակի, ադրբեջանցիների մոտ, երեւի, գլխաքանակով են հաշվում: Ինչքան էլ այսօր «մեր ժողովրդավար վարչապետն» ադրբեջանցիներին բնորոշի կառուցողական եւ կիրթ, բոլորս էլ գիտենք, որ իրենց սազում է «բառան» բնութագիրը (կներեք, օտար եւ անշնորք բառի բամար): Այնպես որ, ցավոք սրտի, առեւտուր գնաց` «մեկ ադրբեջանցին արժե 16 հայ» օրվա կուրսով, ինչն իրականում շատ վատ է:

— Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան, սակայն մնացին 2 եւ ավելի տարի: Բայց այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ որոշ գերիների ծնողներ ու հարազատներ են անգամ ներել: Սոցցանցերը ողողված են նրանցից մի քանիսի հայտարարություններով, թե «ինձնից շատ Փաշինյանը կուզեր, որ էս երեխեքը գային պրծնեին», «իմ վարչապետը բերում է երեխեքին, իրան երկար կյանք»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ պետք է հստակ հասկանալ, թե ովքեր էին այդ հայտարարությունները տարածողները, որովհետեւ ես տեսա, որ այդ հայտարարություններ անողների մեջ եղել են մարդիկ, ովքեր բացարձակապես կապ չեն ունեցել գերիների հետ, որեւէ մեկին չեն ճանաչել եւ որեւէ մեկի կյանքով կամ ճակատագրով մտահոգված չեն եղել: Երեւի, որոշակի գումարի կամ խոստման դիմաց մոտիվացիա են ունեցել` տեսախցիկների առաջ հայտնվելու եւ իշխանության պատվերը կատարելու: Հենց սկզբից ասացի, որ սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է, ոչ թե պետության հոգածության դրսեւորում է քաղաքացու հանդեպ, այլ ընդամենն էժանագին մանիպուլիացիոն քայլ, ինչը  չափազանց բնորոշ է Նիկոլ Փաշինյանին: Ցավոք, շատ ընդդիմադիրներ եւ մտահոգ քաղաքացիներ նույնպես դարձան այդ մանիպուլիացիայի խաղալիքը, ինչն ինձ համար դատապարտելի է: Չի՛  կարելի  ընդամենը մի քանի «լայք» հավաքելու համար մտնել այդ թեմայի մեջ, առավել եւս, որ երբ այդ տղաներին գերեվարվեցին, ձեզնից ոչ մեկը դուրս չեկավ իր տաքուկ անկյունից եւ որեւէ պահանջ չդրեց, որեւէ մտահոգություն առաջ չբերեց: Հիմա ակտիվորեն տարածում են այդ տղաների լուսանկարներն ինչի՞ համար, մի քանի «լայքի՞»: Այո՛, իշխանությունը շատ սխալներ է անում, գլուխը պատով է տալիս, բայց մենք չպետք է միշտ իրենց սխալները կրկնենք: Վերջին հաշվով այդ տղաների ճակատագրերն արդեն խեղվել են, իրենք անցել են շատ դաժան իրականության միջով, ինչքանն էլ մեզ հայտնի չէ, բացարձակ պետք չէ շատ բաներ իմանալ: Պետք չէ այդ մարդկանց ուղղակի օգտագործել, վաղը իրենք պետք է շարունակեն ապրել: Եթե ոմանք մտածում են, որ այդ տղաներին հանրայնացնելով` դառնում են շատ բարի ու մտահոգ, ասեմ, որ սխալ ուղղության վրա են: Այդ մարդիկ պետք է կարողանան շարունակել ապրել, այդ խարանը, այդ գիտակցումն իրենց ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելու է: Փոխանակ կարողանանք հասարակությունով այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ այդ մարդիկ հնարավորինս արագ վերադառնան իրենց բնականոն կյանքին` անընդհատ փորձում ենք շահարկել նրանց` մի քանի «լայք» հավաքելու համար:

— Բայց մյուս կողմից էլ ընդունեք, որ հանրության մոտ բնական է, որ հարց է առաջանում, թե ինչու նույն գերիների ծնողները որեւէ պահանջ չունեն, մի բան էլ` շնորհակալ են:

— Ասեմ ավելին` հենց գերիներն առաջին հերթին պետք է պահանջ ունենան: Չգիտեմ` հաշտվել են իրականության հետ, թե` ոչ: Բայց, համենայնդեպս, երբ դիտարկում էինք այս երեք տարիներին տեղի ունեցած պրոցեսները, տեսանք, որ ովքեր առավել ակտիվ ճնշում էին գործադրում Փաշինյանի վրա, առաջինն իրենց տղաները տուն եկան: Իսկ այս 26-ը շատ երկար ժամանակ մնացել էին, ու որեւէ մեկն իրենց չէր էլ հիշում: Վերջին անգամ, երեւի, գերիներին հիշեցին այն ժամանակ, երբ  ընդդիմության ճանապարհն էին ուզում փակել Հոռոմի կամուրջի մոտ կամ ընդդիմադիր որեւէ ակցիայի ժամանակ գերիների ծնողներից մեկին ուղարկում էին, որ գար փորձեր խնդիր սարքել: Այն մարդիկ, ովքեր պահանջատեր չէին, ուղղակի, խաղում էին Փաշինյանի օրակարգով, իրենց  որդիները եկան ամենավերջում: Հետեւաբար, ես բացարձակ զարմացած էլ չեմ, որ իրենք կարող են այսօր Փաշինյան գովել, իրենց գործն է: Յուրաքանչյուրն ապրում է իր խղճի համապատասխան, եւ յուրաքանչյուրը թող ինքն իրեն հաշվետու լինի, թե իր գործողությունների արդյունքում ինչքան տուժեց կամ ինչքան շահեց: Ինձ թվում է` այս թեմային չարժի էլ այսքան անդրադառնալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода