«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան

Կինը որտեղ էլ ապրի, ինչ ազգության էլ պատկանի, նույն հույզերն ու ապրումներն ունի. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մշակութային

Բանաստեղծուհի, մանկական արձակի ու չափածո ստեղծագործությունների հեղինակ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, ՀԳՄ անդամ ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 2023 թվականն ամփոփեց «Կինը» ժողովածուով, որի շնորհանդեսը եղավ տարեվերջին` Հայաստանի գրողների միությունում: Մերօրյա հասարակության մեջ գրքի նկատմամբ վերաբերմունքի եւ կնոջ դերի մասին էլ  զրուցեցինք նրա հետ:

Ձեր «Կինը» ժողովածուում արձակի ժանրով  ներկայացաք ընթերցողին: Վերնագրի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

— Արձակի ժանրում գրել եմ էսսեներ, պատմվածքներ, բայց որպես այդպիսին ծավալուն գործ` որտեղ ամփոփված են երեք վիպակ, առաջին անգամ եմ ներկայանում ընթերցողին: Ինչ վերաբերում է գրքի վերնագրի ընտրությանը, մտածեցի իմ հերոսուհուն ինչ անուն տամ, բայց այդպես էլ այդ կինն անուն չունեցավ, որովհետեւ նրա կերպարի միջոցով ստեղծել եմ կնոջ հոգեվիճակի հավաքական կերպար: Իմ պատկերացմամբ՝ այդպիսի կին ապրում է աշխարհի տարբեր անկյուններում: Կինը որտեղ էլ ապրի, ինչ ազգության էլ պատկանի, նույն հույզերն ու ապրումներն ունի: Վիպակս հիմա թարգմանվում է ֆրանսերեն, որովհետեւ գլխավոր հերոսուհին Երեւանում ծնված, մեծացած հայ աղջիկ է, որը ճանապարհորդում է Ֆրանսիայում: 

Ո՞րն է այսօրվա եւ 1960-ական թթ.-ի կնոջ տարբերությունը:

— Գիտեք, ես հիմա 68 տարեկան եմ: Հիշում եմ` 1960-ական թվականներին իմ տարիքի կինը տատիկ էր ներկայանում: Այսօր իմ շրջապատում ինձ ծեր տատիկի կերպարում չեն տեսնում, որովհետեւ այդ թվերից մի քայլ առաջ ենք եկել: Կանայք երիտասարդացել են, էլ ավելի գեղեցկացել: Նախ` առաջնահերթ կնոջ տնտեսական գործունեությունն է թեթեւացել` լվացքի մեքենա, ափսե լվանալու մեքենա: Անգամ մանկական տակդիրները շատ են թեթեւացրել կնոջ առօրյան: Դա շատ կարեւոր է, որ կինն ունենա իրենով զբաղվելու ժամանակ: Այսօրվա ժամանակակից կինը հետեւում է առողջ ապրելակերպին, սպորտի է հաճախում, ինչը նրան էլ ավելի երիտասարդ եւ գեղեցիկ է դարձնում: Եթե նախկինում ասում էին` կինը պետք է չաշխատի, տան հոգսերը հոգա, հիմա դա մնացել է անցյալում: Այսօր մեր երկրում շատ կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այսինքն` կինն այլեւս ինքնահաստատվելու խնդիր չունի: Մնում է, որ այս աղետներից հետո կարողանանք ուշքի գալ: Որովհետեւ կանայք շատ նուրբ հոգի ունեն եւ ծանր են տանում այն իրավիճակը, որում ազգովի հայտնվել ենք ու ավելի բարդ են ազատվում այդ սթրեսային իրավիճակից:

Տիկին Վարդանյան, ինչի՞ մասին է լինելու Ձեր նոր վիպակը:

— Չորրորդ վիպակս կհրատարակվի այս տարի՝ 2024 թվականին: Կոչվում է «Հետախույզը` Չղջիկ մականունով»: Ինձ ոգեշնչել է թռչող սարքերով երկիրը պաշտպանելու գաղափարը: Մեր երիտասարդները պայքարում են գտնել այնպիսի թռչող սարքեր` դրոններ, որոնք կկարողանան մեր զորքը, մեր բանակը հզորացնել: Գլխավոր հերոսի երազանքն է թռչող դրոններ ստեղծել, որը կկարողանա պաշտպանել մեր զինվորների կյանքը եւ կոչնչացնի հակառակորդին: Վիպակում գլխավոր հերոսը հանդես է գալիս նոր հետախույզի կերպարով: Այսօր այն դասական հետախույզներն այլեւս գործ չունեն անելու: Հիմա ցանցահենները, հակերներն են դարձել հետախույզներ, քանի որ համացանցում է ամբողջ փաստաթղթային տվյալները: Իմ վիպակի երիտասարդը, որի անունը Արթուր է, կնոջ անունը Աննա, գործում են եվրոպական երկրներում, որովհետեւ Հայաստանի մալուխը, որի միջոցով պետք է մտնեն համացանց, շատ թույլ է: Միայն կկարողանան դրսի հասցեներով ստեղծել այն, ինչ-որ իրենք ուզում են: Գլխավոր հերոսի երազանքն է` չղջիկի պարամետրերով ստեղծել դրոն, որը ունենա թեթեւ քաշ, կարողանա տանել մեծ ծանրություն, կարողանա թաքնվել հակառակորդի ալիքներից, որսից:

Դեդեկտիվ ժանրի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

— Փոքր տարիքից շատ եմ ընթերցել դեդեկտիվ ժանրի գրքեր: Եվ այդ պերոսնաժներն ինձ սովորեցրել են կյանքին նայել ուշադիր: Կարելի է ասել, որ դեդեկտիվ ժանրի մեջ շատ ուսուցողական բաներ կան: Նույն աստիճաններով ամեն անգամ բարձրանում ենք, եւ հանկարծ այդ ժանրի շնորհիվ ես հաշվում եմ, թե քանի աստիճան բարձրացա, փորձում եմ իմ կողքով անցնող ինչ-որ մեկի դեմքին նայելով՝ ստեղծել նրա կերպարը: Դեդեկտիվ ժանրը ինքնին շատ հրապուրիչ է, եւ լավագույն հեղինակներն էլ բարձր արվեստ կրող գրողներ են, որոնք գիտեն հոգեբանություն եւ ամենակարեւորը` գրելու այնպիսի տաղանդ ունեն, որ մեծ ընթերցողական բանակ են ունենում: Ես ողջունում եմ գրական բոլոր ժանրերը, միայն թե գիրը կապեն ընթերցողի հետ: Օրինակ, կարծում եմ, որ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» գործն այնքան շատ է տպագրվել, շատ ընթերցողներ է ունեցել, որ այդ գրքի շնորհիվ շատերը գնացել են իրենց երազանքների հետեւից:

Գրքի դերը էլեկտրոնային դարաշրջանում որքանո՞վ է արժեւորված մեր հասարակության կողմից:

— Գիրքն ունի շատ կարեւոր դեր մարդկային տեսակի զարգացման գործում: Դեռեւս մանուկ հասակում ապրում էի Երեւանի Երրորդ մասի բանվորական թաղամասում, բայց գիրք կարդալու շնորհիվ իմ մտավոր հայացքն ուղեւորվում էր դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա: Տարիներ հետո, երբ քայլեցի Փարիզիով, այդ ամբողջ փողոցները, Լուվրը, եկեղեցին ինձ արդեն ծանոթ էին թվում, որովհետեւ ես այդտեղ արդեն գրքերի շնորհիվ ճամփորդել էի, տեսել էի:

Պիես փորձե՞լ եք գրել:

— Այսօր կիսապատրաստ ունեմ մի պիես, որը հենց վերջացնեմ, կբեմադրվի: Պիեսը գրել սկսեցի անցյալ տարի: Եվ ինձ պարտավորված եմ զգում` այս տարի այդ պիեսը վերջացնելու գործում: Այն կոչվում է «Նիհարելու կարճատեւ դասընթաց», որը շատ հետաքրքիր սյուժետային գծեր ունի:

Ի՞նչ եք կարծում՝ ֆիլմեր, սերիալներ նկարահանելիս, սցենարներ գրելիս գրողների հետ համագործակցելու մասին:

— Առհասարակ, շատ կարեւոր է, որ մեր երկրում թատերական ներկայացումներ, ֆիլմեր, սերիալներ ստեղծելիս համագործակցեն հետաքրքիր գրողների հետ, որովհետեւ մնայուն գործեր ստեղծելու համար գրական սցենարը շատ կարեւոր նշանակություն ունի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода