Iravunk.com | Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական ջոկատը նոր հրամանատար ունի
Իսկ մեզ դարձյակ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա Հակոբյան Տավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենար Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը Իմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր Վարդանյան Թուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը» Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան Գեղամյան Բոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. Հարությունյան Տարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. Մանվելյան Չասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո) Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. Իսրայելյան

Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական ջոկատը նոր հրամանատար ունի

Հասարակություն

«Իրավունքի» տեղեկություններով՝ եզդի բարերար Ջնդի Ամարյանի նախաձեռնությամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ապարանի «Քարանձավ» ռեստորանային համալիրում եզդիները մեծ հավաք են ունեցել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Այսեր Իսայանը:

«Տրվել է հոգեհաց, ինչպես եզդիներն են ասում՝ խեր, որը նվիրված էր արցախյան երեք պատերազմներում զոհված մեր հերոսների հիշատակին եւ հոգու լուսավորությանը: Ներկա էին բազմաթիվ եզդի հոգեւորականներ, թե՛ ազգությամբ եզդի, թե՛ հայ ազատամարտիկներ, զոհվածների, անհայտ կորածների ծնողներ, ընտանիքների անդամներ», - ասաց Իսայանը:

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ հենց հոգեհացի ժամանակ որոշում է կայացվել նոյեմբերի 11-ին իր մահկանացուն կնքած Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական երկրորդ ջոկատի հրամատար Տիտան Սլոյանի փոխարեն՝ ընտրել նոր հրամանատար:

«Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական ջոկատի անդամների առաջարկությամբ՝ նոր հրամանատար ընտրվեց Իշխան Նամոյանը: Նա ունի բավականին լուրջ անցած զինվորական ճանապարհ. դեռեւս 90-ականների սկզբներից եղել է պաշտպանության նախարարության շարքերում: 44 օրյա պատերազմի ժամանակ Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական երկրորդ ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողությունների, իր կողմից ցուցաբերած արիության, մարտական ընկերների հանդեպ ունեցած նվիրվածության, իր առջեւ դրված առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու եւ իր կյանքի գնով ջոկատի զինծառայողների կյանքերը փրկելու բազմաթիվ ապացուցված փաստեր կան», - մանրամասնեց իրավապաշտպանը:

Պարզվում է՝ միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել պետականորեն գրանցել «Քյարամ Սլոյան» ռազմահայրենասիրական միությունը, որն իր նպաստն է բերելու երկրի պաշտպանությանն ու Հայրենիքի առջեւ ծառացած ցանկացած խնդիրների լուծմանը, իսկ մարտական գործողությունների հրաման լինելու դեպքում՝ նաեւ  ունենալով իր մասնակցությունը:

«Մենք մի քանի օր հետո արդեն փաստաթղթերը կներկայացնենք ՀՀ արդարադատության նախարարություն՝ կառույցը պետականորեն գրանցելու համար: Ասեմ, որ ռազմահայրենասիրական միության պատվավոր նախագահի պաշտոնում ժողովուրդը գտավ, որ պետք է լինի բարերար Ջնդի Ամարյանը, ով իր նվիրումը հայ-եզդիական ջոկատին եւ առհասարակ հայ-եզդիական բարեկամությանը, եզդի մշակույթի եւ կրոնի պաշտպանությանն ապացուցել է գործով: Նա 44 օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո մեր վիրավորների, զոհվածների ընտանիքներին իր նախաձեռնությամբ բազմաթիվ աջակցություն է ցուցաբերել եւ միշտ եղել նրանց կողքին», - ընդգծեց Իսայանը:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանի անվան եզդիական երկրորդ ջոկատի հրամանատար, Արցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիտան Սլոյանը մահացել է 62 տարեկանում` ծանր հիվանդությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Իսկ մեզ դարձյակ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա ՀակոբյանՏավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենարԲեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանըԻմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր ՎարդանյանԹուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան ԳեղամյանԲոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. ՀարությունյանՏարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. ՄանվելյանՉասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո)Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. ԻսրայելյանԻնչ է ծրագրել Արեւմուտքը ՀայաստանումՈւնենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ ՇարմազանովԻնչ է ասել Փաշինյանը կիրանցիներինՀայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն ՄելիքյանԻնչ է մեզ խոստանում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքըՆոր խաղեր Հայաստանի գլխինՄխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառըՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода