Ամոթ ձեզ տիկին, сколько раз краснеет в жизни женщина. Լիա Սարգսյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
ՆերքաղաքականՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանն է: Մեկ տարի եւ ավել սպասել եմ, որ դատավարությունն ավարտվի, ասեմ՝ ամոթ Ձեզ տիկին, «Сколько раз краснеет в жизни женщина?» Ф.Р. : Հրապարակավ ներողություն խնդրեք զոհերի ծնողներից, Ձեր այդքան սիրելի Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որ ծնողներին անվանել էլ «փնթիներ», պարտվեց դատարանում: Որ պատկերացնեք, թե այս կնոջ հոգին ինչքան տգեղ է, մեկնաբանություններում կդնեմ Սերոբ Սարգսյանի հերքող գրառումը եւ դրա տակ արված Գայանե Եղիազարյանի՝ ինձ ուղղված վիրավորական խոսքերը:
Նկատի ունենալով ինձ՝ տիկինն օրինակ գրել է. «Սերոբ ջան, մաքրիր էջդ աղբից, այսօր շաբաթօրյակ է», «Սերոբ ջան, անարժան ստախոսներին մի պատվիր քո արձագանքով, թող իրենց էջում խնջույք կազմակերպեն եւ ինքնահաստատվեն», «Ակնհայտ էժան խաղեր են եւ ուղղորդված հարձակում, լավ գիտենք ինչից են վառված», «Շուտով փրփուր էլ ձեռքները չի ընկնի», - ընդգծել է լրագրող Լիա Սարգսյանը եւ հրապարակել վերոնշյալի մասին համապատասխան սքրինշոթերը: